Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Май
2018

Новости за 14.05.2018

Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի առաջին աշխատանքային օրը

168.am (168 ժամ) 

Հայաստանի մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը նախարարի պաշտոնում առաջին աշխատանքային օրը լրագրողների հետ հանդիպմանն ասաց` հասկանալի է, որ իր նախարար ընտրվելը շատերի համար անակնկալ էր այնպես, ինչպես նորանշանակ կառավարության անդամներից շատերի նշանակումը:

Մայիսի 15-17-ը չեղարկվում են ժամը 14:25 և 11:45 մեկնող Երևան-Գյումրի և Գյումրի-Երևան գնացքները. ՀԿԵ

Azatutyun.am 

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը տեղեկացնում է, որ երկաթուղու Բայանդուր-Աղին հատվածում կատարվող կապիտալ վերանորոգման աշխատանքների պատճառով՝ մայիսի 15-ին, 16-ին և 17-ին չեղարկվում են ժամը 14:25 մեկնող №686 Երևան-Գյումրի և 11:45 մեկնող  №687 Գյումրի-Երևան գնացքները: Ըստ հաղորդագրության, ժամը 7:55, 8:25, 18:15 և 18:25 մեկնող Երևան-Գյումրի-Երևան այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը:

Հակառակորդի կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Гала ТВ 

Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դեմիրթաշին ազատ արձակելու պահանջով քրդամետ կուսակցությունը կդիմի Թուրքիայի մեջլիսին ու ընտրական հանձնաժողովին

168.am (168 ժամ) 

Կուսակցությունը դիմելու է բարձրագույն ընտրական հանձնաժողովին՝ նշելով, որ կառույցը պարտավոր է հավասար պայմաններ ապահովել բոլոր թեկնածուների նախընտրական քարոզարշավի համար, ուստի Դեմիրթաշն այդ ընթացքում պետք է դուրս գա կալանավայրից և ազատության մեջ լինի:

Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը չի փոխվել, այն պետք է ընդլայնվի. Վարդան Ոսկանյան 

Tert.am (hy) 

Ցանկացած անկայունացում Մերձավոր Արևելքում ուղիղ ազդում է Հայաստանի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Մերձավոր Արևելքը փխրուն տարածաշրջան է։ Եթե հաշվի առնենք, որ երեկ ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, իրանական աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանը չի մասնակցելու Իրանի հանդեպ թշնամական որևէ գործողության, հակաիրանական որևէ գործողության»,- նշեց նա։

Ոսկանյանն ասաց, որ Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը չի... Читать дальше...

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Tert.am (hy) 

Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:

Արցախի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վիրավորը 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանն է:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



Սփյուռքի նոր նախարարը՝ Մարտի 1-ը 1 օրում բացահայտելու իր խոստման մասին

Аравот 

Մեր հարցին՝ Մարտի 1-ի գործով հաճախ շոշափվում է նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը, իսկ դուք գիտեք, որ Ծառուկյանի թիմից նույնպես նախարարներ կան, նրան հատկացվել են նախարարական պորտֆելներ, դա չի՞ խոչընդոտի, չի՞ կաշկանդի Մարտի 1-ի լիարժեք բացահայտմանը՝ Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Հետաքննությունը կանցկացվի եւ կպահպանվի հետաքննության անաչառությունը միանշանակ»:

Նախարարությունում կադրային ջարդ չի սպասվում, բայց փոփոխություններ կլինեն. սփյուռքի նախարար

Azatutyun.am 

Սփյուռքի նախարարությունում կադրային ջարդ չի սպասվում, սակայն փոփոխություններ կլինեն։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում  հայտարարեց Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը։ 27-ամյա նախարարը վստահեցրեց՝ ոլորտում փոփոխություններն ակնհայտ են լինելու։ «Ինչպես ես, այնպես էլ իմ թիմը փոխել ենք իշխանությունը, և հավատացնում եմ ձեզ՝ մենք կկարողանանք փոխել և՛ կոռուպցիան, և՛ կեղծիքը, և, իսկապես, շոշափելի փոփոխություններ բերել այն ընթացքում, որ կպաշտոնավարենք։ Դրանք կլինեն ամիսներ, թե ավելի երկար... Читать дальше...

ԵԱՏՄ-ի գագաթնաժողովում տեղի կունենա Հայաստանի և Ղրղզստանի նոր ղեկավարների հետ ծանոթությունը. «Независимая газета»

Tert.am (hy) 

Սոչիում այսօր կայանալու է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Միջոցառման ընթացքում, ինչպես ակնկալում են փորձագետները, ՌԴ նախագահը ներկայացնելու է եվրասիական օրակարգը, ինչպես նաև երկկողմ բանակցություններ է վարելու Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների հետ: Միջոցառմանը հրավիրված Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հուսով է, որ իր երկիրը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ կստանա, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

ԵԱՏՄ գագաթնաժողովը... Читать дальше...

Մի խումբ քաղաքացիներ դատախազի հրաժարականով ակցիա են իրականացնում և պահանջում են ազատ արձակել ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներին

Tert.am (hy) 

Մի քանի քաղաքացիներ հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց և պահանջում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:

Նրանք նաև պահանջում են ազատ արձակել Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներին:

Բողոքի ակցիայի մասնակիցները «Ազատություն քաղբանտարկյալներին և Սասնա ծռերին» գրությամբ պաստառով պահանջում են ժամ առաջ ազատ արձակել նրանց:

Բողոքի ակցիայի մասնակից, նախկինում դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խոսքով՝ իրենց պահանջն է... Читать дальше...

Կաթ արտադրողների միության հայտարարությունը

Hetq  

Վերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի գնման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ, ինչը առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։

Հավայիում տարահանում են հայտարարել նոր հրաբխային ճեղքվածքի առաջացման պատճառով

168.am (168 ժամ) 

Հավայան կղզիների իշխանությունները հայտնել են ավտոճանապարհներից մեկի մոտ գտնվող բնակավայրի բնակիչների տարահանման մասին՝ Կիլաուեա հրաբխի ժայթքումից հրաբխային ճեղքվածքի առաջացման պատճառով:

Կաթ արտադրողների միության հայտարարությունը

Гала ТВ 

Վերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի գնման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ, ինչը առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։ Մայիսի 11-ին խնդրի լուծման նպատակով վերամշակողների և գյուղտնտեսությունների ներկայացուցիչները հավաքվել էին գյուղնախարարի մոտ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ այսօր, մայիսի 13-ին, հաշվի չառնելով հանգստյան օրվա հանգամանքը, վերոնշյալ կազմին ընդունեց ՀՀ Կառավարության փոխվարչապետը։ Ելնելով ներկա քաղաքական […]





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *