Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Май
2018

Новости за 21.05.2018

Փոքր, քրիստոնյա երկիր՝ շրջապատված գերազանցապես ոչ քրիստոնյա հարևաններով. CNN-ը` Հայաստանի մասին

Аравот 

Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության՝ «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հաղորդաշարի մայիսի 20-ի թողարկումը նվիրված է եղել Հայաստանին: Ամերիկացի հայտնի հաղորդավար, շեֆ-խոհարար, հաղորդավար Էնթոնի Բուրդենը Հայաստան է այցելել System of a Down խմբի մենակատար, աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի ուղեկցությամբ: Հոլովակի հենց …

Գազ չի լինելու

168.am (168 ժամ) 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գամատակարարման ցանցում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 22-ին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 19:00-ն դադարեցվելու է Երեւան Կենտրոն վարչական շրջանի Դեղատան, Մ.Խորենացի, Ագաթանգեղոսի, Տ.Մեծի, Սեւանի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Չկա մի հարց, որ պատրաստ չենք քննարկել, մենք լայնախոհ քաղաքական ուժ ենք. Է. Շարմազանովը՝ ռեյտինգային համակարգի փոփոխության մասին

Tert.am (hy) 

Չկա մի հարց, որը մենք պատրաստ չենք քննարկել, մենք լայնախոհ քաղաքական ուժ ենք, պատրաստ ենք մեր կարծիքները բանավեճերի, քննարկումների արդյունքում ներկայացնել ու պնդել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ընտրական օրենսգրքի» փոփոխությանը և ռեյտինգային համակարգի վերացմանը: Շարմազանովը շեշտեց, որ իրենք՝ որպես խորհրդարանական մեծամասնություն, պատրաստ են լսել կառուցողական առաջարկություններ:

«Երբ «Ընտրական օրենսգիրքը» կգա... Читать дальше...

Ներկայացվեց Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը» գիրքը

Hetq  

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնն այսօր «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացրեց իր 11-րդ գիրքը՝ խորհրդային տարիների քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը»:



Մարսելում հրաձգություն է տեղի ունեցել. կա մեկ տուժած

Tert.am (hy) 

Ֆրանսիայի Մարսել քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Provence թերթը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ երեք մարդատար ավտոմեքենա ժամանել է Մարսելի թաղամասերից մեկը, ուղևորները դուրս են եկել և կրակ բացել երիտասարդների խմբի վրա:

Նշվում է, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները:

Ավելի ինքնիշխան լինելու հարցերում ՀՀ-ը պետք է ցուցաբերի որոշակի զգուշավորություն, պարտադիր չէ կոնֆլիկտ հրահրել ՌԴ-ի հետ. Ռ. Կիրակոսյան

Tert.am (hy) 

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ «թավշյա հեղափոխությունից» և իշխանափոխությունից հետո չպետք է սպասել լուրջ փոփոխություններ Հայաստանի արտաքին քաղաքականությունում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվային վերահավաստիացրել է, որ հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության հանդեպ չեն ենթարկվի որևէ փոփոխությունների, այլ կշարունակվեն անխափան հունով: «Սա ենթադրում է... Читать дальше...

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

168.am (168 ժամ) 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մայիսի 22-ին ժամը 11։00-19։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի և Վարսեր համայնքի ջրամատակարարումը:

Մադուրոն մոտ 6.2 մլն ձայն է հավաքել Վենեսուելայի նախագահական ընտրություններում

Tert.am (hy) 

Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը ներկայացրել է երկրի նախագահի ընտրությունների արդյունքների երկրորդ տեղեկագիրը, որի համաձայն՝ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաքել է ընտրողների 6.19 միլիոն ձայնը՝ քվեների 98.78 տոկոսը հաշվելուց հետո:

Ինչպես նշում է РИА Новости-ն, այս կերպ Նիկոլաս Մադուրոն դառնում է Վենեսուելայի հաջոդ նախագահը՝ 2019-2025 ժամանակահատվածի համար:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում կիրակի արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվել: 

Նախագահական ընտրությունները... Читать дальше...

Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ

168.am (168 ժամ) 

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:

Ուժեղ Հայաստանի հիմքը ոչ թե կեղծ ռազմահայրենասիրական լոզունգներն ու պրոպագանդան են, այլ իրական աշխատանքը. Ա. Գրիգորյանը պատասխանել է Վ.Սարգսյանին

Tert.am (hy) 

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառման, որում նախկին նախարարը կոչ էր անում չփորձել միավոր վաստակել՝ սևացնելով նախկին թիմի կատարած աշխատանքը: 

Գրիգորյանը, մասնավորապես, նշել է, իր կարծիքով, բոլոր բացասական կողմերը, որոնք եղել են նախորդ կառավարության պաշտոնավարման ժամանակ:

Անվտանգության խորհրդի քարտուղարի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Պաշտպանության նախկին նախարարին
և իմ նախկին... Читать дальше...

Դուք Ձեր թիմի հետ ձախողել եք. Արմեն Գրիգորյանի պատասխանը Վիգեն Սարգսյանին

Гала ТВ 

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանին: Ավելի վաղ Սարգսյանն անդրադարձել էր ազգ-բանակ կոնցեպտի վերաբերյալ Արմեն Գրիգորյանի արտահայտած տեսակետի: «Պաշտպանության նախկին նախարարին եւ իմ նախկին դասախոսին Պարոն Սարգսյան, Ես եւ Դուք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն, եւ մեր բանավեճի ակունքներն այդտեղ պետք է փնտրել։ Այդ տարբերությունը վերջին տարիներին արտահայտվել է իմ՝ հրապարակային Ձեզ […]





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *