Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Նյու Յորքում լուսնոտ տղամարդն ընկել է ութերորդ հարկից և ողջ մնացել (լուսանկարներ)

0

Նյու Յորքում քնած տղամարդն ընկել է ութերորդ հարկից և ողջ մնացել: Այս մասին հայտնում է New York Post-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ հունվարի 27-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում բանվոր Ռոնդի Ֆոթիսեյնը վարտիքով դուրս է եկել իր բնակարանի պատուհանից: Չարթնանալով՝ նա ընկել է վեց հարկ ներքև գտնվող փայտամածի վրա:

Նշվում է, որ 35-ամյա տղամարդու ոտքը և կողոսկրը ջարդվել են, ինչպես նաև վնասվել է մեջքը: Նա տեղափոխվել է հիվանդանոց:

Ֆոթիսեյնը պատմել է, որ փոքր ժամանակ տառապել է լուսնոտությունից: Տուժածի ընկերուհու խոսքով՝ քնելուց առաջ նա քնաբեր է ընդունել:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *