Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չվերթի ժամանակ ամուսնացրել է բորտուղեկցորդներին (լուսանկարներ)

0

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Չիլիի Սանտյագո և Իկիկե քաղաքների միջև իրականացվող չվերթի ժամանակ օդանավում ամուսնացրել է բորտուղեկցորդներ Կառլոս Չուֆարդիին և Պաուլա Պոդեստին:

Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իտալական աղբյուրը, երիտասարդները պատմել են, որ քաղաքացիական ամուսնության մեջ են գտնվում արդեն 8 տարի և երկու դուստր ունեն: Նրանք մեկնաբանել են, որ Սանտյագոյի եկեղեցին, որտեղ մտադիր էին պսակադրվել, ավերվել է 2010 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:

Զույգը նշել է, որ կցանկանար ապագայում պսակադրվել:

«Ցանկանում եք՞ պսակադրվել, վստահ ե՞ք», - հարցրել է քահանայապետը, որից հետո ամուսնացրել է նրանց:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բորտուղեկցորդները պսակադրության վկայություն են ստորագրել չվերթն իրականացնող ավիաընկերության ձևաթղթի վրա:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *