Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Քրդերը հայտնել են թուրքական 2 տանկ ոչնչացնելու մասին

0

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական զորամիավորման և թուրքական բանակի միջև մարտերը շարունակվում են Աֆրինի տարբեր հատվածներում: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, քրդերին հաջողվել է երկու թուրքական տանկ ոչնչացնել:

«Թուրքական բանակը, ինչպես նաև «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումը շարունակում են գրոհել Աֆրին շրջանի գյուղերը, սակայն մեր զորքերը նրանց ցավոտ հարվածներ են հասցնում: Օրվա ընթացքում թուրքական զրահատեխնիկան փորձել է առաջ ընթանալ Ռաջո քաղաքի ուղղությամբ՝ հրետանու օգնությամբ: Մարտերում մենք երկու թուրքական տանկ ենք ոչնչացրել», - ասվում է քրդական զորամիավորման հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ օրվա առաջին կեսին թուրքական բանակը փորձել է ճեղքել Բիլբիլ բնակավայրի պաշտպանական գիծը:

Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր հրամանատարությունը տեղեկացրել էր, որ թուրքական Զինուժի ընդհանուր կորուստը Աֆրինում իրականացվող գործողությունների ընթացքում հասել է 5-ի:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *