Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Май
2018

Новости за 18.05.2018

Քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Զ. Ղումաշյանը պատվիրել է կյանքից զրկել «Դոն Պիպոյին», «Օշականցի Գևորիկին» ու «Զապին». գործը դատարանում է

Tert.am (hy) 

Քրեական հեղինակություն համարվող «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի և մյուսների դեմ նախապատրաստվող սպանության փորձի գործն ուղարկվել է դատարան: Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որը կքննի դատավոր Արթուր Մկրտչյանը:

Զոհրաբ Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Արտակ Այվազյանին պատվիրել է մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի և Արկադի Քոչինյանի հետ նախնական... Читать дальше...

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատապարտված Լիպարիտ Պետրոսյանն ազատ է արձակվել

Hetq  

Հայաստանի դատարանները հաստատված են համարել հանգամանքը, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները խուլիգանություն են կատարել, սակայն ամբաստանյալի աթոռին հայտնված անձինք պնդում են, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպը հրահրել են ոստիկանները:

Լեհաստանի խոշորագույն պետական գազային ընկերությունը կասեցնում է Իրանի հետ գործարքը՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

Tert.am (hy) 

Լեհաստանի PGNiG գլխավոր գազային ընկերությունը կասեցրել է Իրանի հետ իրականացվելիք գազի նախագիծը՝ ԱՄՆ պատժամիջոցներից զգուշանալու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության փոխտնօրենին:

«Մենք չենք կարող շատ բան անել Իրանի հետ պայմանագրի հարցում: Ցանկացած պահի պատժամիջոցները կարող են գործարկվել, և ոչ ոք չի ցանկանում վտանգի ենթարկվել», - ասել է PGNiG պետական ընկերության ներկայացուցիչ Մացեյ Վոզնյակը:

«Մենք կարող են վտանգի ենթարկվել հորատման և ածխաջրածինների որոնման աշխատանքների ժամանակ... Читать дальше...

Ադրբեջանը մտադիր է դիվանագիտական բողոք հայտնել Ռուսաստանին

Tert.am (hy) 

Ադրբեջանը դիվանագիտական ուղիներով վճռական բողոք կհայտնի ռուսական կողմին: Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիմքեթ Հաջիևը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է բողոքի նոտա հայտնել ՌԴ ԱԳՆ-ին՝ կապված Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի և ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով 4-րդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պավլինսկու հանդիպմանը Բակո Սահակյանի մասնակցության հետ: 

«Այդ քայլը չի համապատասխանում տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման համար վստահության հաստատմանը»... Читать дальше...



Կուբայում 113 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Гала ТВ 

Կուբայում կործանվել է Boeing 737 ինքնաթիռը, որը պատկանում է   Cubana de Aviacion պետական ավիաընկերությանը: Հավանայի օդանավակայանից թռիչք կատարելուց որոշ ժամանակ անց օդանավն ընկել է: Ականատեսները պատմում են , որ ինքնաթիռի անկման վայրում ծխի ամպ է գոյացել: Զոհերի մասին պաշտոնական տվյալներ առայժմ չկան: Նշվում է, որ 3 մարդ ողջ է մնացել: Աղետի վայր է ժամանել Կուբայի […]

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դարձավ իրավագետ. Հայաստանում առաջին նախադեպն է (տեսանյութ)

Hetq  

Մհեր Ենոքյանը ստացավ 77 միավոր՝ հնարավոր 100-ից: Ըստ Անատոլի Բարաբաշի` Մհեր Ենոքյանը ստացավ բարձր գնահատական. «ՔԿՀ-ի պատերի ներսում նման աշխատանք գրելը մեծ կամքի ուժի մասին է վկայում»:

Դիրքային պայքար է ընթանում, նախկին իշխանավորները չեն վախենում. Հայկ Բալանյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ներկա կառավարությունը ես կկոչեի ոչ թե անցումային,այլ ճգնաժամային, որովհետև գտնվում ենք քաղաքական ճգնաժամի մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց անկախ փորձագետ, քաղաքագետ Հայկ Բալանյանը:

«Կարծում եմ՝ սպասելիքները և ժողովրդի վերաբերմունքը կախված են նրանից, թե ինչպիսի ընթացք կունենա այս մի քանի ամիսը, գուցե կես տարին, անգամ գուցե մի քանի օրը: Գլխավոր հարցը իշխանության հարցն է, ներկա պահին կա տարօրինակ վիճակ, երբ որ դատական և օրենսդիր  իշխանության ճյուղերը գտնվում են հին նոմենկլատուրայի ձեռքում... Читать дальше...

Հայրենադարձ Վարագ Սիսեռյանը նշանակվելու է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

Аравот 

Մեր տեղեկություններով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, հայրենադարձ Վարագ Սիսեռյանն առաջիկայում նշանակվելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։ Մեզ հետ զրույցում Վարագ Սիսեռյանը հայտնեց, թե իր նշանակումը դեռեւս պաշտոնական չէ,  քանի որ կառավարության աշխատակազմի կանոնադրությունը  դեռեւս հաստատված չէ: Նշենք, որ …

Համացանցում է հայտնվել Վիկտոր Ցոյի մասին ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Համացանցում հրապարակվել է Կիրիլ Սերեբրեննիկովի «Ամառ» ֆիլմի թրեյլերը, որում պատմվում է հայտնի ռուս երաժիշտներ Վիկտոր Ցոյի և Մայք Նաումենկոյի երիտասարդության մասին:

Ինչպես նշում է РИА Новости-ն, ֆիլմը սև ու սպիտակ է: Ցոյի դերը կատարել է կորեացի դերասան Տեո Յուն, Նաումենկոյի դերը՝ «Զվերի» խմբի վոկալիստ Ռոման Բիլիկը, իսկ Մայքի կնոջ դերը՝ Իրինա Ստարշենբաումը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմում ներկայացվում է երաժիշտների ծանոթությունը, նրանց հարաբերությունները, 1980-ական թվականների անդերգրաունդ ռոք-մշակույթը... Читать дальше...

Արարատի մարզպետ լինելու է նա, ով ժողովրդի կողմից ընդունված է, և ինչ-որ տեղ դա իմ թեկնածությունն է. Նոր կյանքի համայնքապետ

Tert.am (hy) 

Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր մարզպետ նշանակվելու վերաբերյալ մամուլի տեղեկություններին, ասաց, որ կուսակցությունում այդպիսի քննարկում չի եղել և նույնիսկ իրեն նման առաջարկ չի արվել:

«Թեկնածուն լինելու է այն մարդը, ով ժողովրդի կողմից ընդունված է, և ինչ-որ տեղ դա իմ թեկնածությունն է: Կա ընդունելի թեկնածու, ես ասեմ իմ մասով, մնացածը արդեն վարչապետ Փաշինյանի որոշումն է... Читать дальше...

Առինջ գյուղում գտնվող զորամասի մոտ կրակոցներ են հնչել, հայտնաբերվել են 10-ից ավելի կրակված պարկուճներ. Shamshyan.com

Tert.am (hy) 

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 17-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած կրակոցների փաստով. տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 00:20-ի սահմաններում Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասի դիմաց անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել:

Ահազանգով դեպքի վայր ժամանած Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 10-ից ավելի կրակված պարկուճներ, որոնք առգրավվել են:

Ոստիկանությունը... Читать дальше...

Հայաստանի պատանի աստղերը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին երեք հորիզոնականները

Аравот 

Կիրիշիում ընթացող շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին երեք հորիզոնականները զբաղեցնում են Հայաստանի ներկայացուցիչները, որոնք այսօր պարտության մատնեցին իրենց մրցակիցներին: Շանթ Սարգսյանը 3,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Արամ Հակոբյանն ու …

Ազատ է արձակվել նաեւ Վարդան Վարդանյանը

Гала ТВ 

2013 թվականի նոյեմբերի 5-ի գործով այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի ընկերը՝ ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման: Մեր զրույցում նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ թե Վարդանյանի եւ թե Լիպարիտ Պետրոյանի պատժի կրման տեսակը կիսաբացից փոխվել է բաց տիպի ռեժիմի եւ այժմ նրանց օրենքով սահմանված կարգով տրամադրվել է […]





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *