Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 10.07.2018

Մանկապարտեզի տնօրենը բակապանի, հավաքարարի և դաստիարակի օգնականի հաստիքներում աշխատակիցների է ընդունել և յուրացրել աշխատավարձերը

Tert.am (hy) 

Հուլիսի 9-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 41 մանկապարտեզի տնօրեն Հայկուշ Մ.-ն բակապանի, հավաքարարի և դաստիարակի օգնականի հաստիքներում աշխատանքի է ընդունել Գրետա Գ.-ին, Ռոզա Մ.-ին և Սուսաննա Վ.-ին, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ Հայկուշ Մ.-ն յուրացրել է նշված անձանց աշխատավարձը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Նախապատրաստվում են նյութեր:

Որքան է տևում աշխատանքային օրը, ինչ արժե ձեռքի ժամացույցը. ռուս բլոգերը ցույց է տվել՝ ինչպես է իր օրը սկսում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որն ակտիվ լուսաբանում էր Հայաստանում «թավշյա հեղափոխությունը», հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ցույց տվել՝ ինչպես է աշխատում և ապրում Հայաստանի վարչապետը:

«Քաղաքականության, կոռուպցիայի, բարեփոխումների մասին հարցեր չեմ տվել: Ցանկանում էի ավելի մոտիկից ճանաչել այդ մարդուն: Վերջիվերջո, պետության ղեկավարի անձնական որակները պակաս կարևոր չեն, քան նրա սկզբունքները»,- գրել է բլոգերը տեսանյութն ուղեկցող տեքստում:

Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ... Читать дальше...

Զոհրաբ Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին

168.am (168 ժամ) 

«Կարող ենք, առաջին հերթին, սպասել մեր հանդիպմանը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասանելով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կարո՞ղ ենք, սպասել թե՞ ոչ:



Նպատակը բանակցությունների դինամիկան պահպանելն է. Զ. Մնացականյանը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին (տեսանյութ)

Tert.am (hy) 

Կարող ենք առաջին հերթին սպասել մեր հանդիպմանը: Այս միասին լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կարող ենք սպասել, թե ոչ:

Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Ինչ վերաբերում է այդ հանդիպումից սպասելիքներին, արտաքին գործերի նախարարն ասաց, որ այդ մասին արդեն հարցազրույց է տվել:

Խոսելով հանդիպման նպատակից՝ նախարարն ասաց. Читать дальше...

Թրամփը վերստին քննադատում է ՆԱՏՕ-ի անդամներին

Azatutyun.am 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից օրեր առաջ կրկին քննադատել է ՆԱՏՕ-ի անդամներին: Նրան վրդովեցնում է այն հանգամանքը, որ պաշտպանության համար ծախսերի ամենամեծ բաժինը դաշինքում Միացյալ Նահանգներինն է: Ե՛վ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, և՛ հիմա Թրամփը շեշտում է՝ դաշինքի անդամ որևէ երկրի վրա հարձակումը հարձակում է բոլոր անդամների վրա, ուստի «արդար չէ, անընդունելի է», որ ամենաշատը Միացյալ Նահանգներն է ծախսում:

Հարավային Կորեան հայտարարել է օգոստոսին պլանավորված կառավարական զորավարժությունների դադարեցման մասին

168.am (168 ժամ) 

Կորեայի Հանրապետությունը որոշում է կայացրել դադարեցնել Ulchi կառավարական զորավարժությունները, որոնք սովորաբար ամեն տարի օգոստոսին անցկացվում են գործողությունների մշակման համար ի դեպս երկրում ճգնաժամային իրադրությունների ծագման, ինչպես նաեւ պատրաստության պահպանման համար պատերազմ սկսվելու դեպքում:

Մեկուկես ամսում միայն հարկերի մասով վերականգնվել է 42 մլն դոլարի վնաս. Փաշինյան

Azatutyun.am 

Վերջին մեկուկես ամսվա կոռուպցիոն բացահայտումների արդյունքում, միայն հարկային պարտավորությունների մասով, հուլիսի 1-ի դրությամբ վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի (42 միլիոն դոլար) վնաս։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում շատ ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքար, նաև ստվերային տնտեսության դեմ պայքար, և մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների... Читать дальше...

Նրբաճաշակ Քեյթ Միդլթոնն ու արքայական ընտանիքը. Մեծ Բրիտանիայի փոքրիկ թագաժառանգի մկրտության արարողությունը՝ ֆոտոշարքով

Tert.am (hy) 

Երեկ Լոնդոնի Սուրբ Ջեյմս պալատի մատուռում տեղի է ունեցել բրիտանական թագավորական ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ արքայազն Լուի Ալեքսանդր Չարլզի մկրտության արարողությունը, որին Daily Mail պարբերականն անդրադարձել է ծավալուն ֆոտոշարքով:

Դատելով լուսանկարներից՝ 11 շաբաթական արքայազնի մկրտության արարողությանը ներկա են եղել ծնողները՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը, ավագ եղբայրն ու քույրը՝ արքայազն Ջորջն ու արքայադուստր Շառլոթը, պապը՝ արքայազն Չարլզը, և նրա կինը՝ Քորնուելի դքսուհի Կամիլա Պարկեր Բոուլզը... Читать дальше...

«Այս ակցիայի նպատակը ընթերցանությունը խթանելն է, հատկապես՝ կառավարության անդամների շրջանակում». Նիկոլ Փաշինյան

168.am (168 ժամ) 

Այսօր կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը հայտնեց, որ «Անտարես» հրատարկությունից գրքեր են նվեր ստացել:

10 ժամով դադարեցվել է Վայքի ջրամատակարարումը

Tert.am (hy) 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 10-ին ժամը 10.00-20.00 դադարեցվում է Վայք քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սասուն Խաչատրյան.

7or 

Տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն օրենսգիրքը չի նախատեսում:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *