ԱԱ-2018. Քեյն՝ դուբլ. Անգլիայի հավաքականը հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում (տեսանյութ)
Աշխարհի 2018 թվականի առաջնության G խմբում կայացավ 2-րդ հանդիպումը:
Վոլգոգրադում մրցեցին Թունիսի և Անգլիայի հավաքաանները: Հանդիպումն ավարտվեց անգլիացիների հաղթանակով՝ 2:1:
Մրցավեճի մեկնարկից 11 րոպե անց Հարի Քեյնը մոտ տարածությունից դիպուկ հարվածով բացեց հաշիվը:
Խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ 11 մետրանոց է նշանակվել անգլիացիների դարպասին. Ֆերջանի Սասին դիպուկ հարվածով հավասարեցրել է հաշիվը:
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին Քեյնը գլխի հարվածով հաղթական գոլ խփեց:
Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում Բելգիան 3 անպատասխան գնդակ էր ուղարկել պանամացիների դարպասը:
G խմբի մյուս տուրում Բելգիան մրցելու է Թունիսի, իսկ Անգլիան Պանամայի հետ:
Տեսանյութը՝ այստեղ:
