Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2018

Новости за 16.06.2018

ԱԱԾ դիմաց բողոքի ցույց է՝ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու պահանջով. «Ա1+»

Аравот 

Այս պահին շրջափակված է ԱԱԾ շենքը։ Այստեղ է բերվել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որին ավելի վաղ ձերբակալել էին։ Ոստիկանները բացում են փողոցի մի հատվածը։ Ցուցարարները պնդում են, որ ոստիկանները իրենց նկատմամբ ուժ են կիրառել, հարվածներ հասցրել։ Նրանք վանկարկում են ՝ «զորավար»։ «Նա ազգի, Երևանի հերոս է, ով իրեն ձերբակալել է` թուրք է, ադրբեջանցի է»,-բացականչում էր …

«Արցախի Հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է». ՀՀԿ հայտարարությունը

Medialab 

Արմեն Աշոտյանը հրապարակել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության հայտարարությունը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալության վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։ 

Birkin պայուսակը Լոնդոնի աճուրդում վաճառել են 217 հազար դոլարով

168.am (168 ժամ) 

10 տարի առաջ թողարկված Himalaya Birkin պայուսակը Լոնդոնի աճուրդում վաճառվել է Եվրոպայում կանանց պայուսակի համար ռեկորդային գնով՝ 162,5 հազար ֆունտով (217 հազար դոլար կամ 13,5 մլն ռուբլի), տեղեկացնում է BBC-ին:

Շարմազանով. Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը

Azatutyun.am 

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատությանը» հայտնեց, որ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը։ Գրիգորյանը շաբաթ օրն է ձերբակալվել, ինչպես Ազգային անվտանգության ծառայությունն է հաղորդում, Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:  «Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը»... Читать дальше...

«Վրիժառուների» նոր մասն ավելի քան 2 մլրդ դոլար է վաստակել համաշխարհային վարձույթում

168.am (168 ժամ) 

«Վրիժառուներ. անվերջության պատերազմը» (2018 թ.) ֆանտաստիկ ֆիլմը դարձել է պատմության մեջ չորրորդ կինոժապավենը, որն ավելի քան 2 մլրդ դոլար է վաստակել համաշխարհային վարձույթում:

Արման Թաթոյանն այցելել է Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին

Hetq  

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է Ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին:



Մունդիալ-2018. Արգենտինան չկարողացավ հաղթել Իսլանդիայի հավաքականին՝ 1:1(տեսանյութ)

Ilur  

Իսլանդիայի հավաքականը մասնակցում է իր պատմության առաջին Մունդիալին: Թվում է , թե սա արդեն իսկ հաջողություն է այս փոքրիկ երկրի համար: Սակայն ԱԱ-ի հենց առաջին խաղից իսլանդացիները ցույց են տալիս, որ ...

Մանվել Գրիգորյանը եւ «Դոն Պիպոն» ձերբակալվել են. ԱԱԾ

Medialab 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018թ. հունիսի 16-ին  Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ջորջ Վաշինգտոնի պատկերով ոսկե մետաղադրամը աճուրդի կդրվի ԱՄՆ-ում

168.am (168 ժամ) 

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) աճուրդի է դրվելու իր տեսակի մեջ միակ մետաղադրամը, որի կողմերից մեկի վրա պատկերված է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի (1732-1799 թթ.) կիսադեմը:

Ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում. թեստ, որը կբացահայտի ձեր Ես-ը

168.am (168 ժամ) 

Ծառ: Չափից շատ եք հույս դնում տրամաբանության և դատողության վրա: Այն հնարավորություն է տալիս լիդեր լինել, նոր կարողություններ ձեռք բերել, ղեկավարել մարդկանց: Դա օգնում է նաև լուծել բարդ խնդիրներ:

Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը. ՀՀԿ պատգամավորները եւ Արման Թաթոյանն այցելել են գեներալ Մանվելին

Аравот 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաև առողջական վիճակի ու բուժօգնության …

Ի՞նչ է կատարվում, երբ դուք վերջապես փոխում եք վերաբերմունքն ինքներդ ձեր նկատմամբ

168.am (168 ժամ) 

Բարելավվում են ձեր հարաբերությունները ինքներդ ձեզ հետ, սկսում եք հարգել ինքներդ ձեզ: Հենց դուք սկսում եք հոգ տանել ձեր մասին ֆիզիկապես, հոգեբանորեն և էմոցիոնալ մակարդակում, դուք դադարում եք շփվել նրանց հետ, ովքեր ձեր կյանքում ավելացնում են նեգատիվ զգացողությունները:

Բույսեր, որոնք թոքերը կմաքրեն լորձից և մակաբույծներից

168.am (168 ժամ) 

Հակաբիոտիկները և դեղամիջոցները, որոնք օգտագործվում են հիվանդությունների դեմ պայքարում, կարող են վտանգավոր լինել։ Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են կյանքեր փրկել, սակայն լուրջ կողմնակի ազդեցություն են ունենում, իսկ դրանց օգտագործման արդյունքում օրգանիզմում հաճախ կայունություն է ձևավորվում։

«Վլադիմիր Պուտինն իր վրա պատասխանատվություն չվերցրեց հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքի համար». Գելա Վասաձե

168.am (168 ժամ) 

«Ալիևը, իհարկե, գիտակցում է, որ Հայաստանում իշխանություն է փոխվել, և այն ամենը, որ հետևել է դրան: Բայց պարզ է նաև, որ Ադրբեջանը երբեք չի գնա նրան, որ Ստեփանակերտը նստի բանակցային սեղանի շուրջ»:

ԻՊ-ի հետ առնչության կասկածանքով Թուրքիայում 30 արտասահմանցու են ձերբակալել

Tert.am (hy) 

Թուրքիայի Անվտանգության ծառայությունը Ստամբուլում առնվազն 30 արտասահմանցի քաղաքացու է ձերբակալել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը:

Ոստիկանական աղբյուրի հաղորդմամբ՝ շաբաթ հակաահաբեկչական արշավներ են իրականացվել միաժամանակ Ստամբուլի 7 շրջանում: Ձերբակալված անձինք, ենթադրաբար, ահաբեկչություններ էին նախապատրաստում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանական արշավի շրջանակներում նաև փաստաթղթեր և թվային նյութեր են առգրավվել... Читать дальше...

«Երևան» հիմնադրամի տնօրենն ազատ է արձակվել. 168.am

Аравот 

«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դատարանում քննվում էր Աշոտ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Դատարանի մոտ խմբված Աշոտ Ղազարյանի հարազատները լրագրողների հետ զրույցում ասել էին, որ նա, իրեն անհիմն ձերբակալելու համար, հացադուլ և ջրադուլ է հայտարարել։ …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *