Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 01.07.2018

Իտալական քաղաքն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Tert.am (hy) 

Իտալական Իվրեա քաղաքը, որը հայտնի է որպես Olivetti գրամեքենաների արտադրության վայր, ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին կիրակի հայտարարել են համաշխարհային կազմակերպությունն ու Իտալիայի մշակույթի նախարարությունը:

«Պիեմոնտ մարզում տեղակայված արդյունաբերական Իվրեա քաղաքը զարգացել է որպես փորձարարական հարթակ գրամեքենաներ, մեխանիկական հաշվիչ սարքեր և համակարգիչներ արտադրող Olivetti ընկերության համար: Քաղաքում գտնվում են խոշոր գործարան... Читать дальше...

Հրդեհ Նոր Արեշում. տուժածներ չկան

Tert.am (hy) 

Հուլիսի 1-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 35-րդ փողոցում այրվում են վագոն-տնակ և բուսածածակույթ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:31-ին, մարվել՝ 15:49-ին: Ամբողջությամբ այրվել են երկու վագոն-տնակ (10 քմ և 4 քմ), բուսածածկույթ (1500 քմ): Ջերմահարվել են մոտակայքում կայանած «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելին և լուսարձակը:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:



Հայտնի է, թե ով է Իսպանիա-Ռուսաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Tert.am (hy) 

Ավարտվեց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Իսպանիա-Ռուսաստան հանդիպումը:

Իսպանիայի ընտրանին անակնկալ կերպով դուրս մնաց մրցաշարից: Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվել է 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում ևս գոլեր չգրանցվեցին և թիմերը հաղթողին որոշեցին 11-մետրանոց հարվածաշարի միջոցով: Ավելի դիպուկ գտնվեցին ռուսները, ովքեր հաղթանակ տարան և իրավունք ստացան մասնակցել ԱԱ-2018-ի 1/4 եզրափակչին:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաճվել Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը, ով հիասքան խաղ... Читать дальше...

Ռուսական հեքիաթն իրականություն է. 11 մետրանոցներով հաղթանակ Իսպանիայի նկատմամբ

Гала ТВ 

Դրամատիկ և գերլարված պայքարում անցավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիա-Ռուսաստան հանդիպումը: Գործը հասավ 11 մետրանոցների, որի շնորհիվ ռուս ֆուտբոլիստները հաղթեցին իսպանացիներին: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները հստակորեն իրացրին իրենց մոտեցումները, իսկ Իսպանիայի ընտրանուց վրիպեցին Կոկեն և Ասպասը: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: 12-րդ րոպեին Իգնաշևիչն ինքնագոլի հեղինակ է դարձել, իսկ առաջին խաղակեսի ավարտին Պիկեի ձեռքով խաղից հետո […]

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. Ռուսաստանը դուրս թողեց Իսպանիային հետագա պայքարից

Azatutyun.am 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցաշարը հյուրընկալող Ռուսաստանի հավաքականը 4:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 2010 թվականի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսպանիայի հավաքականի նկատմամբ: Կիրակի օրը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած խաղի հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, լրացուցիչ 30 րոպեներին թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Հանդիպման ելքը վճռեցին հետխաղյա 11-մետրանոց հարվածները, որոնցից երկուսը Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը ետ մղեց՝ հաղթանակ պարգևելով իր թիմին... Читать дальше...

ԱԱ-2018. Ռուսաստանը 11 մետրանոցներով հաղթեց Իսպանիային (տեսանյութ)

Tert.am (hy) 

Դրամատիկ և գերլարված պայքարում անցավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիա-Ռուսաստան հանդիպումը: Գործը հասավ 11 մետրանոցների, որի շնորհիվ ռուս ֆուտբոլիստները հաղթեցին իսպանացիներին: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները հստակորեն իրացրին իրենց մոտեցումները, իսկ Իսպանիայի ընտրանուց վրիպեցին Կոկեն և Ասպասը:

Читать дальше...

The New York Times-ը հայտնել է Չինաստանից մի շարք ամերիկացի դիվանագետների տարհանման մասին

Tert.am (hy) 

ԱՄՆ Պետքարտուղարությունն առնվազն 11 ամերիկացի դիվանագետի է տարհանել Չինաստանից: Այս մասին հունիսի 30-ին հայտնել է The New York Times-ը, որի տվյալներով՝ տարհանման համար պատճառ է հանդիսացել անհանգստությունը, որը դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները զգացել են «ակուստիկ հարձակումներով» պայմանավորված:

Ինչպես տեղեկացրել է պարբերականի աղբյուրը, առնվազն 8 մարդ տարհանվել է Գուանչժոու քաղաքում գտնվող հյուպատոսությունից, մեկ մարդ՝ Շանհայի հյուպատոսությունից և երկուսը՝ Պեկինի դեսպանատնից... Читать дальше...

«Ուրուգվայը կխաղա «Ատլետիկոյի» նման. նրանք ժամանակ կձգեն, կընկնեն և կմոտենան մրցավարին». Անտուան Գրիզման

168.am (168 ժամ) 

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի մասին, որտեղ ֆրանսիացիները խաղալու են Ուրուգվայի հետ:

Կուտակային համակարգը ներդրվեց եկամտային հարկի առկա սանդղակների պայմաններում, ինչը աշխատողների մեծամասնության համար դժվար պայմաններ կստեղծի. Վ. Բոստանջյան

Tert.am (hy) 

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հեռու է այն մտքից, որ Հարկային օրենսգիրքն իդեալական է և կարգավորում է ամբողջ տնտեսական դաշտը:

Սակայն պատգամավորը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ անկախ ամեն ինչից՝ Հարկային օրենսգիրքը մի շարք հարցերի և՛ լուծում է տալիս, և՛ որոշ խնդիրներ մեղմացնում է: Բոստանջյանը հիշեցրեց, որ ի սկզբանե ասել էր, որ այսպիսի օրենսգիրքն ստեղծում է փոքր ու մեծ դժվարություններ տնտեսական սուբյեկտների մոտ: 

«Հայաստանը, մի շարք տարբերություններ... Читать дальше...

Իսրայելը տանկեր և հրետանի է տեղակայել Սիրիայի հետ սահմանին

Tert.am (hy) 

Իսրայելի զինուժը զրահատանկային և հրետանային հատվածներ է տեղակայել են Գոլանի բարձունքներում Սիրիայի հետ սահմանային շրջանում:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը, այդ միջոցառումը ձեռնարկվել է նախազգուշական նպատակներով օպերատիվ իրավիճակի վերլուծությունից հետո:

Միևնույն ժամանակ իսրայելական բանակի մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ Իսրայելը մտադիր չէ միջամտել Սիրիայի ներքին իրադարձություններին և կոչ է անում պահպանել 1974-ին կնքված տարանջատման... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *