Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 12.07.2018

«Հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամության հիմքը քրիստոնեական արժեքներն են»

Гала ТВ 

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը hայ-լեհական կապերի ամրապնդման եւ Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձեւ ընդունելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լեհաստանի Հանրապետության սենատոր Յան Ժարին եւ Սեյմի պատգամավոր Թադեուշ Վոժնիակին հուլիսի 11-ին Վարշավայում հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ եւ լեհ ժողովուրդների դարերի քննություն անցած բարեկամությունը եւ […]

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կլինի հուլիսի 16-ին

Tert.am (hy) 

Երևանի ավագանին ձայների 35 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց հուլիսի 16-ին քաղաքապետի արտահերթ ընտրության օրը նշանակելու որոշումը։

Իսկ քաղաքապետի ընտրությունը օգոստոսի 8-ին անցկացնելու «Ելք» խմբակցության առաջարկը մերժվեց 34 դեմ, 15 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է տվել։ 

Ըստ Երևանի մասին օրենքի՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրը օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ... Читать дальше...

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին

Azatutyun.am 

Հուլիսի 16-ին, ժամը 11-ին տեղի կունենա Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը։ Սա, նկատենք, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի առաջարկն էր։ «Կողմ՝ 34, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 1, առաջարկն ընդունված է», - հայտարարեց Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը վարող Կամո Արեյանը: Մինչդեռ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկում էր ընտրությունն անցկացնել օգոստոսի 8-ին, սակայն այս առաջարկը մերժվեց՝ 34 դեմ, 15 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դավիթ Խաժակյանը նշեց, որ եթե քաղաքապետի թեկնածու չառաջադրվի... Читать дальше...



Տարոն Մարգարյանի հետ չեմ քննարկել իր հրաժարականի հիմքերը․ ՀՀԿ ավագանու անդամ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Էդմոնդ Կիրակոսյանն ավագանու այսօրվա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառներից․ «Տարոն Մարգարյանի հետ չեմ քննարկել իր հրաժարականի հիմքերը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ավագանին նիստ է հրավիրել, որի ընթացքում որոշվելու է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։
Հարցին, թե «Հանրապետականը» փորձելու է թեկնածու առաջադրել և պահել իշխանությունը, Էդմոնդ Կիրակոսյանը պատասխանեց... Читать дальше...

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «let’s do պաչիկ»-ի պատմությունը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ: Վարչապետն ասել էր. «Let’s do պաչիկ»: Ֆեյսբուքյան էջում վարչապետը գրել է.

«Let’s do պաչիկի պատմությունը հետևյալն է. Ֆրանսիայի նախագահը ինձ ներկայացրեց իր թիմի հայազգի անդամին:

Վերջինիս հարցրի՝ հայերեն խոսու՞մ է: Ասաց՝ ոչ, միակ հայերեն բառը, որ գիտեմ՝ «պաչիկ»-ն է:

Ես էլ ասացի՝ let’s do պաչիկ»:

Վարչապետը նաև տեսանյութ է հրակարակել:

Հիշեցնենք... Читать дальше...

Մելանյա Թրամփի էլեգանտ կերպարները՝ Բելգիա կատարած այցի ժամանակ (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Հյուսիսատլանտյան դաշինքում լարված քննարկումներով լի ծանր օրվա ավարտից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների համար կազմակերպված կոկտեյլային խնջույքին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, զույգը միջոցառմանն է ժամանել ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների ղեկավարների հետ:

Читать дальше...

ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. երկրորդ ընթերցմամբ քննարկվում են օրակարգի 7 նախագծերը

Tert.am (hy) 

Շարունակվում է ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ՀՀ  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը։ Այսօր 24-ժամյա ռեժիմով կքննարկվեն օրակարգի 7 հարցերը:

Քննարկման կդրվի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը, որը երեկ ԱԺ–ն ընդունել էր առաջին ընթերցմամբ:

Քննարկման են ներկայացած նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»... Читать дальше...

Ղազախստանում ուժի մեջ մտավ առաջին նախագահի՝ ԱԽ-ն ցմահ գլխավորելու իրավունքի մասին օրենքը

168.am (168 ժամ) 

Ուժի մեջ է մտել «Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խոհրդի մասին» օրենքը, որտեղ ամրագրվում է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի իրավունքը ցմահ գլխավորելու երկրի Անվտանգության խորհուրդը (ԱԽ):

Վթար Արցախում

168.am (168 ժամ) 

Հուլիսի 12-ին տեղեկություն է ստացվել, որ Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 1 կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:

Իսպանիայում ձերբակալված ՀՀ քաղաքացիների մեծ մասն ազատ է արձակվել

Hetq  

«Պարզվել է, որ այդ խումբը այդքան էլ հայկական չէ: Ձերբակալվածների մեջ մի քանի տասնյակ վրացիներ կան, ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած քաղաքացիներ, բնիկ իսպանացիներ, և այնպես չէր, որ ձերբակալվածների գերակշիռ մասը հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ են եղել»,- նշեց Տիգրան Բալայանը:

Երևանի Տերյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Tert.am (hy) 

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղերի ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածի գրպանիկում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), այսուհետ կթույլատրվի... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *