Թուրքիան թույլ չի տվել հույն նախարարի ռազմական մոտորանավակին մուտք գործել վիճելի կղզու տարածք
Թուրքիայի Առափնյա ծառայության նավերը թույլ չեն տվել հունական ռազմական մոտորանավակին, որում գտնվելիս է եղել երկրի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը, մտնել Էգեյան ծովի Քարդաք կղզու ջրային տարածք:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, Կամմենոսը ցանկացել է մուտք գործել Քարդաքի ժայռեր և ծաղկեպսակ տեղադրել այնտեղ: Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ թուրքական կողմի նախազգուշացումից հետո հունական մոտորանավակը լքել է թուրքական տարածքային ջրերը:
Քարդաքյան ժայռերը տեղակայված են Էգեյան ծովում՝ Բոդրումի ափամերձ տարածքից դեպի արևմուտք:
