Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Քաղաքացին մեղադրվում է համացանցի միջոցով վիրահատության համար հանգանակված 900հզր. դրամը հափշտակելու մեջ

0

Քաղաքացին մեղադրվում է համացանցի միջոցով դրամական օգնություն խնդրած քաղաքացուց գումար հափշտակելու մեջ։

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ,որ գործն ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել դատավոր Արսեն Նիկողոսյանի վարույթ։

Մեղադրանքի համաձայն՝ 

Նարեկ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, համացանցի կայքից տեղեկանալով Գայանե Խանարյանի կողմից՝ վիրահատության համար դրամական օգնություն խնդրելու վերաբերյալ հայտարարությանը, վերջինիս առաջարկել է հանդիպել և զրուցել հայտարարության վերաբերյալ։ Նարեկ Բաղդասարյանը դիտավորությամբ Գայանե Խանարյանից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի՝ 900 հզր ՀՀ դրամ գումար և գույք։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի(խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Բաղդասարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *