Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 31.07.2018

Ռուսաստանի «յուրային-օտար» թեսթը Փաշինյանի համար. Վլադիսլավ Ինոզեմցև

Аравот 

Վերջերս Երևանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորումը և գրավի դիմաց ազատ արձակումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի բլոգում գրում է Հետինդուստրիալ հասարակությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Ինոզեմցևը: Չնայած պաշտոնական Մոսկվան բավականին կոռեկտ նշել է, որ այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնում …

Համացանցում հայտնվել են iPhone-ի նոր մոդելի լուսանկարները

168.am (168 ժամ) 

Լատվիացի դիզայներ Վենիամին Գեսկինը Twitter-ում ցուցադրել է լուսանկարներ, որոնցում, ենթադրաբար, պատկերված է iPhone-ի նոր մոդելը: Լուսանկարներում ցուցադրված են iPhone X Plus-ի մակետները՝ 6,5-դյույմանոց էկրանով եւ iPhone՝ 6,1 դյույմ դիսփլեյով:

Նոյեմբերից կմեկնարկի հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հայտերի ընդունման գործընթացը

Гала ТВ 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։  Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման դինամիկայի աշխուժացման, ՀՀ օրենսդրութամբ սահմանված կարգով վարչական գործիքակազմի կիրառմամբ հանրապետության բոլոր բնակավայրերում ուժեղացված ռեժիմով աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովման, աղբահանության... Читать дальше...

«Ելք» դաշինքն այլևս սպառված է, իսկ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները լուսանցքից դուրս չեն հայտնվի. Վ. Հակոբյան

Tert.am (hy) 

«Ելք» դաշինքն այլևս սպառված է, այն իրավիճակային դաշինք էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով հարցին՝ արդյոք այն, որ Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ-ն միայնակ է մասնակցելու, արտոցոլում է նաև խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձևաչափը:

«Ես մի քանի անգամ արդեն ասել եմ, որ տրամաբանական չեմ համարում, որ ՔՊ-ն մի ընտրություններում մի ֆորմատով հանդես գա, մյուս ընտրություններում՝ «Ելք» դաշինքով: Հիշում եք` դաշինքում ինչ տարաձայնություններ... Читать дальше...

Ամուլսարի պահապանների հայտարարությունը հրդեհի առնչությամբ

Hetq  

Երեկ՝ հուլիս 30-ին, Ամուլսարի մոտակայքում հրդեհ էր բռնկվել: Ժամը 16:10-ին Գնդեվազ գյուղի դիմացի բլրի հետևից նկատել ենք ուժեղ ծուխ և կասկածել, որ հրդեհ է սկսվել: Անմիջապես զանգահարել ենք հրշեջ ծառայություն և Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գիծ՝ հաղորդում տալու արտակարգ իրավիճակի մասին: ԱԻՆ-ում պատասխանեցին, որ արդեն տեղյակ են, և որ հրդեհ է բռնկվել Սարավան գյուղի կողմում:



Press Review

Azatutyun.am 

“Zhoghovurd” notes the absence of street protests in Armenia against the arrest and prosecution of former President Robert Kocharian on charges stemming from the March 2008 violence in Yerevan.

Հարուցվել է քր.գործ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ

Гала ТВ 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.06.2018թ. թիվ 1459-Ա հրամանով կատարված ուսումնասիրությամբ հայտնաբերված չարաշահումների... Читать дальше...

Տեր Շտեգեն. Բարսելոնային հիանալի մրցաշրջան է սպասվում

Tert.am (hy) 

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը համոզված է, որ կատալոնական թիմը լավ է հանդես գալու նոր մրցաշրջանում.

«Շատ ուրախ եմ ակումբ վերադառնալու, թիմակիցներիս և նորեկների հետ հանդիպելու համար: Մեծ անհամբերությամբ ենք սպասում նոր մրցաշրջանին: Այս նախամրցաշրջանային փուլը շատ հետաքրքիր է և թիմում դրական մթնոլորտ է ստեղծում:

Համոզված եմ՝ մեզ հիանալի մրցաշրջան է սպասվում: Մարզումները ցույց են տալիս, որ մենք մրցաշրջանը կսկսենք իդեալական վիճակում»,- տեր Շտեգենի խոսքը մեջբերել է «Diario Sport»-ը:

Մեղադրանք է առաջադրվել «Արարատյան ավտոկայան» ՍՊ ընկերության ներկայիս և նախկին տնօրեններին

Гала ТВ 

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Արարատյան ավտոկայան» ՍՊ ընկերության ներկայիս և նախկին տնօրեններին՝ առանձնապես խոշոր չափերով առերևույթ հափշտակություն կատարելու համար։ «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ն, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած լիցենզիայի համաձայն, իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում, նախնական քննության տվյալներով, […]

«Շատ լավ հասկանալով Ռուսաստանի հնարավոր արձագանքը՝ հայկական ուժերը չէին մեկնի Վրաստան ընդհանրապես»

168.am (168 ժամ) 

Ռուսաստանը չի արձագանքի որևէ կերպ, և դա ամենևին պայմանավորված չէ այն փոքրաթիվ կոնտինգենտով, որ Հայաստանն է ուղարկում Վազիանի: Հարցը, ըստ նրա, այն է, որ ՀՀ ՊՆ տարածած տեղեկատվությունից տեսանելի է` հայկական կողմը հաշվարկել է իր բոլոր քայլերը:

Մոմո անունով սարսափազդու արարածն անհանգստացնում է WhatsApp-ի օգտատերերին

Tert.am (hy) 

Գերմանիայում, Իսպանիայում և մի շարք այլ երկրներում WhatsApp բջջային հավելվածի օգտատերերը բախվել են տարօրինակ վիրուսի հետ․ հավելվածի գրանցամատյանում հայտնվում է սարսափազդու տեսքով մի արարած, որը գիշերային ժամերին վախեցնող պարունակությամբ լուսանկարներ է ուղարկում մարդկանց։

Ինչպես հայտնում է Stern-ը, անհայտ արարածն իրեն անվանում է Մոմո և շփվում է մարդկանց հետ ճապոնական հեռախոսահամարով։ Վերջինս նաև պնդում է, որ մահացել է երեք տարի առաջ։ Բացի սարսափելի նկարներ ուղարկելուց, Մոմոն երբեմն անգամ... Читать дальше...

Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ․ Տիգրան Մինասյանը՝ ոսկե մեդալակիր

Tert.am (hy) 

Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում վստահ հաղթանակներով եզրափակիչ էր հասել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը:

Եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը իտալացի Ջովաննի Ֆրենին էր: Մեր մարզիկը փայլուն գոտեմարտ անցկացրեց ու հաղթանակ տոնեց 8:0 հաշվով:

Մինասյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ մեր ընտրանու համար նվաճելով առաջին մեդալն այս մրցաշարում:

Իտալիայի Հանրապետության նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Tert.am (hy) 

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: 

Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հայ-իտալական ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական խորը արմատներ: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ այսօր այդ բարեկամական կապերն առավել զարգանում և ամրապնդվում են երկու երկրների նախագահների սերտ գործակցության արդյունքում... Читать дальше...

Բացահայտվել է պետությանը 148 մլն դրամի վնաս պատճառելու դեպք. քրեական գործ է հարուցվել

Гала ТВ 

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ուսումնասիրվել ՀՀ կառավարության որոշումներով 2012-2016թթ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Բ.Գ.» ՍՊԸ-ն […]

Ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Նոր Նորքում հայտնաբերեցին և բերման ենթարկեցին Լոռու մարզի բնակիչներ Սլավիկ Աղեկյանին ու Արտակ Ջանոյանին։ 
Մաշտոցի բաժնում օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացվել, որ վերջինիս մեքենայում թմրամիջոց կա։

«Ֆոլքսվագենի» խուզարկությամբ հայտնաբերվեցին սպիտակավուն հեղուկով լցված ներարկիչներ։ Ըստ բերման ենթարկվածների՝ հայտնաբերվածը սուբուտեքս թմրամիջոց է և պատկանում է իրենց։ 

Նույն օրը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *