Իտալիայում հարյուրավոր Maserati-ներ են այրվել հրդեհի ժամանակ (տեսանյութ)
Maserati մակնիշի հարյուրավոր մեքենաներ են այրվել իտալական Սավոնայի նավահանգստում բռնկված հրդեհի ժամանակ, որը տեղի է ունեցել ջրհեղեղի հետևանքով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նավահանգիստների ցանցի ղեկավարությանը, ջրի հոսքն անցյալ գիշեր հեղեղել էր երկու ավտոմոբիլային կայարան՝ կարճ միացման պատճառ դառնալով: Դա հանգեցրել է մարտկոցների պայթյունի, որին էլ հաջորդել է հրդեհը, որը մարվել է միայն երեքշաբթի առավոտյան:
«Հարյուրավոր Maserati-ներ են ոչնչացվել, որոնք նախատեսված էին Մերձավոր Արևելքի երկրներ արտահանվելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, լյուքսային մոդելներից բացի տուժել են նաև բեռնատարներն ու «սովորական» մակնիշի թեթև մարդատար մեքենաները:
Տեղի լրատվամիջոցը ոչնչացված մեքենաների թիվը գնահատում է մի քանի հազար: Սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ խոսվում է 150 մեքենայի մասին:
Տեսանյութն՝ այստեղ:
