Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ժերար Դելոֆեուն կվերադառնա Անգլիա

0

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ժերար Դելոֆեուն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա անգլիական «Ուոթֆորդում»: Այս մասին տեղեկացնում է «Sport.es»-ը: 

 

Ֆուտբոլիստի գործակալն արդեն հանդիպել է լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ: Չի բացառվում, որ ֆուտբոլիստը երեքշաբթի բուժզննում անցնի ակումբում իսկ չորեքշաբթի` հունվարի 31-ին նշի իր նորամուտը «Ուոթֆորդի» կազմում:

 

Ֆուտբոլիստը վերադառնում է Անգլիա` բավարար խաղաժամանակ ստանալու համար: Դելոֆեուն ժամանակին վարձավճարով հանդես է եկել «Էվերթոնում»:

 

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը մասնակցել է Իսպանիայի առաջնության 10 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: 















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *