Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Իտալական գյուղերից մեկում տները վաճառվում են 1.25 դոլարով

0

Միջերկրական ծովում գտնվող Սարդինիա կղզու Օլոլայի գյուղը կանգնած է ուրվական քաղաք դառնալու վտանգի առաջ:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, անցյալ հիսուն տարվա ընթացքում գյուղի բնակչությունը կրճատվել է 2250-ից հասնելով 1300-ի, և այժմ հարյուրավոր լքված տներ կան գյուղում:

Նոր բնակիչների գրավելու նպատակով Օլոլայիի ղեկավարությունը որոշել է 200 տնից յուրաքանչյուրը վաճառել 1.25 դոլարով: Նրանց արդեն հաջողվել է 3 տուն վաճառել: Ինչպես նաև ավելի քան 100 մարդ հետաքրքրություն է հայտնել աշխարհի տարբեր մասերից:

Պայմանագրում մի կետ կա, որի համաձայն՝ տունը գնողը պարտավորվում է վճարել այն վերանորոգելու համար երեք տարվա ընթացքում, իսկ համապատասխան վճարը կազմում է 25 000 դոլար:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իտալական գյուղերը կամ քաղաքները փորձում են փրկել դատարկվելուց:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *