Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2018

Новости за 11.08.2018

Նոր պատժամիջոցները սպառնում են Ռուսաստանի հասարակ քաղաքացուն

168.am (168 ժամ) 

Ռուսական ռուբլին վերջին օրերի ընթացքում իջավ` հասնելով անցած երկու տարիների ընթացքում ամենացածր մակարդակին, երբ Միացյալ Նահանգները չորեքշաբթի օրը նոր պատժամիջոցներ սկսեց ընդդեմ Մոսկվայի:

Ռեֆորմիստների կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

Аравот 

Հայտարարություն Այսօր 11.08.2018թ. Hyattplace-ում տեղի ունեցավ Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի նիստը, որտեղ որոշում կայացվեց մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Ռեֆորմիստների կարգախոսը հռչակվեց «Կանաչ Երևանը», իսկ համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր՝ Արտակ Ավետյանը, 2-րդ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր՝ Էդուարդ Պողոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լևոն Սաֆարյանը: Ռեֆորմիստների կուսակցություն

Դավիթ Տոնոյանը Սերգեյ Շոյգուին է ներկայացրել Արցախում եւ հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Гала ТВ 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում այսօր պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ- ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եվ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ […]

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է կարկտահարությունից տուժած համայնքներ

Аравот 

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է երեկ տեղացած կարկուտից և ուժգին քամուց տուժած Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների 13 համայնք, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել գյուղացիական տնտեսություններին, բնակելի տներին պատճառված վնասներին: Բնական աղետի հետևանքով մինչև 100 տոկոսի չափով վնասվել են խաղողի վազերը, պտղատու ծառերը, բանջար-բոստանային մշակաբույսերը, բնակելի տների տանիքները: Համայնքներում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ մարզպետը …

Դավիթ Տոնոյանը ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուին ներկայացրել է Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը

Tert.am (hy) 

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ 

Ինչպես ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ- ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝... Читать дальше...



ՀՀ-ն Բնապահպանության նախարարության նախկին աշխատակցին ՄԻԵԴ-ի վճռով կվճարի 3000 եվրո

Tert.am (hy) 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս հրապարակել է «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3–րդ հոդվածի խախտում:

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՄԻԵԴ կայքից:

Նշենք, որ ՄԻԵԴ 3-րդ հոդվածը սահմանում է՝ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում:

1958 թվականին ծնված, Երևանի բնակիչ Աիդա Հովհաննիսյանը պնդել է, որ իր վերադասներն իրեն ենթարկել են նվաստացնող վերաբերմունքի և ներպետական... Читать дальше...

Լևոն Շիրինյանի կուսակցության նախաձեռնող խումբն առաջին հանդիպումն է անցկացրել

Аравот 

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (ՀՔԴԿ) նախաձեռնող խմբի առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին կուսակցության ստեղծման հարցերը: Համապատասխան տեղեկատվությունը կտրվի ժամանակին: Նախաձեռնող խմբի անդամներ՝ Շիրինյան Լևոն – քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Այվազյան Վարդան – իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արիյան Աշոտ – երաժշտագիտության և կոմպոզիցիայի դոկտոր, պրոֆեսոր Մանուկյան Մարիամ – հասարակական գործիչ Մկրտչյան Նարեկ – տնտեսական …

Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» բժշկական կենտրոն

Аравот 

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին եղել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության զարգացման ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում արտադրվում է կոնյակ, գինի, օղի և պահածոներ: Արտադրանքն արտահանվում է ռուսական, չինական, կանադական և եվրոպական շուկաներ: Աշխատանքներ են տարվում …

«Հակահեղափոխական ուժերը կարող են վտանգել ոչ միայն քննչական խմբի գործողությունները, այլև անձամբ վարչապետին». Պ. Մակեյան

Гала ТВ 

Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա, թե որտեղից իրեն այդ միլիարդները. «Առանցքում» հաղորդաշարի շրջանակներում ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Պետրոս Մակեյանը: Նա ասաց, որ թեև երկրորդ նախագահը կալանավորված է «Մարտի 1-ի» գործով, սակայն իշխանության հիմնական խնդիրը պետք է լինի այդ ունեցվածքը հետ բերելն ու երկրի արտաքին պարտքը փակելը: «Ոչ միայն նրանից, այլև բոլոր նրանցից, ովքեր իշխանության […]

Խոշոր ավտովթար Երևանում, բախվել են BMW-ն ու Toyota-ն. վիրավորների մեջ է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Autodrive» հաղորդման հեղինակը

168.am (168 ժամ) 

Ժամը 19:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, «Կորեայի ձոր» տանող ճանապարհի հատվածում բախվել են BMW մակնիշի 88 TV 838 համարանիշի և Toyota մակնիշի 35 GA 271 համարանիշի ավտոմեքենաները:

«Ռուսաստանը փորձում է Հայաստանի դեպքում չանել այն սխալները, ինչ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում». փորձագետ

168.am (168 ժամ) 

«Եթե փոփոխություններ տեղի չեն ունենում, ապա ո՞րն է նոր իրավիճակը: ՀՀ նոր իշխանությունները ևս զգուշավորություն պետք է ցուցաբերեն, քանի որ որքան էլ Ռուսաստանի իշխանությունները փորձում են զգույշ լինել, սխալներ չգործել, որևէ երկրի կողմից շարունակական կոշտ հայտարարություններ չեն հանդուրժի»:

Ես ուղղակի կոտրված տղա եմ. հրապարակվել է Սիեթլի օդանավակայանից ինքնաթիռն առևանգողի ու դիսպետչերի զրույցի ձայնագրությունը

Tert.am (hy) 

Համացանցում հրապարակվել է Սիեթլի օդանավակայանից ինքնաթիռն առևանգողի ու դիսպետչերի զրույցի ձայնագրությունը, որի ընթացքում առևանգողն ասում է, որ վառելիքը վերջանում է և հարցնում, թե արդյոք իրեն ցմահ ազատազրկում կսպառնա:

Ինչպես նշում է Russia Today-ը, զրույցից պարզ է դառնում, որ Bombardier Dash 8 Q400 ուղևորատար փոքր ինքնաթիռի առևանգողի անունը Ռիչարդ է:

«Վառելիքս վերջանում է: Այն վերջանում է ակնկալածիցս շատ ավելի արագ»,-նշել է տղամարդը: Այնուհետև դիսպետչերը նրան ասել է, որ 1.6 կմ հեռավորության վրա ռազամակայանի թռիչքուղի կա... Читать дальше...

Կառավարությունը ստեղծելու է բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացիները հարստանան ու հարստացնեն մեր երկիրը. շարունակվում է վարչապետի այցը Տավուշի մարզ

Аравот 

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Իջևանի, Հաղարծինի և Դիլիջանի բնակիչների հետ, ներկայացրել տարբեր ուղղություններով կառավարության քայլերն ու պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի: Վարչապետը նշել է, որ այսուհետ Հայաստանի քաղաքացու դերը լինելու է որոշիչ մեր երկրի տնտեսական զարգացման գործում: «Վստահ եմ, այսուհետ ՀՀ քաղաքացին չի համակերպվելու պարտությունների, …

Երևանի Թբիլիսյան խճուղում 2 ավտոմեքենա է բախվել. կան վիրավորներ. shamshyan.com

Tert.am (hy) 

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, «Կորեայի ձոր» տանող ճանապարհի հատվածում բախվել են BMW մակնիշի 88 TV 838 համարանիշի և Toyota մակնիշի 35 GA 271 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Ն. Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» բժշկական կենտրոն

Гала ТВ 

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին եղել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության զարգացման ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում արտադրվում է կոնյակ, գինի, օղի և պահածոներ: Արտադրանքն արտահանվում է ռուսական, չինական, կանադական և եվրոպական շուկաներ: Աշխատանքներ են տարվում […]

Գյումրին աշխարհի կենտրոնում․ գունային փառատոնով երիտասարդների միջազգային օրն են նշում (Ֆոտոշարք)

Аравот 

Գյումրիում այսօր 4-րդ անգամ նշվեց երիտասարդների միջազգային տոնը։ Մեծ թվով երիտասարդներ, այդ թվում նաև աշխարհի տարբեր երկրներից, գունեղ շապիկներ հագած, ցուցապաստառները ձեռքերին ՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակից քայլերթ ու հեծանվաերթ կատարեցին դեպի Թատերական հրապարակ՝ անսովոր աշխուժություն հաղորդելով քաղաքին։ Մեքենաների վարորդներն ազդանշաններ էին տալիս ու  ողջունում քաղաքի կենտրոնական փողոցներով անցող երիտասարդներին, իսկ շենքերի բնակիչները դուրս էին …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *