Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 24.07.2018

Երևանում այսօր 6 ժամ լույս չի լինի

168.am (168 ժամ) 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:

Թուրքիայի «Երկաթյա լեդիի» կողմնակիցներն անձրևի տակ նստացույց են անում նրա տան դիմաց՝ խնդրելով չհեռանալ քաղաքականությունից (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Թուրքիայի նորաստեղծ ընդդիմադիր «Լավ» կուսակցության անդամները նստացույց են սկսել կուսակցության հիմնադիր ու առաջնորդ Մերալ Աքշեների տան դիմաց՝ խնդրելով չհեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից և շարունակել պայքարն իշխանությունների դեմ, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Աքշեները պատրաստվում է լքել «Լավ» կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ իր վրա վերցնելով խորհրդարանական ընտրություններում կրած անհաջողության պատասխանատվությունը։

Կուսակցությունը փակ... Читать дальше...

«Հրապարակ». Փանիկի միջադեպը՝ լակմուսի թուղթ

Tert.am (hy) 

«Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը՝ Փանիկի միջադեպ, սահմանային լարվածություն, ՌԴ-ի կողմից հայտարարություններ, մտահոգություններ են առաջացրել ՀՀ և ԼՂՀ ռազմական ղեկավարության շրջա­նում: Ավելին՝ ռազմական գործի հմուտ մասնագետ­ների պնդմամբ, այս տեմպերով Հայաստանի համար շատ բարդ է լինելու:

Նրանք մասնավոր զրույցներում իրենց մտահոգություններն են հայտնում վարչապետի մի շարք հայտարարությունների առնչությամբ: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ իր հրապարակային ելույթում նշում է, որ ռազմաքաղա­քական իրավիճակը լարված է... Читать дальше...

Քննչական կոմիտեն՝ 4 անչափահաս երեխաների մոր կալանավորման մասին

168.am (168 ժամ) 

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի բնակչուհու կողմից կատարված առերևույթ խարդախության բազմաթիվ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:



Ամերիկյան վերլուծաբանները տարբեր կերպ են գնահատում Փաշինյանի մոտեցումը ղարաբաղյան հարցում  

Tert.am (hy) 

Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան նախկին դիվանագետները տարբեր կերպ են գնահատում, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը»:

«Ցանկացած նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ վերջնական մոտեցումները շտկելու համար», - ասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն և հիշեցնում՝ բանակցություններում ղարաբաղյան կողմի ներգրավման մասին Երևանի մոտեցումը նոր չէ: Դեռևս Քավանոյի համանախագահության տարիներին միջնորդները հանդիպումներ... Читать дальше...

«Հրապարակ». Էջմիածնում շունչները պահած սպասում են, թե այսօրվա ավագանու նիստում ինչպես կքվեարկեն կարեն Գրիգորյանի թիմի անդամները

Tert.am (hy) 

«Այսօր՝ ժամը 12-ին, Էջմիածնի քաղաքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ՝ «նոր Հայաստանի» ավանդույթներով․ քաղաքապետարանը «լայվով» կցուցադրի նիստի ընթացքը, օրակարգում 8 հարց է, սակայն «ամենակարևորը» Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցն է։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանն այդ առնչությամբ հարցում է արել իր ֆեյսբուքյան էջում, որ «իրավական» հիմք ապահովի այդ գործընթացի համար, չնայած ֆեյսբուքյան մեկնաբանություններում եղել են նաև պահանջներ՝ չխախտել անմեղության կանխավարկածը... Читать дальше...

Վենեսուելայում գնաճը կարող է հասնել միլիոն տոկոսի. ԱՄՀ

Tert.am (hy) 

Վենեսուելայում գնաճն այս տարվա վերջին կարող է հասնել միլիոն տոկոսի, ինչը կլինի ժամանակակից պատմության մեջ վատթարագույն տնտեսական ճգնաժամը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներին հղումով:

Ինչպես նշում է գործակալությունը, հարավամերիկյան պետությունում սպառողական գներն աճել են 46.300 տոկոսով: Հատկանշական է, որ նման գներ է ներկայացնում երկրի ընդդիմությունը, քանի որ կենտրոնական բանկը դադարել է ֆինանսական հաշվետվություններ հրապարակել:

Հիշեցնենք... Читать дальше...

Կրակոցներ Երևանում․«Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել հրազենային վնասվածքներով քաղաքացի. Shamshyan.com 

Tert.am (hy) 

Երևանում երեկ գիշեր կրակոցներ են հնչել։ Ժամը 23։30-ի սահմաններում, հրազենային վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները հնչել են Խաղաղ Դոնի փողոցում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

Լարված կրքեր Թուրքիայի Մեջլիսում․ խորհրդարանում իրար են ծեծել քրդամետներն ու իշխող կուսակցության անդամները (տեսանյութ)

Tert.am (hy) 

Թուրքիայի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս անգամ կռվել են քրդամետ Ժողովրդադեմոկրատական ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունների անդամները: Կռվի պատճառը քրդամետ պատգամավոր Ահմեդ Շըքի ելույթն էր, որում նա իշխանություններին մեղադրել է ստի, անպատկառության, կոռուպցիայի ու տգիտության համար։

Ինչպես գրում է թուրքական T24 կայքը, քրդամետ կուսակցության՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Շըքը, որն ամիսներ առաջ է դուրս եկել բանտից, մեջլիսի ամբիոնից քննադատել է իշխող կուսակցության... Читать дальше...

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

168.am (168 ժամ) 

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում մի շարք չարաշահումներ են բացահայտվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում: Մեղադրանք է առաջադրվել մասնաճյուղի տնօրենին:

Արտարժույթների փոխարժեքները հուլիսի 24-ի դրությամբ

Tert.am (hy) 

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի  24-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: 

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 478.50 դրամ նվազագույն և 480 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 482 դրամ նվազագույն և 482.50 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Մեկ եվրոն գնվում է 553 դրամ նվազագույն և 561.50 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 565 դրամ նվազագույն և 571 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Ռուսական ռուբլին գնվում է 7.30 դրամ նվազագույն և 7.59 դրամ առավելագույն փոխարժեքով... Читать дальше...

50 զոհ, ավելի քան 150 տուժած. Հունաստանում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները (թարմացված, լուսանկարներ)

Tert.am (hy) 

10.44 Աթենքի արվարձաններում մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, նրանց թվում շատ կան երեխաներ, գրում է vz.ru-ն։ Բացի այդ, ոստիկանություն բազմաթիվ զանգեր են ստացվում անհայտ կորած մարդկանց մասին։

Читать дальше...

Ավելի քան 20 զոհ, 156 տուժած. Հունաստանում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Հունաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ մայրաքաղաք Աթենքից արևմուտք ընկած հատվածում մոլեգնող զանգվածային անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 24 մարդ, մինչդեռ տուժածները 156-ն են:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, տուժածների մեջ կա 16 երեխա: Բժիշկները տուժածներից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել:

Հունաստանի հանրային հեռուստատեսությունը կատարվածը «ազգային ողբերգություն» է անվանել:

Հայտնի է, որ իրավիճակն անվերահսկելի է Ատտիկայում, որտեղ արտակարգ դրություն է  հայտարարվել... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *