Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Հոնկոնգում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհայինից մնացած երկրորդ ռումբը մեկ շաբաթում

0

Հոնկոնգում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած երկրորդ ռումբը մեկ շաբաթում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոստիկանները մոտակայքում գտվող տներից և գրասենյակներից տարհանել են ավելի քան երեք հազար մարդու: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ռումբը հայտանբերվել է քաղաքի կենտրոնում՝ մետրոյի նոր ճյուղի շինարարության հարթակներից մեկում՝ հին ռումբից ընդամենը 10 մետր հեռավորության վրա:

Նշվում է, որ  դեպքի վայրում աշխատում են սակրավորները, ոստիկաններն ու հրշեջները:

Սպասվում է, որ բնակչության տարհանումը չի ավարտվի մինչև կեսգիշեր:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Հոնկոնգի կենտրոնում՝ մետրոյի նոր ճյուղի շինարարության հարթակներից մեկում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած 450 կիլոգրամանոց ռումբ է հայտնաբերվել: 140 սմ երկարությամբ և 45 սմ տրամագծով չպայթած ռումբը հայտնաբերվել է 15 մետր խորության վրա:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *