Կիևում դեղամիջոցներ պատրաստող գաղտնի արտադրամաս են հայտնաբերել (լուսանկարներ)
Կիևում իրավապահ մարմինների աշխատակիցները դեղամիջոցների պատրաստման գաղտնի արտադրամաս են բացահայտել, որը տեղակայված է եղել պահեստային տարածքում: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Ազգային ոստիկանության հաղորդագրությունը:
Իրավապահներին գաղտնի արտադրամասի աշխատանքի մասին տեղեկացրել են ամիսներ առաջ: Ինչպես հաղորդվում է, հատուկ սարքավորումների միջոցով հանցագործները տեխնիկական թթվածին են լցրել բալոնները, որը հետագայում բուժհաստատություններում օգտագործել են բժշկական նպատակներով:
Պարզվել է, որ իրավախախտներն իրենց հանցավոր գործունեությունը ծավալել են 3 տարվա ընթացքում: Հանցագործները բազմիցս տեղափոխել են իրենց արտադրամասը՝ փոխելով հասցեն:
