Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2018

Новости за 08.10.2018

Ուկրաինան վերջին երկու տարում ահաբեկչական գործունեության համար մեղադրանք է ներկայացրել ՌԴ 154 քաղաքացու

Tert.am (hy) 

Ուկրաինայի հատուկ ծառայությունները վերջին երկու տարվա ընթացքում ահաբեկչական գործունեության համար մեղադրանք են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության 154 քաղաքացու, նրանցից 22-ը կանգնել են դատարանի առաջ, այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակին:

Վերջինիս խոսքով՝ 2016-2018 թվականներին իրենք կարողացել են կանխել 27 ահաբեկչական հարձակում, որոնք, ըստ ուկրաինական կողմի, նախաձեռնել են ռուսական հատուկ ծառայություններն ու ինքնահռչակ... Читать дальше...

«Վենոմը» վարձույթի առաջատար է դարձել ԱՄՆ-ում և Կանադայում

168.am (168 ժամ) 

Սարդ մարդու վերաբերյալ պատկերապատումների երկրորդական գործող անձի մասին «Վենոմ» ֆիլմը անցյալ հանգստյան օրերին Միացյալ Նահանգներում գլխավորել է ամենահասութաբեր ֆիլմերի ցանկը, չնայած քննադատների բացասական կարծիքներին։



«Թուրքերին Ձեր մասին պատմելն այսուհետ իմ պարտքը թող լինի». պոլսահայ մտավորականի հոդվածը՝ նվիրված Ազնավուրին

Tert.am (hy) 

Պոլսահայ մտավորական և իրավապաշտպան Անժել Դիքմեն թուրքական artigercek.com կայքի իր սյունակում հոդված է նվիրել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Դիքմեն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ չնայած Հայոց ցեղասպանության ճանաչման համար աշխարհում ամենաակտիվ պայքար մղողներից մեկը լինելուն՝ Ազնավուրը երբևէ ատելությամբ չի խոսել թուրքերի մասին:

«Ես դիտել եմ Ձեր բոլոր հարցազրույցները: Չնչին ատելության դրսևորման անգամ չեմ հանդիպել: Ձեր միակ ցանկությունը մերժմանը վերջ տալն էր»... Читать дальше...

Կարո՞ղ եք գտնել ճիշտ պատասխանը

168.am (168 ժամ) 

Մտավոր կարողությունների զարգացումը շատ կարևոր է: Flytothesky.ru-ն ներկայացրել է առաջադրանք, որի ճիշտ պատասխանը գտնելու համար հարկավոր է ուշադիր լինել և գտնել օրինաչափությունը:

Դիսկոմֆորտ՝ փոփոխությունների անբաժանելի ուղեկիցը

168.am (168 ժամ) 

Ցավոք, մենք հաճախ այն շփոթում ենք դժբախտության հետ և այդ պատճառով էլ խուսափում փոփոխություններից, սակայն  նոր ճանաչողության հասնելու, սահմանափակող համոզմունքներից հրաժարվելու ու ինքդ քեզ իրական փոփոխությունների մղելու համար դիսկոմֆորտի զգացողությունը պարզապես անհրաժեշտ է: Դիսկոմֆորտն ազդանշան է, որը հաճախ կարող է շատ օգտակար լինել:

Ծառուկյանն ու Փաշինյանը հուշագիր են ստորագրել

Ilur  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է. Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյ...

6 նշան, որոնք վկայում են ողնաշարի վնասման մասին. անուշադրության մի մատնեք

168.am (168 ժամ) 

Մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, աշխատանքային ժամերը համակարգչի առաջ անցկացնելն ու մի շարք այլ գործոններ կարող են հանգեցնել ողնաշարի վնասման: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ ժամանակին բժշկական օգնության չդիմելու դեպքում սրանք կարող են հանգեցնել լուրջ հետևանքների: Այս ախտանշանների դեպքում դիմեք մասնագետի. հաշվի առեք, որ ախտորոշումը կարող է կատարվել միայն նրա կողմից:

Քաղաքական գործարք, որի գինը հայտնի չէ

168.am (168 ժամ) 

Ընդունված է ասել, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Այս ճշմարտության համատեքստում՝ նոր իշխանությունների օրոք Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող զարգացումները դիտարկելիս ևս մեկ, առաջին հայացքից պարադոքսալ եզրահանգման կարելի է հանգել:

Էրդողանը Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսությունից պահանջում է կորած սաուդացի լրագրողի հետ կապված տեսաձայնագրությունները

Tert.am (hy) 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի լրագրող Ջամալ Խաաշկղիջիի հարցը Թուրքիայի քաղաքական ու մարդկային պարտքն է, և իրենք չեն պատրաստվում աչքաթող անել խնդիրը: 

Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Էրդողանը կոչ է արել Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսությանն ապացուցել, որ լրագրողն իսկապես դուրս է եկել շենքից ու այնտեղ չի սպանվել:

Նշենք, որ օրեր առաջ հյուպատոսարան... Читать дальше...

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ

Гала ТВ 

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկին կարող եք ծանոթանալ այստեղ:  ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *