Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 24.07.2018

Ընտրություններից առաջ Կառավարության կազմը ներկայացնելու առաջարկը հետաքրքիր է, և կարելի է մասնագիտական քննարկում ծավալվել. Դ. Իոաննիսյան

Tert.am (hy) 

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական առաջարկը հետաքրքիր է և կարելի է լուրջ մասնագիտական քննարկում ծավալվել այս հարցի շուրջ. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Նշենք, որ Խոսրով Հարությունյանն առաջարկում է Ընտրական օրենսգրքում ավելացնել 1 դրույթ... Читать дальше...

«ՀՀ քաղաքացին ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ ուղիղ ողնաշարով և հպարտ հայացքով»

Гала ТВ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը:  Վարչապետը ՀՄԸՄ-ի բոլոր անդամներին ջերմորեն շնորհավորել է 100-ամյա հոբելյանի առթիվ և խորհրդանշական համարել, որ հոբելյանական միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կայացած դրամատիկ քաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում:  «Թույլ տվեք ասել, որ վերջերս […]

Մի շարք աշխարհահռչակ քաղաքական գործիչներ դերասան են եղել. Սասուն Միքայելյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի մասին

Tert.am (hy) 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության նիստի ավարտից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետի համար առաջադրված թեկնածուների հարցում որևէ նախապատվություն չունի, և դեռևս քննարկվում են առաջադրված թեկնածուների տեսլականները:

«Առաջադրված 4 թեկնածուներից 2-ը ներկայացրել են իրենց ընդհանուր տեսակետները քաղաքի հետագա զարգացման հարցում»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում դերասան Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնին... Читать дальше...

Պատերազմ և հեղափոխություն

Hetq  

Մենք չենք կարող նստել ու սպասել՝ պատերազմ կլինի, թե ոչ։ Նույնիսկ եթե դրան պատրաստ ենք։ Ինչ-որ իմաստով պատերազմի նախաձեռնությունը Ադրբեջանի ձեռքում է, բայց մենք կարող ենք (պարտավոր ենք) վերցնել պատերազմի զսպմա՛ն նախաձեռնությունը։

Նախահեղափոխական ու հետհեղափոխական պաշտոնյաներն ու նրանց ունեցվածքը (մաս 4)

Гала ТВ 

ԳԱԼԱ-ն շարունակում է ներկայացնել, թե ինչ կարողություն են հայտարարագրել թավշյա հեղափոխությունից առաջ ու հետո պաշտոնավարած ու պաշտոնավարող բարձրաստիճան անձինք: Մինչ այժմ ներկայացրել ենք նախկին ու ներկա վարչապետներ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախկին ու ներկա նախարարների ունեցվածքը: Այսօրվա դիտակետում է արդարադատության և արտաքին գործերի նախկին և գործող նախարարների ունեցվածքը: Արդարադատության […]



ՔՊ վարչության նիստն ավարտվեց. Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցում որոշում դեռևս չի կայացվել

Tert.am (hy) 

ՔՊ վարչության նիստն ավարտվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ՝  չպատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ որոշում է կուսակցությունը Երևանի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի վերաբերյալ կայացրել:

ՔՊ-ից ինքնաառաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռևս առաջին համարի թեկնածուի առաջադրման շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել:

«Դեռևս քննարկվում է, որևէ հայտարարի չենք եկել»,- ասաց նա և նշեց, որ ինքնաառաջադրված 4 թեկնածուներից բացի այլ թեկնածուներ չկան:

Իսկ... Читать дальше...

Հաղարծինում ճանապարհ են փակել, իրավիճակը լարված է

Hetq  

Տավուշի մարզի Հաղարծին և շրջակա համայնքի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Հաղարծին համայնքում: Ինչպես Հետքին ներկայացրեցին ճանապարհ փակող գյուղացիները, նրանք պահանջում են, որ կառավարությունը թույլ տա` գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն: Իրավիճակը քիչ առաջ սրվեց, երբ Թբիլիսիից եկող վարորդներից մեկը խնդրեց բացել ճանապարհը, գյուղացիների և վարորդների միջև բախումներ եղան:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Гала ТВ 

Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Միացյալ  Թագավորության համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ համագործակցության հիմնական ոլորտները, որոնք առնչվում են տարբեր ուղղություններով խորհրդատվական աջակցությանը, ռազմական կրթությանը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությանը և այլ […]

Անկարան կողմ չէ Իրանի դեմ պատժամիջոցներին. Մևլութ Չավուշօղլու

Tert.am (hy) 

Անկարան կողմ չէ Իրանի դեմ պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք դեմ ենք Իրանի դեմ պատժամիջոցներին: Մենք պարտավոր չենք միանալ ԱՄՆ–ի, Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին Իրանի դեմ», - ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի ու Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: 

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Hetq  

Վարչապետը ՀՄԸՄ-ի բոլոր անդամներին ջերմորեն շնորհավորել է 100-ամյա հոբելյանի առթիվ և խորհրդանշական համարել, որ հոբելյանական միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կայացած դրամատիկ քաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում:

Ներկա դրությամբ բանակցային լիարժեք ձևաչափի կոշտ պահանջը կտապալի գործընթացը. Դ. Բաբայան

Tert.am (hy) 

Ադրբեջանական կողմի նման հայտարարությունը մի կողմից լավ է, որ պատրաստ է ապահովել խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը, մյուս կողմից էլ, իհարկե, մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ հասկանալով, որ դա երկարատև, քրտնաջան գործընթաց է, որպեսզի վերականգնենք բանակցային  գործընթացի լիարժեք ձևաչափը. Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է... Читать дальше...

ՀԽ-ի և Փաշինյանի իշխանության անհամաձայնություններն արտաքին քաղաքական հարցերում են. «Կարևորի մասին»՝ Գ. Սաֆարյանի հետ

Гала ТВ 

Հայաստանի անկախացումից հետո դեռ քաղաքական դաշտ չէր ձևավորվել: Կարելի է ասել՝ միայն հիմա է այդ պրոցեսը սկսվել:ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը: Ըստ Սաֆարյանի՝ «Հիմնադիր խորհրդարանը», որը կուսակցություն է ստեղծում և մտադիր է մասնակցել առաջիկայում սպասվող ընտրություններին, ներկայիս կառավարության հետ գաղափարախոսական մեծ ընդհանրություններ ունի: Անհամաձայնություններն արտաքին քաղաքական հարցերում […]

ՊՆ. Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն

Armedia.am (arm) 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նախնական տվյալներն ստուգելու, զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *