Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 27.07.2018

Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը

168.am (168 ժամ) 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո բավարարեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվեց

Tert.am (hy) 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո բավարարեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։ 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Կալանավորման հիմքերի, առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու շուրջ հարցերի վերաբերյալ փաստաբանն ասաց, որ... Читать дальше...

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

Hetq  

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ՝ նախագահույթմաբ Վահե Մարգարյանի, հրապարակվեց որոշումը։

«Հայաստանում մենք լավ գիտենք, թե որքան կարևոր է ունենալ խղճի, մտքի ու կրոնի ազատություն. Արտակ Զեյնալյան. «Ամերիկայի ձայն»

Аравот 

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է Վաշինգտոն՝ Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը մասնակցելու համար: Միջոցառմանը նախարարը հանդես է եկել ելույթով: Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը օրերս այցելել էր ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն՝ Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հավաքը կազմակերպվել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից: Մասնակիցների շարքում էին շուրջ 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: …



Հունաստանի վարչապետը իր վրա է վերցրել հուլիսի 23-ի անտառային հրդեհի քաղաքական պատասխանատվությունը

Tert.am (hy) 

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ իր վրա է վերցնում երկրում հուլիսի 23-ին տեղի ունեցած և 87 մարդու կյանք խլած սարսափելի անտառային հրդեհի համար ամբողջ քաղաքական պատասխանատվությունը։ 

Ինչպես գրում է հունաստանյան Еkathimerini գործակալությունը, վարչապետը խնդրել է ժողովրդին չմեղադրել փրկարարներին, ոստիկաններին կամ առափնյա անվտանգության աշխատակիցներին՝ շեշտելով, որ նրանք հարյուրավոր կյանքեր են խլել։ 

Իր հայտարարությունը Ցիպրասն արել է կառավարության արտահերթ նիստի ժամանակ։

«Մահացածները չեն կարող խոսել... Читать дальше...

Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

Azatutyun.am 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց երկու ամսով կալանավորվել Հայաստանը 1998-2008 թվականներին Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին:  Այդ մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Նա հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել, ասաց՝ նախկին նախագահի փաստաբանները հարցերին կպատասխանեն վաղը ժամը 12-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:  Քոչարյանի մյուս փաստաբանը՝ Ռուբեն Սահակյանն էլ փոխանցեց, որ պատրաստվում են բողոքարկել կալանավորման որոշումը... Читать дальше...

Երուսաղեմում ձերբակալվել են Տաճարի լեռան վրա անկարգությունների ենթադրյալ մասնակիցները

Tert.am (hy) 

Իսրայելցի ոստիկանները ձերբակալել են Երուսաղեմում Տաճարի լեռան վրա տեղի արաբների կողմից սկսված անկարգությունների ենթադրյալ 24 մասնակցի, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին։

Ավարտելով գործողությունը, որն ըստ լրատվամիջոցների անցկացվում էր նաև մզկիթներից մեկում, ոստիկանությունը կարողացել է վերականգնել անվտանգությունն ու տարածքի հասանելիությունը հավատացյալների համար։  

Հայտնի է, որ անկարգությունները սկսվել էին մզկիթում ուրբաթօրյա աղոթքից... Читать дальше...

Պլանային ջրանջատում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում

168.am (168 ժամ) 

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը` բացառությամբ Մոլդովական փողոցի 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 25/5, 27 համարների, Դավիթ Մալյան փողոցի՝ 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 համարների և ուսանողական թաղամասերի:

Համացանցում է հայտնվել Մոսկվայի կենտրոնում անհայտ անձի կողմից ոստիկանի վրա իրականացված հարձակման տեսանյութը

Tert.am (hy) 

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է անհայտ տղամարդը հարձակում գործում ոստիկանի վրա Մոսկվայի կենտրոնում։ Միջադեպը տեղի է ունեցել Սլովակիայի դեսպանատան մոտ, գրում է lenta.ru-ն։

Կադրերը հասցրել են ֆիքսել տարածքով անցնող մեքենայի մեջ գտնվող մարդիկ, տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ վազում ոստիկանի ետևից, նրանց միջև կռիվ է սկսվում։

Այնուհետև դեպքի մասնակիցները մի քանի վայրկյան կորում են կադրից, ավելի ուշ երևում է տաքսին, որի վարորդը հավանաբար փորձում... Читать дальше...

Թուրքիայում վերահուղարկավորել են 19-րդ դարում զոհված ռուս սպայի մարմնի մնացորդները

Tert.am (hy) 

Թուրքիայում վերահուղարկավորել են 19-րդ դարում ապրած ու պատերազմած ռուս սպա Կառլ Ռժեպեցկի մարմնի մնացորդները, որոնք գտնվել էին Արդահանի նահանգում այս տարվա ապրիլ ամսին, այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Տրապիզոնում Ռուսաստանի հյուպատոսության ներկայացուցիչ Սանան Մամեդովին։

Ռուս սպայի մարմնի մնացորդները հայտնաբերվել էին Արդահանում տան շինարարության ընթացքում։ Դրանք հասցվել էին Կարս՝ հետազոտության նպատակով։

Այսօր Արդահանից ոչ հեռու գտնվող Սոլաքյուրթ... Читать дальше...

Արձագանք՝ Ասկերանից. «Երկրապահը մենակ ջիպերով ֆռացող, ալան-թալան անողները չեն, իսկ Ղազարյան Մանվելը էդ թալանողների հետ օբսալյուտնո կապ չի ունեցել»

Аравот 

Հիմա անցածը զրո են արել, 4 տարին մոռացել, էն 4 օրը ասում են 800 հա ենք հետ տվել ու այդ մարդկանց մարտական ուղին զրոյացնո՞ւմ են: Թե Մանվելը ինչ արեց՝ Մանվելը շատ բան է արել սխալ, մենակ տուշոնկա չի տարել ու Մանվելին բերել սարքել են Մանվել, հիմա էլ ասում են՝ էհ, սաղ երկրապահն ուրեմն սենց ա: Երկրապահում էնքան պարյադչնի, ազնիվ, օրվա հացով ապրող մարդիկ կան, իրենց ճակատի քրտինքով ապրող: Եթե չեն ճանաչում, թող գան Ղարաբաղ, ես պատրաստ եմ տանել ցույց տալ նման տղոց:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *