Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 17.07.2018

Press Review

Azatutyun.am 

“Our young rulers need to realize that they are no longer activists and none of their steps and statements goes unnoticed,” writes “Hraparak.”

«Չի կարելի ստրատեգիական դաշնակցություն ամրագրել մի կողմում, իսկ ֆինանսական աջակցություն ակնկալել մյուս կողմում»

168.am (168 ժամ) 

«Այդ պահանջների նպատակահարմարությունը որոշում է այն կողմը, որը տրամադրում է ֆինանսական ռեսուրսները։ Ի վերջո, մենք նմանատիպ պահանջատիրություն կարող ենք դրսևորել Ռուսաստանի նկատմամբ։ Ինչո՞ւ ոչ»։

Հայաստանի և Արցախի միջև պետք է մշակվի ու ստորագրվի ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիր. ԼՂ ԱԺ փոխնախագահ

Tert.am (hy) 

Հայաստանի և Արցախի միջև պետք է մշակվի և ստորագրվի ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:

«Որպեսզի 2 երկրների միջև համագործակցությունն իրավական հիմքերի վրա դրվի, կարծում եմ, որ նման պայմանագրի անհրաժեշտություն կա: Այդ պայմանագիրը պետք է ներառի Հայաստանի ու Արցախի պարտավորությունները, համաձայնությունները, քաղաքական համագործակցության բնույթը պատերազմի պայմաններում, խաղաղ ժամանակ կամ լարվածության... Читать дальше...



Որոշակի հիմքեր կան պնդելու, որ կլինեն թոշակային բարձրացումներ. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Դեպի դրական բարեփոխման մեջ ենք. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կլինեն սոցիալական բարեփոխումներ և մարդիկ կզգան դրական փոփոխությունները:

Դիտարկմանը, թե տևական ժամանակ է իշխանության եք, կա՞ն արդյոք ռեսուրսներ թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու համար, Մինասյանը պատասխանեց. «Տևական ժամանակը մի քիչ հարաբերական է: Ես հասկանում եմ հասարակության սպասումները՝ կտրուկ, արագ փոփոխությունների, բայց ուզում եմ այդքան չշտապեն... Читать дальше...

Ամերիկացին անծանոթ պապիկին խնդրել է նկարահանել ամուսնության առաջարկը, սակայն վերջինիս տեսախցիկն իրեն է ուղղել և ավելի հուզիչ է ստացվել

Tert.am (hy) 

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի բնակիչն ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն այն նույն այգում, որտեղ տեղի էր ունեցել նրանց առաջին ժամադրությունը:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, շատերի պես նա նույնպես ցանկացել է հավերժացնել կյանքի այդ կարևորագույն պահը, որպեսզի հետագայում կարողանա ցուցադրել հարազատներին:

Գնացքով ուղևորության ժամանակ նրանք ծանոթացել էին Ջոն Հարթ անունով տղամարդու հետ, որին ամերիկացին խնդրել էր աննկատ նկարահանել այն, ինչ է տեղի ունենալու: Սակայն Ջոնը չի կարողացել... Читать дальше...

Լարիսա Ալավերդյանը՝ Հայաստանում երրորդ ուժի ձևավորման ու վարչապետ Փաշինյանի կողմից ԵՄ ներկայացված ուղերձի մասին. «Առանցքում»

Гала ТВ 

Եվրամիությունը Հայաստանի համար պետք է լինի նաև անվտանգության երաշխավոր, և այս համոզմունքն ու ինչ-որ տեղ նաև պահանջն է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ  հանդիպումների ժամանակ: Այն, ինչ ասվել է անուղղակիորեն, այս անգամ ասվեց ուղղակի կերպով, վստահ է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նա վստահ է, որ այս ամենից […]

Իրանի հետ գործարքի պահպանումը Ռուսաստանին ձեռնտու է, սակայն ձեռնտու չէ ԱՄՆ-ին. Թրամփ

Armedia.am (arm) 

«Կարծում եմ, որ նա կցանկանար պահպանել Իրանի հարցով գործարքը, քանի որ դա Ռուսաստանի համար լավ է, նրանք Իրանի հետ բիզնես են վարում: Սակայն դա լավ չէ մեր երկրի համար, եւ վերջնարդյունքում լավ չէ ամբողջ աշխարհի համար»,- Հելսինկիում Պուտինի հետ հանդիպման արդյունքներով ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում:

Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

168.am (168 ժամ) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը:

Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմենները կխորացնեն համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

Hetq  

Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակության և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատակազմի ներկայացուցիչների միջև հուլիսի 17-ին տեղի են ունեցել փորձի փոխանակման քննարկումներ։

Հատ առ հատ պետք է նայել Սևանի շրջակայքում տարածքներ վարձակալողների պայմանագրերը, կան մարդիկ, որոնք հեկտարների համար կոպեկներ են վճարում. Ն. Փաշինյան

Tert.am (hy) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ Սևանա լիճն ու ազգային պարկն ունեն մեծ կարևորություն ոչ միայն բնապահպանական, այլ նաև տնտեսական ու արժեքային տեսանկյուններից: Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ Սևանա լճին հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու քայլ առ քայլ գնալ դրանց լուծմանը... Читать дальше...

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերանայել Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը և դրանք բերել պատշաճ մակարդակի

168.am (168 ժամ) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր:

«Ժողովուրդը պետք է ասի՝ կոնկրետ ի՞նչն է հարցը». Նկարիչների միության նախագահը՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին

168.am (168 ժամ) 

«Սա շատ բարդ և ներքին խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մասին՝ նման տեսակետ հայտնեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։

Կառավարությունում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Hetq  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *