Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2018

Новости за 27.08.2018

Հրդեհ Նոր Խարբերդի ամառանոցներում. տուժածներ չկան

Tert.am (hy) 

Օգոստոսի 27-ին՝ ժամը 18:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 4-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 19:34-ին:

Այրվել է տան 2-րդ հարկում գտնվող խոհանոցն ամբողջությամբ (80 քմ), լոգարանը (30 քմ), տան հետնամասում խոտածածկ տարածք (մոտ 50 քմ) և ջերմահարվել են պատուհաններ:

Սարյանի նկարների հետքերով. գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 158 հոդվածով. Արևիկ Խաչատրյան

Гала ТВ 

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն օգոստոսի 27-ին գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսում ասել էր. «Իմ ձեռքի տակ են փաստաթղթեր, որոնցից մեկի համաձայն՝ «Մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը եզրակացություն էր տվել Մ.Սարյանի նկարների վերաբերյալ՝ առ այն, որ դրանք բնօրինակ են, և այնտեղ դրված էր Ռուզան Սարյանի ստորագրությունը՝ համապատասխան կնիքով: Այդ փաստաթղթի հետ մեկտեղ կար նաև մեկ […]

Հավերժ գեղեցկուհի. 43-ամյա թայվանցի դիզայները կիսվել է երիտասարդության իր գաղտնիքներով (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Թայվանցի դիզայներ Լուրե Հսուն տարիներ շարունակ ապշեցնում է բոլորին իր անթերի տեսքով. 43 տարեկանում կինն առավելագույնը 20 տարեկանի տեսք ունի:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Լուրեն իր ջանքերի շնորհիվ առանց կնճիռների մաշկ, առողջ մազեր ու սլացիկ կազմվածք ունի:

Գեղեցկուհու խոսքով՝ ինքը հետևում է իր սննդակարգին ու ամեն օր խոնավեցնող և արևապաշտպան քսուքներ օգտագործում, մանավանդ՝ տնից դուրս գալուց առաջ:

Բացի առողջ սննդից, Լուրեն վիտամիններ և կոլագեն պարունակող միջոցներ է ընդունում:

Ստորև... Читать дальше...

Ամերիկացի զբոսաշրջիկը տուգանվել է 1.500 դոլարով՝ Հավայան կղզիներում փոկին դիպչելու համար

Tert.am (hy) 

Ամերիկացի զբոսաշրջիկը տուգանվել է 1.500 դոլարով՝ Հավայան կղզիների Կաուաի կղզում փոկին դիչպելու և ծովային կրիային հետապնդելու համար: Այս մասին տեղեկացնում է Washington Post-ը:

Նշվում է, որ Ալաբամայից ժամանած զբոսաշրջիկը հրապարակել է համապատասխան տեսանյութը սոցցանցերում, ինչը և հաստատել է բնապահպանական կազմակերպության կասկածները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ խոսքը վանական փոկի մասին է (Monachus monachus): Այս կենդանիները ամենահազվադեպ ծովային կաթնասուններից են ու ափ են դուրս գալիս հանգստանալու համար:

Նշվում է... Читать дальше...



Press Review

Azatutyun.am 

“Our love for the [new] authorities is turning into a personality cult,editorializes “Hraparak.”

Արցախում ՀՀ իշխանությունների դեմ գործող մի խումբ կա

Гала ТВ 

ԳԱԼԱ-ի հարցազրույցն Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ: -Պարոն Խանումյան, ՀՀ նոր կառավարությունն ամփոփեց 100 օրը: Արցախի հարցում ինչպե՞ս աշխատեց ՀՀ նոր կառավարությունը: Կա՞ն արդյոք բանակցություններ: -Ես չեմ կարծում, թե մինչև Հայաստանում արտահերթ ընտրություններ բանակցություններ կլինեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: ԱԳ նախարարների հանդիպումներն իրար հետ ուղղակի ծանոթության նպատակ ունեին: -ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումը թերևս արտահայտվում է […]

Armenian PM, Speaker Meet To Ease Tensions

Azatutyun.am 

Prime Minister Nikol Pashinian and parliament speaker Ara Babloyan reportedly agreed on Monday to defuse political tensions in Armenia following bitter recriminations traded by the country’s current and former leaders.

Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ Տիգրան Սուրիկի Խաչատրյանին՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար, որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախնական քննության տվյալներով՝ Տ.Խաչատրյանը, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ծնված` 23.06.1994 թվականին, կցագրում անցնելով Գորիսի զինկոմիսարիատում, ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին …

Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնեցրել է 1 մլրդ եվրո ֆինանսական օգնություն ստանալու պայմանները

Tert.am (hy) 

Ուկրաինան Եվրոպական Միության հետ համաձայնեցրել է պայմանները, որոնցով 1 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն կստանա ԵՄ-ից: Այս մասին հայտնել է ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Նիկոլայ Տոչիցկին, հաղորդում է «Украинские новости» գործակալությունը:

Տոչիցկու խոսքով՝ մակրոֆինանսական օգնության պայմանների համաձայնեցման հարցում «առաջընթաց կա, և պայմանները ձևակերպվել են»:

Նա նաև նշել է, որ այս պահին չի կարող պատմել պայմանների մասին, քանի որ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել:

«Այն կստորագրվի... Читать дальше...

S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Гала ТВ 

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը: Բաց նամակում նշված է. «Հարգարժան պարոն վարչապետ, «S.O.S Սևան» նախաձեռնությունը խիստ մտահոգ է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և […]

Քննություն է տարվում՝ պարզելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի մահվան հանգամանքները

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Նիկողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2018թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա.Նիկողոսյանը մահացել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների …

Սարյանական կտավների հետքերով, յոլա գնալուն հրաժեշտ տալու պահը, սպասված հանդիպում և այլն. օգոստոսի 27-ի ամփոփումը

Гала ТВ 

Օրվա՝ վաղուց սպասված հանդիպումը Կայացավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությամբ։ Դրանում կողմերն արձանագրել են, որ անկախ քաղաքական հայացքներից՝ ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ունի խոսքի և տարբերվող կարծիքի ազատության իրավունք, որ օրենսդիր, գործադիր և […]

Տոկիոյում սկսվել են ուղևորներ տեղափոխող անվարորդ տաքսիների փորձնական ուղևորությունները

Tert.am (hy) 

Տոկիոյում տարբեր նախագծերի շրջանակներում սկսվել են ուղևորներ տեղափոխող անվարորդ տաքսիների փորձնական ուղևորությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են գործարկել անվարորդ ավտոմեքենաները մինչև 2020 թվականին անցկացվելիք Պարալիմպիկ խաղերը:

Նշվում է, որ փորձնական ուղևորությունները կիրականացվեն մինչև սեպտեմբերի ութը: Հատկանշական է, որ իսկական ուղևորներով նման փորձնական ուղևորություններն առաջինն են աշխարհում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ուղևորության... Читать дальше...

Արայիկ Հարությունյանը կոչ է արել բացառել դրամահավաքը դպրոցներում

Гала ТВ 

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում վարել է օգոստոսյան խորհրդակցություն՚ մարզի հանրակրթական  և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:  Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կրթության ոլորտում 2018-2019 ուսումնական տարվա համար   նախատեսված և ընթացքի մեջ գտնվող  բարեփոխումները, որոնք առնչվում են դպրոցական   ծրագրերին, դասագրքերին և կրթական  չափորոշիչներին: Դպրոցների […]





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *