Չափահաս տարիքի հասած արական սեռի Հայաստանի քաղաքացիները զինապարտ են և ենթակա են զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով: Հաճախ զինակոչիկները տեղյակ չեն զորակոչի ընթացքում իրենց իրավունքների վերաբերյալ, ուստի մենք որոշեցինք անիմացիոն տեսանյութով անդրադառնալ զինակոչիկների առավել կարևոր իրավունքներին և դրանց պաշտպանության մեխանիզմներին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ