Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2018

Новости за 10.08.2018

«Ժողովուրդ». ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործը վերաբացելուց առաջ քննիչների շրջանում ներքին հարցում է անցկացվել՝ արդյոք ունե՞ն համոզմունք, որ հանցագործություն է կատարվել

Tert.am (hy) 

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում մարտի 1-ի գործը վերաբացելուց և նոր թափով քննություն սկսելուց առաջ քննիչների շրջանում ներքին հարցում է անցկացվել: Մասնավորապես՝ քննիչ­ներին են ներկայացվել մարտի 1-ի գործերի նյութերը ծանոթանալու համար, որից հետո հետաքրքրվել են՝ արդյոք նրանք ունե՞ն ներքին համոզմունք, որ 2008թ. կատարվել է հանցագործություն, արդյոք վերագրված հանցագործու­թյունը, քրեական հոդվածները հիմնավո՞ր են և արդյոք քննիչները կկարողանում են մինչև վերջ առաջ տանել այդ գործը: Ու հարցման... Читать дальше...

Հակառուսական նոր պատժամիջոցները լուրջ հարված կհասցնեն նաև ԱՄՆ-ի տնտեսությանը. The Hill

Tert.am (hy) 

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները կարող են լուրջ հարված հացնել նաև Միացյալ Նահանգների տնտեսությանը: Այս մասին գրում է The Hill-ը` նշելով, որ հետևանքները կանդրադառնան բոլոր ոլորտների վրա:

Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու դեպքում ամերիկյան ընկերությունները ստիպված կլինեն լքել ռուսաստանյան շուկան՝ «Ընտրությունները սահմանափակումների միջոցով պաշտպանելու մասին օրինագծի» համաձայն: Սա, բնականաբար, բացասաբար կանդրադառնա ԱՄՆ-ի տնտեսության վրա:

Նշվում է... Читать дальше...

Չինաստանը չորսօրյա զորավարժություններ կանցկացնի Դեղին ծովում

Tert.am (hy) 

Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակը չորսօրյա զորավարժություններ կանցկացնի Դեղին ծովի տարածքում: Ինչպես գրում է РИА Новости-ն՝ այս մասին ասվում ՉԺՀ-ի ծովային անվտանգության հարցերով վարչության արած հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ զորավարժությունները կսկսվեն օգոստոսի 10-ին տեղական ժամանակով ժամը 18:00-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի13-ը ժամը 18:00-ն:

Զորավարժություններն անցկացվելու են Ցինդաո քաղաքից արևելք ընկած հատվածից մինչև Շանդուն նահանգի Ժիչժաո քաղաքն ընկած ջրային տարածքում... Читать дальше...

Լոս Անջելեսի դատախազությունը սկսել է Սթիվեն Սիգալի դեմ ներկայացված մեղադրանքների քննությունը

Tert.am (hy) 

Լոս Անջելեսի դատախազությունը սկսել է սեռակա ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքների քննությունը, որոնք ներկայացվել էին հայտնի հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալի դեմ, հաղորդում է Deadline պորտալը:

«Երեկ (օգոստոսի 8-ին) Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը մեզ է փոխանցել սեռական ոտնձգությունների վերաբերյալ գործը, որն առընչվում է Սթիվեն Սիգալին: Մենք կշարունակենք քննել այն»,- հայտարարել են դատախազությունում:

Ընդ որում՝ նշվում է, որ Սիգալից բացի ոստիկանական դոսյեի մեջ նշված են նաև դերասան... Читать дальше...



Մոսկվայում հինգհարկանի շենքում հրդեհ է բռնկվել. կա երկու զոհ

Tert.am (hy) 

Մոսկվայի արևմտյան հատվածում հինգհարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է iz.ru-ն՝ interfax.ru-ին հղումով:

Կրակը բռնկվել է բնակելի շենքի բնակարաններից մեկում, սակայն տարածվել է, ինչի հետևանքով բռնկվել է նաև տանիքը: Շենքի բնակիչների խոսքով՝ հրդեհի պատճառ դարձած բնակարանի բնկիչները մոտ երկու շաբաթ պարբերաբար չարաշահում էին ալկոհոլային ըմպելիքները:

Փրկարարները տարհանել են 60 մարդու: Հաղորդվում է, որ ժամը 03:50-ին հրշեջներին հաջողվել է մարել կրակը... Читать дальше...

ԱՄՆ պետդեպարտամենտը նշել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու նպատակը

Tert.am (hy) 

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը օգոստոսի 9-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ պատժամիջոցների օգնությամբ ԱՄՆ-ը փորձում է դրդել Ռուսաստանին բարելավել իր պահվածքը: Այս մասին գրում է korrespondent.net-ը:

«Նախագահն ու պետքարտուղար Պոմպեոն խոսում էին այն մասին, որ մենք կցանկանայինք ավելի լավ հարաբերություններ ունենալ ռուսական կառավարության հետ: Մենք հասկանում ենք, որ ունենք բազում հարցեր, որոնք մեզ մոտ փոխադարձ անհանգստություն են առաջացնում: Այն (Ռուսաստանը) մեծ երկիր է... Читать дальше...

Ֆրանսիայում հորդառատ անձրևների պատճառով շուրջ 1600 մարդ է տարհանվել (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ֆրանսիայի հարավում գտնվող երեք դեպարտամենտներից՝ Դրոմից, Արդեշից ու Գարդից շուրջ 1600 մարդ է տարհանվել հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փրկարարական գործողություններին մասնակցել է ավելի քան 400 հրշեջ ու ժամդարմ: Բացի այդ, ժանդարմերիայի 4 ուղղաթիռ մշտապես հսկում է աղետի գոտին:

Տարհանվածների թվում կա ամառային ճամբարի մասնակից 119 երեխա, որոնք հանգստանալու էին եկել Գերմանիայից... Читать дальше...

Ավստրալական ափերից մեկում հնադարյան հսկայական շնաձկան ատամներ են հայտնաբերվել

Tert.am (hy) 

Ավստրալական ափերից մեկում հայտնաբերվել են հնադարյան հսկայական շնաձկան ատամներ, որը երկու անգամ ավելի մեծ էր, քան սպիտակ շնաձուկն է, գրում է Phys.org-ը: Գտածոն հայտնաբերել է սիրողական հնէաբան Ֆիլիպ Մալալին Մելբուրնից 100 կմ հեռավորության վրա գտնվող Յան-Ջուկ տեղանքում:

«Ես քայլում էի լողափով և քարացուկներ էի փնտրում, պտտվեցի և գլաքարի մեջ տեսա ատամի մի մասը: Ես գիտեի, որ դա շատ կարևոր գտածո է, որով պետք է կիսվել մարդկանց հետ»,- ասել է Մալալին:

Վիկտորիայի թանգարանի ողնաշարավորների հնէաբանության... Читать дальше...

Մադուրոյի դեմ իրագործված մահափորձի գործով կասկածյալների թիվը հասել է 25-ի

Tert.am (hy) 

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ իրագործված մահափորձի գործով կասկածյաների թիվը հասել է 25-ի: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Նեստոր Ռևերոլը՝ նշելով, որ կասկածյալներից 8-ն արդեն ձերբակալված են:

Ինչպես գրում է РИА Новости-ն՝ ավելի վաղ հաղորդվել էր 19 կասկածյալի մասին:

«Հայտնում ենք երկրին օգոստոսի 4-ին նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձախողված սպանության գործով հետաքննության մեջ ունեցած առաջընթացի մասին: Այս ահաբեկչական ակտի համար հետաքննություն է վարվում 25... Читать дальше...

Առողջապահության նախարարության բյուջեից՝ 400 մլն դրամ Ալեքսանդր Սարգսյանի առողջարանին

Hetq  

Առողջապահության նախարարությունը վերջին 3 տարիներին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդ Սարգսյանին պատկանող ընկերությանը հատկացրել է շուրջ 400 մլն դրամ գումար (850 հազար դոլար):

Պաղեստինն ու Իսրայելը Գազայում հրադադարի շուրջ համաձայնության են եկել

Tert.am (hy) 

Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայիններն ու Իսրայելը համաձայնության են եկել վերջին օրերին շարունակվող ռազմական գործողությունների դադարեցնման շուրջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատի քաղբյուրոյի անդամ Թալիլ Աբու-Զարիֆին հղումով:

Աղբյուրի խոսքով՝ հրադադարն ուժի մեջ է մտնում կեսգիշերին: Նա նաև ընդծել է, որ կողմերը համաձայնության են եկել Եգիպտոսի միջնորդությամբ:

Նման դեպքերում իսրայելցիները սովորաբար չեն ընդունում համաձայնության առկայությունն այն խմբավորումների հետ... Читать дальше...

Արարատի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում. կան վիրավորներ. shamshyan.com

Tert.am (hy) 

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 8-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը՝ ժամը 08:00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ 56-ամյա Անդրանիկ Հայրապետյանն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 LF 760 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը:

Վթարի հետանքով նրա ուղևորներ... Читать дальше...

Սուրեն Սարգսյան. ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը ԱՄՆ բացառիկ էր

Ilur  

Ֆեյսբուքյան օգտատեր Սուրեն Սարգսյանը գրում է. «1994թ. այս օրը սկսվեց ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը ԱՄՆ Այցը բացառիկ էր մի քանի առումով։ Նախ, այն կրում էր պաշտոն...

Հունաստանում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի

Tert.am (hy) 

Հունաստանում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի. հիվանդանոցում մահացել է ևս մի տուժած: Այս մասին գրում է РИА Новости-ն` Հունաստանի հրշեջ ծառայությանը հղումով:

Նշվում է, որ հիվանդանոցում մահացել է մի 78-ամյա կին, ով այրվածներ էր ստացել հրդեհների հետևանքով:

«Արևելյան Ատտիկայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը ներկա պահին 93-ն է»,- ասվում է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ: Տվյալների համաձայն` հրդեհների ժամանակ ստացած այրվածքներից հիվանդանոցներում մահացել է 10 մարդ:

Ոստիկանության... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *