Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 11.07.2018

«Գիտելիքի գլխավոր թշնամին գիտելիքի պատրանքն է»

168.am (168 ժամ) 

Ինձ թվում է, որ համակարգչային վիրուսները պետք է դիտարկել՝ որպես կենսակերպ: Դա շատ բան է ասում մարդու բնույթի մասին: Ներկա դրությամբ մեր ստեղծած միակ կենսաձևը միայն կործանում է: Մենք կյանքը կերտում ենք մեր կերպարի պես:

Մհեր Արշակյան․ Հակաֆուտբոլը

Ilur  

Ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունում առաջին պլանում հակաֆուտբոլն է: Ռուսների 1/8-րդ եզրափակիչ հասնելը դրա վկայությունն է: Հավաքականների մեծ մասը իր սեփական ոճը չուներ` գլխավոր գաղափարախոսությունը ...

Կենդանակերպի 5 նշան, ովքեր սիրում են զոհի դերում լինել

168.am (168 ժամ) 

Երկվորյակներ: Երկվորյակները զոհի կերպարում են հայտնվում, երբ իրենց համեմատում են մյուսների հետ: Մշտապես ունենալով զգացողություն, թե հետ եք մնում մարդկանցից, արդեն իսկ պարտվում եք՝ առանց որևէ գործողություն ձեռնարկելու:

Երիկամների ու նրանց առողջության մասին

168.am (168 ժամ) 

Առողջապահության միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տվյալներով՝ երիկամների հիվանդություն ունեցող մարդիկ կազմում են մոլորակի բնակչության շուրջ 10%-ը, և այդ թիվը, ցավոք, աճում է:



Սաշիկ Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված տուժողի վրա արնահոսող վնասվածքներ կային. պաշտպան. ՀԺ

Аравот 

Հայկ Սարգսյանին այսօր դատարանը կալանավորելու որոշում կայացրեց: «Հայկական ժամանակը» զրուցել է  նրա պաշտպան Երեմ Սարգսյանի հետ: Նրա հետ զրույցը ստորեւ. – Պարոն Սարգսյան, ի՞նչ դիրքորոշում է հայտնել Հայկ Սարգսյանը առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: – Թե մեղադրանքն ինչքանով է հիմնավոր կամ անհիմն՝ այդ հարցին հետագա փուլերում մանրամասն կանդրադառնանք: Բայց պետք է նշեմ, որ կալանավորման որոշումը ակնհայտ անհիմն …

«Դուք հստակեցրեք, թե ով է ներկայումս Ձեր գլխավորը` վարչապե՞տը, թե՞ ԱԳ նախարարը, իսկ մենք հետո կմեկնաբանենք». Կոլերով

168.am (168 ժամ) 

«Լավ, Սերժ Սարգսյանի աշխատակազմը ևս նման բան էր անում, նրա իշխանությանը տապալեցիք ու կրկնում եք նույնը: Այդ դեպքում ինչո՞ւ տապալեցիք: Այսքանը: Մենք Մոսկվայում նստած չենք հասկանում: Մեզ մոտ հարցեր են ծագում»:

Քայլի Ջենները 800 մլն դոլար է վաստակել և ընդգրկվել Forbes-ի ամենահարուստ կանանց ցանկում

Tert.am (hy) 

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները, դարձել է ամենաերիտասարդ գործարարուհին, որն ընդգրկվել է Forbes-ի՝ ինքնուրույն հաջողության հասած ամենահարուստ կանանց ցանկում: 

Հեղինակավոր ամսագիրը 4-րդ անգամ հրապարակել է իր ամենամյա վարկանշային աղյուսակը, որում ներկայացնում է Ամերիկայի ինքնուրույն հարստացած կանանց: Ցանկում 60 կին է ընդգրկվել, որոնց թվում՝ նաև Քայլի Ջենները, որը օգոստոսի տասին դառնալու է 21 տարեկան: 

Երկու տարի առաջ Քայլին հիմնադրել է Kylie Cosmetics կոսմետիկ պարագաների ընկերությունը... Читать дальше...

Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից պահանջել է կրկնակի մեծացնել պաշտպանության համար արվող ծախսերը

Tert.am (hy) 

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից պահանջել է պաշտպանության համար արվող ծախսերի ծավալը հասցնել ՀՆԱ-ի 4 տոկոսի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Բուլղարիայի ղեկավարի խոսքով՝ Թրամփը ՆԱՏՕ-ում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է դաշինքի պաշտպանության համար արվող ծախսերն ավելացնեն ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով՝ ծախսերի ընդհանուր ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 4 տոկոսի:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի... Читать дальше...

«Հայկական Մեսսի» կամ ինչպես լիբանանահայ երիտասարդը հայտնվեց ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում

168.am (168 ժամ) 

Արտաշես Կարապետյանը բնակվում է Լիբանանում: Իր աշխատանքային գործունեությունը սպորտի հետ կապ չունի, երկար տարիներ ներկայացնում է մասնավոր բիզնես ընկերություն, որը սարքավորումներ է մատակարարում հանրային սննդի կետերին:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Hetq  

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում:

Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել ահաբեկիչների դեմ պայքարում

Tert.am (hy) 

Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ մարտերում զոհվել է սիրիական բանակի հայազգի զինվոր Հայկ Օքադիշյանը: Այս մասին իր թվիթերյան էջում հուլիսի 9-ին գրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը:

«Տեղադրում եմ սիրիական բանակի հայազգի զինվոր Հայկ Օքադիշյանի հուղարկավորության տեսանյութը: Նա պաշտպանել է Սիրիան ահաբեկիչներից, մասնակցել է հայ համայնքի պաշտպանությանը: Շատ հայեր են զոհվել սիրիական բանակի շարքերում մարտնչելիս, այդ թվում և իմ ընկերները», - Twitter-ում գրել է Գերմանիայում բնակվող լրագրողը:

Ինչպես... Читать дальше...

Էջմիածնի քաղաքապետը ֆեյսբուքյան քվեարկությամբ կորոշի՝ Մ. Գրիգորյանին կոչումից զրկել, թե ոչ

168.am (168 ժամ) 

Էջմիածնի նորանշանակ քաղաքապետ Դիանա Գասպարյանը որոշել է ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել. առաջին օրվա ամփոփումը

Tert.am (hy) 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում։ Tert.am-ի թղթակիցը Բրյուսելից հայտնում է,որ աշխատանքային այցի առաջին օրը ՀՀ վարչապետը այցելեց «Քարնեգի» հետազոտական կենտրոն, որտեղ նրան դիմավորեց կենտրոնի տնօրեն Տոմաշ Վալաշեկը։

Տեղի ունեցավ հանդիպում  «Քարնեգի» կենտրոնի փորձագետների հետ, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը... Читать дальше...

Ռուսական С-400 համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի 2019-ի վերջին

Tert.am (hy) 

Ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կուղարկվի 2019-ի վերջին: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Առաջին համալիրները կմատակարարվեն մինչև հաջորդ տարվա ավարտը»,- թուրքական աղբյուրը մեջբերում է նախարարին, որը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Չավուշօղլուն հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրներ դեմ են հանդես եկել С-400 համակարգերը ձեռք բերելուն, և ընդգծել է... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *