Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2018

Կցանկանայի աշխատել Մայքլ Ջեքսոնի ու Ադելի հետ. Դևիդ Գետտա

0

Ֆրանսիացի դիջեյ ու պրոդյուսեր Դևիդ Գետտան Մոսկվայում կայանալիք համերգից առաջ պատմել է Gazeta.ru-ին՝ ինչպես է ինքը վերաբերվում ժամանակակից էլեկտրոնային բեմին և ում հետ կցանկանար աշխատել:

«Հրաշալի եմ համարում, որ մեզ հաջողվել է սիրված դարձնել էլեկտրոնային երաժշտությունն Ամերիկայում, իսկ այնուհետև՝ ամբողջ աշխարհում: Այն պահից, երբ ես սկսնակ երաժիշտ էի, շատ բան է փոխվել: Ճիշտն ասած, ես շատ հիանալի ելույթներ եմ ունեցել: Իսկապես երջանիկ եմ, որ անում եմ դա ամեն օր», - պատմել է նա:

Դիջեյը նաև ասել է՝ որ երաժիշտների հետ ինքը կցանկանար աշխատել:

«Մեծ քանակությամբ երաժիշտներ կան՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած, որոնց հետ ես շատ կուզեի համագործակցել: Ադելի հետ աշխատելն իսկապես գտնվում է իմ ցանկությունների ցուցակում, սակայն իսկապես հրաշալի կլիներ համագործակցել Մայքլ Ջեքսոնի հետ», - խոստովանել է Գետտան:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *