Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 22.07.2018

Էկվադորը կարող է Ջուլիան Ասանժին հանձնել Մեծ Բրիտանիային

Tert.am (hy) 

Էկվադորի իշխանություններն առաջիկայում պատրաստվում են Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին հանձնել Մեծ Բրիտանիային: Այս մասին հայտնել է The Intercept ամսագիրը՝ հղում անելով Էկվադորի ԱԳՆ-ին և նախագահի գրասենյակին մոտ գտնվող աղբյուրին: 

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն ներկա պահին այցով գտնվում է Լոնդոնում, որտեղ պետք է ելույթ ունենա սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց մասին գագաթնաժողովում (ինքը Մորենոն տեղաշարժվում է անվասայլակով այն բանից հետո, երբ 1998-ին տուժել է կողոպուտի փորձի ժամանակ)... Читать дальше...

«ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Հայաստանը կարող է ավելին անել՝ առանց վնասելու իր անդամակցությանը ՀԱՊԿ-ին». վրացի դիվանագետ

168.am (168 ժամ) 

«Կարծում եմ` ելնելով նպատակահարմարությունից` ՀՀ իշխանություններն այս անգամ ևս կբացառեն իրենց մասնակցությունը զորավարժություններին, ինչը խնդիր չի ստեղդծի Ռուսաստանի հետ հարաբերություններում»:

Սիրիական «Խմեյմիմ» ավիաբազային մոտենալիս երկու անօդաչու է խոցվել

Tert.am (hy) 

Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազային հանգստյան օրերին երկու անօդաչու թռչող սարք է մոտեցել, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով: Այս մասին հայտնում է Коммерсант-ը՝ հղում անելով ավիաբազայի ներկայացուցչին: 

Ինչպես հաղորդվում է, անօդաչուներից մեկը նկատվել է շաբաթ երեկոյան, երկրորդը՝ կիրակի առավոտյան: Երկրորդ անօդաչուն ավիաբազային է մոտեցել հյուսիսարևմտյան ուղղությունից: 

Ավիաբազայի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկու դեպքում էլ տուժողներ կամ նյութական վնաս չի եղել: Ավիաբազան աշխատում է սովորական ռեժիմով... Читать дальше...

Դավիթ Տոնոյանը՝ ՌԴ-ի՝ Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկով տրված զենք-զինամթերքի մասին

Аравот 

Այսօր Aravot.am-ը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե  Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին մատակարարվելիք 200 միլիոն դոլարի վարկային ծրագրով զենք-զինամթերքի քանի՞ տոկոսն է հասել Հայաստան։ «200 միլիոն դոլարի վարկային ծրագրով իրականացվող ծրագիրն ամբողջությամբ կատարվել է, կա շարունակականությունը», -ասաց նախարարը։ Մեր դիտարկմանը, թե հնչեցին որոշ քննադատություններ, թե Ռուսաստանը 70-80-ական թթ․-ի, նույնիսկ 60 -ական թվականների զենք է մատակարարում …



Պետությունը կարող է երկարաժամկետ կտրվածքով թոշակներ ու աշխատավարձեր բարձրացնել, երբ ունենա բյուջետային ամենամյա աճի երաշխիքներ. պատգամավոր

Tert.am (hy) 

Աշխատավարձերի և թոշակների բարձրացումը հնարավոր է այն ժամանակ, երբ տնտեսությունը զարգացման տեմպերով երաշխավորում է բյուջետային մուտքերի անընդհատ ավելացում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: 

Դիտարկմանը, թե ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասել էր, թե «որոշակի հիմքեր կան պնդելու, որ կլինեն աշխատավարձի ու թոշակի բարձրացումներ»... Читать дальше...

Boeing 747-ն ընդդեմ Concorde-ի

168.am (168 ժամ) 

Կոնկորդի նախագծողների առջև հարց էր ծագել, շարունակե՞լ ևս 1 մլրդ ծախսել, բայց պարտվել, թե՞ ընդունել պարտությունն ու էլ չշարունակել

Քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից

Гала ТВ 

Հուլիսի 22-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կոռուպցիոն նոր բացահայտում զորամասերից մեկում․ մանրամասնում է պաշտպանության նախարարը

Аравот 

Այսօր Փանիկում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իր գլխավորած ոլորտում կոռուպցիոն դեպքերի բացահայտումների մասին, ասաց․ «Պաշտպանության նախարարությունը մեծ ջանքեր է ներդնում հիմա, ճիշտ է միշտ էլ եղել է, բայց հիմա էլ ավելի թափով, քանի որ նոր իրավիճակում ենք գտնվում, նոր կառավարությունը նոր նշաձող է  հաստատել, պաշտպանության նախարարությունում բավականին  մեծ աշխատանք է գնում։ Ես կարող ուղղակի …

U20 հավաքականը հաղթեց վերջին խաղում, իսկ U18-ը մեկնարկեց պարտությունով

Аравот 

Բասկետբոլի Հայաստանի U20 հավաքականը Սոֆիայում ավարտված Եվրոպայի «B» դիվիզիոնի առաջնության վերջին խաղում հանդիպեց Մոլդովայի թիմի հետ եւ առավելության հասավ 75:66 հաշվով՝ պայքարն ավարտելով 21-րդ հորիզոնականում: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ ֆեյսբուքյան էջը: Իսկ այսօր Կոսովոյում պայքարի մեջ մտան մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնության մասնակիցները: Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը (նկարում) 46:79 հաշվով պարտվեց Մոնակոյին: …

Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին. կան վիրավոր.

Аравот 

Հուլիսի 22-ին, ժամը 11:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, տուժածներին դուրս են բերել քաղաքացիների ուժերով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 51-րդ կմ-ին բախվել են «Օpel …

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 128 մարդ է տուժել  

Tert.am (hy) 

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում այսօր տեղի ունցած երկրաշարժի հետևանքով առնվազն 128 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական հեռուստատեսությանը: 

Քերմանշահի նահանգապետ Հուշանգ Բազվանդը տեղեկացրել է, որ տուժածներին օգնություն են ցուցաբերել, նրանք հոսպիտալացման կարիք չեն ունեցել: Երկրաշարժի հետևանքով, որի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, վնասվել են տեղի բնակիչների տները: 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կիրակի Քերմանշահ նահանգում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել մեկ օրվա ընթացքում... Читать дальше...

Լուիս Հեմիլտոնը՝ Գերմանիայի Գրան պրիի հաղթող

Tert.am (hy) 

Ավարտվեց Ֆորմուլա-1-ի Գերմանիայի Գրան պրին:

Առաջինը եզրագիծը հատեց «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլտոնը: Երկրորդը կրկին «Մերսեդեսի» ներկայացուցիչ Վալտերի Բոտասն էր: Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Ֆերարին» ներկայացնող Կիմի Ռայկոնենը:

Այսպիսով, պիլոտների ընդհանուր հաշվարկում Հեմիլտոնը առաջինն է՝ 188 միավորով: 


Սեբաստիան Ֆետելը երկրորդն է՝ 171 միավորով: Երրորդ հորիզոնականում Կիմի Ռայկոնենն է, ով ունի 131 միավոր:

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրային պատերազմ է ընթանում․ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև իսկական առևտրային պատերազմ է ընթանում, և G20-ի անդամ բոլոր երկրները գիտակցում են դա, նման հայտարարություն է կատարել Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մերը, գրում է Reuters գործակալությունը։

«G20-ում բոլորը գիտակցում են, որ առևտրային պատերազմն այլևս իրականություն է, այն սպառնալիք է համաշխարհային տնտեսության աճի համար։ Ես խնդրում եմ ԱՄՆ-ին գործի դնել ողջամտությունն և հարգել կանոններն ու իր դաշնակիցներին», - ասել է ֆրանսիացի նախարարը։

Նա նաև հավելել է... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *