Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Май
2018

Новости за 03.05.2018

Դավիթ Սահակյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից

Аравот 

ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Սահակյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Կարեն …

ԵԼ. «Աթլետիկո»-«Արսենալ». ուղիղ հեռարձակում

Tert.am (hy) 

Եվրոպա լիգայի խաղարկությունում այսօր կորոշվեն եզրափակչի մասնակիցները:

Կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոն» տանը կընդունի «Արսենալին»: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Պատասխան մրցավեճում թիմերը խաղը կսկսեն հետևյալ կազմերով. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է պահեստայինների նստարանին

«Աթլետիկո» - Օբլակ, Գոդին, Խիմենես, Տոմաս, Լուկաս, Գաբի, Սաուլ, Կոկե, Վիտոլո, Կոստա, Գրիզման

«Արսենալ» - Օսպինա, Բելյերին... Читать дальше...



Ամփոփ միջանկյալ տեղեկատվություն լրագրողների նկատմամբ առերևույթ հանցագործությունների դեպքերով գործերի քրեադատավարական շարժընթացի մասին

Гала ТВ 

ՀՀ դատախազությունն առաջնահերթ խնդիր դիտարկելով նախորդ մի քանի օրերի ընթացքում հանրապետությունում կատարվող զանգվածային միջոցառումների ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու ահազանգերին արագ արձագանքումը, նմանատիպ դեպքերին, առերևույթ հանցագործություն կատարած անձանց քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտությունը՝ հնարավորինս օպերատիվ կերպով ապահովել է ինչպես ԶԼՄ-ներով այնպես էլ լրագրողների, նրանց ներկայացուցիչների կողմից տրված հաղորդումներին համապատասխան քրեադատավարական ընթացակարգերի կիրարկումը: Ըստ այդմ՝ 2018թ. Читать дальше...

Մոսկվայի դատարանը հաստատել է գործարար Սերգեյ Խաչատուրովի ակտիվների վրա կալանք դնելու որոշումը

168.am (168 ժամ) 

Մոսկվայի Բասմանի դատարանը հաստատել է ավելի քան մեկ միլիարդ ռուբլի յուրացնելու գործով մեղադրվող «Ռոսգոստռախ» խմբի նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովին պատկանող ընկերությունների հաշիվների վրա կալանք դնելու որոշումը:

ԵԱՏՄ-Իրան ստորագրվելիք համաձայնագիրը շահեկան է Հայաստանի համար. Արմեն Վարդանյան

Tert.am (hy) 

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև մայիսի 17-ին ստորագրվելիք ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագիրը բարենպաստ ազդեցություն կունենա բոլոր կողմերի համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը:

Ըստ նրա՝ ազատ առևտրի գոտու ստեղծմամբ մի քանի հարյուր անուն ապրանքների մաքսատուրքերը կզրոյացվեն:

«Իրանը նախկինում վարել է հովանավորչական տնտեսական քաղաքականություն, որպեսզի պաշտպանի տեղական ապրանքը՝ բարձր մաքսատուրքեր է սահմանել ներկրվող ապրանքների վրա, ինչի հետևանքով հայկական ապրանքները... Читать дальше...

ՀՀ նախագահը և ՄԹ պետնախարարը քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը

Azatutyun.am 

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ: «Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում»,- փոխանցում է նախագահի պաշտոնական կայքէջը:

Ինչ կապ ունի ԱԱԾ տարածած հաղորդագրությունը համաժողովրդական շարժման հետ

Гала ТВ 

Նախօրեին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանում ահաբեկչության փորձը դեռեւս սույն թվականի փետրվարին կանխելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ այն համեմելով վերջին օրերին տեղի ունեցող համաժողովրդական շարժման «գործողությունների» հետ: Հենց փետրվարին էր, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն համատեղ հատուկ գործողություններ էին սկսել ՀՀ բոլոր մարզերում: Արտակարգ այս միջոցառումները, ՀՀ մուտք գործած ահաբեկիչների մասին տեղեկություններն էին, որը ոչ հերքվում […]

Իրանը հայտարարել է, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանը ևս կլքի այն

Tert.am (hy) 

Իրանը նախազգուշացրել է, որ կլքի միջուկային ծրագրի շուրջ կնքված միջազգային գործարքը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգները դուրս բերի համաձայնագրից:

Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, նման հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: «Եթե Միացյալ նահանգները դուսր գա միջուկային համաձայնագրից, մենք նույնպես չենք մնա դրա կազմում», - ասել է Վելայաթին:

Թրամփն իր նախկին ելույթներում սպառնացել էր... Читать дальше...

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Azatutyun.am 

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Կողմերը, ըստ նախագահի պաշտոնական կայքի, քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և կարևորել խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ Սահմանադրության և օրինականության շրջանակներում: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանումում իրականացվող բարեփոխումներին և վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին... Читать дальше...

Գերմանիայում սկսվել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը

Tert.am (hy) 

Գերմանիայի Լյուբմին քաղաքում սկսել են պատրաստել «Հյուսիսային հոսք 2» գազատարը ափ դուրս բերելու համար նախատեսված շինարարական հարթակը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Nord Stream 2 գազատարի օպերատոր ընկերության ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ գործընթացը նախատեսում է «վարչական կառույցների շինարարության ավարտը, ինչպես նաև նախապատրաստումը ափ դուրս գալու տարածքում տեղադրման աշխատանքներին»: 

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ բոլոր շինարարական աշխատանքներն իրականացվում են թույլտվության համաձայն:

«Հյուսիսային... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *