Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2017

Новости за 23.12.2017

Սաուդյան Արաբիայում թռչնագրիպի բռնկում է տեղի ունեցել. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

Սաուդյան Արաբիայում H5N8 տիպի թռնչագրիպի բռնկում է տեղի ունեցել. առնվազն 16 000 թռչուն վերացվել է:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 14 թռչուն է սատկել Էր Ռիադի մոտակայքում: Վայրի անունը չի մանավորեցվում:

Սաուդյան Արաբիան ավելի վաղ արգելք էր սահմանել թռչնեղենի ներկրման համար մի շարք երկրներից, այդ թվում՝ Բուլղարիայից, որպեսզի խուսափի հիվանդության բռնկումից:

«Երևան սիթիում» սպանությունն իրականացնողը, հնարավոր է, կոշիկի միջատակերի շրջիկ վաճառող է, ոստիկանությունը փնտրում է նրան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գայի պողոտայի շուկայից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդու դին` «ձախ վերամրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշումով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, նշված շուկայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրա պարանոցին` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով տղամարդը մահացել է:
... Читать дальше...



Պանդան վախեցրել է իր երկու ցեղակիցներին՝ ընկնելով նրանց գլխին (տեսանյութ)

Tert.am (hy) 

Չինական Չենդու քաղաքում պանդան վախեցրել է իր երկու ցեղակիցներին՝ ծառից ընկնելով նրանց վրա: Ինչպես գրում է РИА Новости-ն, համապատասխան տեսանյութը հրապարակել է People's Daily China պորտալի յութուբյան ալիքը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են պանդաներից երկուսը փորձում առանձնանալ ծառի տակ, սակայն նրանց անսպասելիորեն ընդհատում է երրորդը: Միջադեպից հետո բոլոր երեքն էլ տարվում են ծառից պոկված ճյուղի հետ խաղով:

Չենդուի արգելոցի աշխատակիցները մշտապես նկարահանում և վերահսկում են պանդաների... Читать дальше...

«Շերեմետևոյում» ձերբակալել են ճամպրուկով նռնակ տեղափոխող բրիտանացի ուսուցչուհուն

Tert.am (hy) 

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են 46-ամյա բրիտանացի ուսուցչուհուն, որի ճամպրուկում ձեռքի նռնակ է հայտնաբերվել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, զինամթերքը հայտնաբարեվել է տերմինալի մուտքում իրականացվող ստուգման ժամանակ: Հարցաքննության ընթացքում պարզ է դարձել, որ բրիտանուհին նռնակը գնել է մոսկովյան շուկաներից մեկից: Նրա խոսքով՝ ինքը ցանկացել է ցուցադրել զինամթերքն լոնդոնցի աշակերտներին պատմության դասի ժամանակ:

Նռնակը կեղծ է եղել, սակայն անվտանգության ծառայության աշխատակիցները առգրավել են այն... Читать дальше...

Գեղեցիկ և հուզիչ պահը, երբ 8-ամյա խուլ աղջիկը տեղեկանում է, որ քույր կամ եղբայր է ունենալու (տեսանյութ)

Tert.am (hy) 

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերվում է, թե ինչպես է երիտասարդ մայրիկը բացատրում դստերը, որ նա քույր կամ եղբայր է ունենալու:

Ինչպես գրում է The Daily Mirror-ը, 8-ամյա Լյուսի Գրեյի ծնողները մտավախություն ունեին, որ չեն կարողանա իրենց դստերը տեղեկացնել ընտանիքում սպասվող համալրման մասին նշանների լեզվով, քանի որ Լյուսին չի լսում:

Ինչպես երևում է տեսանյութում, մայրը՝ Լինդսին նախ դստերը ցույց է տալիս ուլտրաձայնային հետազոտության լուսանկարները, ապա մատնացույց է արել տիկնիկին... Читать дальше...

Հիանալի միջոց նիհարելու համար

Гала ТВ 

Եթե դուք ունեք ավելորդ քաշի խնդիր, ապա այս նախաճաշը ձեզ համար է: Այն չափազանց սննդարար է եւ օգտակար, քանի որ հարուստ է վիտամիններով եւ հանքանյութերով: Ավելին, այս միջոցը նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը եւ իմունային համակարգի ամրապնդմանը: Այն կօգնի ազատվել փորկապությունից եւ ճարպակալումից: Բաղադրիչներ 5-7 հատ սեւ սալոր 1 բաժակ կեֆիր (անյուղ յոգուրտ) 1 ճաշի գդալ կտավատի […]

Լիմայում ինքնասպանություն գործել պատրաստվող տղամարդն ընկել է փրկարարի ձեռքից և մահացել (տեսանյութ)

Tert.am (hy) 

Պերուի մայրաքաղաք Լիմայում փրկարարը չի կարողացել պահել տղամարդուն, որը մտադրվել էր ինքնասպան լինել՝ ցած նետվելով պատշգամբից:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, տղամարդը դուրս է պրծել փրկարարի ձեռքերից և ընկել ցած: Ինչպես նշվում է մահացած անձնավորությունը, որը 25-30 տարեկան էր, բարձրացել էր աշտարակի 15-րդ հարկ:

Նա կախվել էր պաշտգամբի վանդակաճաղերից և պահում էր իրեն ձեռքով, երբ փրկարարները փորձել են բարձրացնել նրան: Տղամարդը գոռում էր, որ ուզում է մահանալ: Նա իրեն գրկած փրկարարի հետ միասին ցած է սահում... Читать дальше...

Հայաստանի երեք դահուկորդ կարող են մասնակցել ձմեռային օլիմպիական խաղերին

Аравот 

Ֆինլանդիայում անցկացրած մեկուկես ամսյա հավաքից հետո դահուկավազքի Հայաստանի հավաքականը վերադարձել է Հայաստան: Մեր դահուկորդները՝ Սերգեյ եւ Միքայել Միքայելյանները, Մարիամ Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը եւ Կատյա Գալստյանը, Ֆինլանդիայի չորս քաղաքներում հաջող մասնակցել են միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարերի: Միայն թե, Սերգեյ Միքայելյանը  ծնկի …

1 տարի առաջ Սոթքում սոցիալական պայմանների պատճառով ինքնասպանության փորձ կատարած կնոջ ընտանիքը նույն վիճակում է

Tert.am (hy) 

Մեկ տարի առաջ՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին Սոթքում  ինքնասպանության փորձ կատարած երիտասարդ կնոջ՝  Ա. Գ.–ի ընտանիքը նույն վիճակում է, ինչ անցած տարի. Ամուսինները մշտական աշխատանք չունեն (ամուսինը վարձավճարով աշխատում է կարտոֆիլի դաշտերում, կարտոֆիլ է բեռնաթափում ), 2.5 տարեկան հիվանդ որդու առողջական վիճակում էլ որևէ փոփոխություն չկա:

Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց  ինքնասպանության փորձ կատարած կնոջ  սկեսուրը՝ տիկին Լենան:

«Դե, նույն վիճակն է, ուզում ա աշխատանքի մտնի  զորամասում . Читать дальше...

Քադիրովը գրանցվել է Instagram-ի չեչենական տարբերակում

Tert.am (hy) 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը գրանցվել է Mylistory սոցիալական կայքում: Այս մասին նա տեղեկացրել է իր Telegram-ալիքում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, սոցցանցի հավելվածը հասանելի է նաև App Store-ում: «Այսուհետ բոլոր կարևոր լուրերը լուսանկարներով և տեսանյութով կհրապարակեմ այս հավելվածում: Պետդեպի աշխատակիցներին մուտքը թույլատրվում է միայն ՌԴ ԱԳՆ-ի և Չեչնիայի Հանրապետության ղեկավարության հավանությամբ», - գրել է Քադիրովը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Քադիրովը տեղեկացրել էր, որ Instagram-ի իր էջն արգելափակել են... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *