Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Աֆրինի քրդերը հայտնել են, որ Թուրքիան ռմբակոծում է խաղաղ բնակչությունը

0

Թուրքական բանակը և նրա դաշնակիցները սիրիական Աֆրինում հաջողության չհասնելով`մեծացրել են խաղաղ բնակչության և մշակութային ժառանգության հուշարձանների վրա հարվածների ինտենսիվությունը: Այս մասին РИА Новости-ին պատմել է Աֆրինի՝ քրդական ինքնապաշտպանական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն:

Նրա խոսքով՝ թուրքական բանակը և նրա դաշնակիցներն ահաբեկչական խմբավորումներից «մինչ այժմ ոչ մի ռազմական հաջողությունների չեն հասել»:

«9 օր մենք դիմադրում ենք ինքնաթիռներին և բանակին, որն ուժով համարվում է երկրորդը ՆԱՏՕ-ում, հազարավոր ահաբեկիչներ պաշարում են մեզ երեք կողմից, և չնայած դրան, մենք դիմակայում ենք նրանց մեր պարզ զենքերով և թույլ չենք տալիս ոչ մի հաջողության հասնել: Քանի որ նրանք չեն կարող ռազմական հաջողությունների հասնել, նրանք որոշել են դրա տեղը հարձակվել բնակչության և նույնիսկ պատմական հուշարձանների վրա: Նրանք ռմբակոծում են բնակելի թաղամասերը՝ դրանով իսկ վախեցնելով մարդկանց», - ասել է Հեդուն:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ կիրակի օրը թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Բասուֆան գյուղի վրա, որտեղ բնակվում են քուրդ եզդիները, և Այն Դարա գյուղի վրա, որտեղ գտնվում է օդային հարվածներից տուժած նույնանուն արամեական տաճարը:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում:

Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *