Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 10.07.2018

Ֆրանսահայ ռեժիսոր. «Այսօր ավելի շատ հայ եմ զգում, քան ֆրանսիացի»

Аравот 

15-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության հետ համատեղ հուլիսի 10-ին տրվեց «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագրի մեկնարկը եւ այդ շրջանակում ցուցադրվեց ֆրանսիացի դերասան, սցենարիստ եւ կինոռեժիսոր Վալերի Մասադյանի «Միլա» ֆիլմը: Փառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ ծրագրում ներառված է տասնհինգ, այդ թվում՝ կանադական, լիբանանյան, բելգիական եւ այլ ֆրանկոֆոն երկրների արտադրության ֆիլմեր: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան …

Հայտնի են «Լաբիրինթոսից ելք գտնող» ռոբոտների մրցույթի հաղթողները

168.am (168 ժամ) 

Օրերս Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ)ՍՄԱՐԹ կենտրոնում կայացավ «ԱրՄաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցների կողմից ստեղծված «Լաբիրինթոսից ելք գտնող» ռոբոտների մրցույթ:

YouTube-ը 25 մլն դոլար կհատկացնի կեղծ լուրերի դեմ պայքարին

Tert.am (hy) 

Հանրահայտ տեսահոսթինգը 25 մլն դոլար կհատկացնի փորձագետներին, որոնք կօգնեն YouTube-ին պայքարելու կեղծ լուրերի դեմ:

Ինչպես հաղորդում է Tech Crunch-ը, տեղեկատվական դաշտը ոչ հավաստի լուրերից և տեսանյութերից պաշտպանելու համար YouTube-ը մտադիր է խորհրդակցել հեղինակավոր մեդիամենեջերների և լրագրողների հետ:

Հատկացված գումարով ծառայությունը մտադիր է նախաձեռնող խումբ ստեղծել, որը կօգնի YouTube-ում կատարվող որոնումների ֆիլտրման հարցում: Նախաձեռնող խմբի կազմում կընդգրկվեն հայտնի մեդիաընկերություններ... Читать дальше...

Ալաշկերտը լավագույն թիմն է վերջին մի քանի տարիների ընթացքում, որին հանդիպել ենք որակավորման այս փուլում. Ռոջերս

Tert.am (hy) 

Չեմպիոնների լիգայի 1-ին փուլի «Ալաշկերտ»-«Սելթիկ» (0:3) հանդիպումից հետո, կայացավ շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի մամուլի ասուլիսը:

Читать дальше...

Պայծառ տոնի մութ կողմերը. օրվա լրահոսը՝ համառոտ

Гала ТВ 

- Գնում ենք գործնական առաջարկներով. վաղը Բրյուսելում Զոհրաբ Մնացականյանը հանդիպելու է Էլմար Մամեդյարովի հետ։ - Պայծառ տոնի մութ կողմերը։ Վլադիմիր Գասպարյանի եղբոր կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն։ Վլադիմիր Գասպարյանը չի միջամտի, որևէ մեկը չի խուսափի պատասխանատվությունից, ասել է Վալերիյ Օսիպյանը։  -Հրաժարականը Տարոնին կփրկի՞։ «Ելքում» վստահ են՝ իրավական հարցերին իրավական գնահատական […]

«Ամենագոն» կինոժապավենը պատմում է տեսախցիկների օգնությամբ անհատի կյանք ներխուժելու մասին

168.am (168 ժամ) 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթում ներկայացված «Ամենագոն» կինոնկարի հերոսը` գրող և գովազդային գործակալության տեր Էմիլը, աստիճանաբար վերածվում է մոլագարի՝ լրտեսող տեսախցիկների օգնությամբ հետևելով իր ընտանիքի անդամներին, ընկերներին և աշխատողներին:

Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է

Tert.am (hy) 

Հուլիսի 10-ին՝ ժամը 19:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Ճամբարակ-Բերդ հատվածի 30-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 200 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորները՝ Ն. Читать дальше...



«Քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բոլորը հավասար են օրենքի առաջ». Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նոր նախագահին

Azatutyun.am 

Վարչապետ նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Հայկ Գրիգորյանին:  Վարչապետի կայքի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ Քննչական կոմիտեն Հայաստանի ամենամեծ քննչական մարմինն է, հետևաբար նրա ազդեցությունը քրեաիրավական վիճակի վրա, օրինականություն հաստատելու, հանցագործության պարագայում պատժի անխուսափելիությունն ապահովելու գործում չափազանց մեծ է:  «Հույս ունենք, որ քաղաքական նոր իրավիճակում այս նշանակումով նոր էջ կբացվի ՔԿ գործունեության մեջ և ՔԿ-հասարակություն հարաբերություններում... Читать дальше...

Հրաժարականը չի կարող չարաշահումները կոծկելու պատճառ դառնալ. Էդմոն Մարուքյան

Гала ТВ 

«Երկրում իշխանափոխություն է եղել, մի թիմը գնացել է, մեկ ուրիշ թիմ եկել է իշխանության: Ոչ միայն Տարոն Մարգարյանը, այլև բազմաթիվ տեղերում բազմաթիվ մարդիկ հրաժարականներ են տալիս: Կարծում եմ՝ Տարոն Մարգարյանն այդ տրամաբանության մեջ հրաժարական է տվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին՝ ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր […]

ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը մտադիր են ընդլայնել համատեղ գործունեությունը

Tert.am (hy) 

ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը մտադիր են ընդլայնել համատեղ գործունեությունը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ստորագրել են համապատասխան հռչակագիրը:

«Մենք հպարտանում ենք համատեղ այս պահին հասնելու ձեռբերումով, սակայն կարող ենք անել ավելին», - DW.com-ի փոխանցմամբ՝ ասվում է երեքշաբթի հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերությունն «անվտանգության և խելամտության հարց է»... Читать дальше...

Գրադարաններ կան, որ իրենց բյուջեի 1 տոկոսն են ծախսել գիրք գնելու համար. Արմեն Մարտիրոսյանն ուսումնասիրում է ոլորտը

Tert.am (hy) 

Հայաստանի շատ գրադարաններ իրենց պահել են Հայաստանի զինվորի «փայն» ուտող գեներալների պես։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ այս տարիների ընթացքում պետական բյուջեից ֆինանսավորվող մի շարք գրադարաններ իրենց հատկացվող գումարի միայն 1 տոկոսն են օգտագործել գրքեր գնելու համար:

«Ներկայումս ես ուսումնասիրում եմ գրադարանների ոլորտը: Լոռու մարզի գրադարանը, օրինակ, 2016թ. ստացել է 135 միլիոն դրամ, որից գիրք գնելու համար ծախսել է մոտ 300.000-ից 500.000 դրամ... Читать дальше...

«Ալաշկերտ»-ը պարտվեց «Սելթիկ»-ին 3:0 հաշվով. ՉԼ

168.am (168 ժամ) 

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ին:

«Ես ուզում եմ, որ Ռոնալդուն տեղափոխվի «Յուվենթուս», նա կդառնա թիմի նոր հերոսը». Բուֆֆոն

168.am (168 ժամ) 

Իտալական «Յուվենթուսի», նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ով օրերս տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ, խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ թուրինյան ակումբ տեղափոխության մասին:

Սերժ Սարգսյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել, քննիչը միջնորդել է կալանավորել նրան

Azatutyun.am 

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային վնասվածք ստանալու իրական հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝... Читать дальше...

Ռաֆիկ Հարությունյանը բրոնզ նվաճեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում

Аравот 

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը: Նա երկամարտի 324 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Ռաֆիկը  պոկում վարժությունում ցույց տվեց 145 կգ, հրումում՝ 179 կգ, ինչը երկրորդ արդյունքն է այս վարժությունում: Առաջնությանն ընդահուր առմամբ մասնակցում է 49 երկրի 246 ծանրորդ: Հայաստանը ներկայացված է միայն …

Գիտնականներն Արգենտինայում հայտնաբերել են առաջին հսկա դինոզավրի մնացորդները

Tert.am (hy) 

Արգենտինայում հայտնաբերված հսկայական դինոզավրի մնացորդները մատնանշում են, որ դիպլոդոկները և զաուրոպոդ խմբի մյուս ներկայացուցիչները շատ ավելի շուտ են դարձել Երկրի ամենամեծ կենդանիները՝ նախքան Յուրայի ժամանակաշրջանի սկիզբը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտնականների հրապարակած հոդվածը:

«Երբ մենք հայտնաբերեցինք այդ դինոզավրի առաջին մնացորդները, հասկացանք, որ այն եզակի է: Ըստ էության, այն առաջին հսկան էր դինոզավրերի շրջանում: Այս արարածները (Ingentia prima) աճել են ինչպես այդ ժամանակաշրջանի սովորական մողեսները... Читать дальше...

«Կեսը խմած էին, ահ էին տալիս, ո՞ւմ եք ահ տալիս»․Շիրակի մարզպետը՝ բողոքավոր ազատանցիների մասին (տեսանյութ)

Аравот 

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ  խոսք ընկավ ոռոգման, ինչպես նաև խմելու ջրի մասին։ Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը դժգոհեց, թե ԱԻՆ-ը փոխանակ կենդանի մարդկանց մասին մտածի, զբաղված է  մեռյալների հարցերով։ Ըստ գյուղապետի, ԱԻՆ-ը իրենց գերեզմանոցների թեմայով է գրություն ուղարկել, փոխանակ այս ընթացքում հետաքրքրվի՝ ջրի հարցով կանխարգելիչ միջոցառումներ արվե՞լ են, թե՞ չեն արվել։ …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *