Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2018

Ռոստովի ղեկավարությունը կպարգևատրի Արտակ Մանասյանին արտակարգ իրավիճակում կնոջ կյանքը փրկելու համար

0

ՌԴ Ռոստովի մարզի Կամենոլոմնյա գյուղի 32-ամյա բնակիչ Արտակ Մանասյանը փրկել է 35-ամյա Օլգա Տելին, որը հայտնվել էր կայարանի սպասման հարթակի և գնացքի միջև ընկած հատվածում: Այս մասին հայտնում է РУСАРМИНФО-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:

 

«Գնացքի շարժվելուց առաջ որոշեցի պաղպաղակ գնել, սակայն խանութի մոտ ինձ զանգահարեցին ընկերներս և ասացին, որ գնացքը շարժվում է: Ես վազեցի դեպի գնացքը՝ բռնվելով բազրիքներից, սակայն գնացքը թափ էր հավաքում, և ես կորցրի երկու մատս, ինչից հետո ընկա գնացքի և կայարանի հարթակի միջև: Արտակ Մանասյանը, որը կանգնած էր հարևանությամբ, իրեն չկորցրեց և նետվեց ինձ մոտ և ձեռքի մեկ շարժումով դուրս բերեց ինձ անիվների տակից», - լրատվամիջոցներին պատմել է տուժած կինը:

 

Բժիշկները վիրահատել են Օլգային, որին այժմ փոխպատվաստում է սպասվում՝ աջ ձեռքի գործառույթի վերականգնման նպատակով:

 

Ռոստովի մարզի հակահրդեհային ծառայության 13-րդ ջոկատի ղեկավարը հայտարարել է, որ որոշում կկայացվի Արտակ Մանասյանին պարգևատրելու մասին՝ բարդ իրավիճակում վերջինիս ցուցաբերած անձնազոհ վարքի համար:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *