Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2018

Աբովյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 55-ամյա քաղաքացու դի. նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա կան վնասվածքի հետքեր. Shamshyan.com

0

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 26 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 55-ամյա Իգոր Գուդկովի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան վնասվածքի հետքեր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանութունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *