Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2018

Новости за 31.08.2018

Թանկացումների պատճառներից մեկը պետական որոշ մարմինների գործունեության ցածր արդյունավետությունն է. Գագիկ Մակարյան

Tert.am (hy) 

Թանկացումների պատճառներից մեկը հենց պետական որոշ մարմիների գործունեության ցածր արդյունավետություն է։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նա շուկայում պարենային ապրանքների թանկացման հիմքում տեսնում է նաև ԱՁ-ների հետ կապված մեխանիզմը, որը նախկին իշխանությունների կողմից կիրառվում էր։ Ըստ նրա՝ ԱՁ-ով աշխատելու հետ կապված խնդիրների մեջ պետք էր խորանալ, և օրենսդրական կամ այլ վարչարարական լուծում պետք է տրվեր։

«Պարզապես մայիսին որոշ մարդիկ... Читать дальше...

Հեղափոխության դեմքերն ու դեպքերը. «Այս նկարների միջոցով մենք վերապրում ենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել». (ֆոտոշարք)

Аравот 

Ցուցահանդեսը բաց է լինելու 2 շաբաթ: Տիկին Մուրադյանի խոսքով՝ «Կարծում եմ, մեր երեւանցիները կգան ու կնայեն, նորից կվերապրեն այս հիասքանչ օրերը եւ կտոգորվեն պայքարով: Մեզ երկար պայքար է սպասվում»:

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում բացահայտվել են չարաշահումներ. մեկ կասկածյալ է ներգրավվել

168.am (168 ժամ) 

2018թ. հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին են ստացվել ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրության հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում, ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են չարաշահումներ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրությունը կմեկնի Արցախ

Гала ТВ 

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-2-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Պատվիրակությունը կմասնակցի Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումներին: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արամ Սարգսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը եւ Շուշան Պետրոսյանը:



Դոնեցկի Ազգային Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն զոհվել է ահաբեկչության հետևանքով

Tert.am (hy) 

Դոնեցկի կենտրոնական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Դոնեցկի աղբյուրը:

Գործակալության աղբյուրի հաղորդմամբ՝ Զախարչենկոն զոհվել է «Սեպար» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, իսկ եկամուտների նախարար Տիմոֆեևը վիրավորվել է:

Դոնեցկի ազգային հանրապետության ղեկավարի հետ կատարվածը վարչակազմից ահաբեկչություն են որակել:

Ոստիկանները շրջափակել են ռեստորանի տարածքը... Читать дальше...

ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել են Մխիթարյանի Ադրբեջան մեկնելուն

168.am (168 ժամ) 

ՈՒԵՖԱ-ն պարզաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Ադրբեջանում կայանալիք խաղին, երբ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո պարզվեց, որ խմբում «Արսենալ»-ը մրցակիցներից մեկը լինելու է «Ղարաբաղ»-ը:

Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է (թարմացված)

Tert.am (hy) 

23:16

ԱԻն-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին:

20:20

Օգոսոտոսի 31-ին, ժամը 17:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ, այրվում են դատարկ արկղեր. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1»  կանչ:

Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Ժամը 19:24-ի դրությամբ հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:  Դեպքի վայր... Читать дальше...

Հրդեհ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ. հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան

Tert.am (hy) 

Օգոսոտոսի 31-ին, ժամը 17:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ, այրվում են դատարկ արկղեր. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1»  կանչ:

Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Ժամը 19:24-ի դրությամբ հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:  Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են... Читать дальше...

Հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները կնվազեն 52%-ով

Гала ТВ 

Դեպի Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած բանակցությունների արդյունքում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների միջև ընդունվել է համատեղ որոշում։ Ըստ այդմ՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթիի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նախկինում գործող սակագների... Читать дальше...

4 մթերք, որոնք կօգնեն վերահսկել արյան բարձր ճնշումը

168.am (168 ժամ) 

Հիպերտոնիան բավական տարածված խնդիր է, որի պատճառ են դառնում մի խումբ գործոններ: Պարբերաբար այս խնդրին բախվելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ պատճառները վեր հանելու և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար:

Հայ և թուրք ժողովուրդների միջև ատելությունը վերացնելու միակ ելքը Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն է. Փոլ Բիլզերյանը գրառում է կատարել

Tert.am (hy) 

Որդիների հետ եռօրյա այցով Հայաստան և Արցախ ժամանած Փոլ Բիզլերյանը վերադառնալուն պես գրառում է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կիսվելով տպավորություններով:

«Նոր եմ վերադարձել Հայաստան կատարած հիասքանչ ուղևորությունից, որտեղ հպարտորեն հետևել եմ երկու որդիներիս՝ Դենի և Ադամի երդմնակալությանը, երբ վերջիններս ՀՀ քաղաքացիություն էին ստանում», - գրել է ավագ Բիլզերյանը՝ նկատելով, որ Հայաստանն, իր ընկալմամբ, բազմաթիվ դրական փոփոխությունների է ենթարկվում:

«Որպես չորս մեծ տատիկ-պապիկների ժառանգ... Читать дальше...

Մայր Աթոռում վարդապետական աստիճան է շնորհվել Հոգեշնորհ Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանին

Tert.am (hy) 

Օգոստոսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վարդապետական լանջախաչ է շնորհել Հոգեշնորհ Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանին: Վերջինս, երկու օր առաջ բարեհաջող կերպով պաշտպանելով իր վարդապետական թեզը, օգոստոսի 30-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում արժանացել էր վարդապետական մասնավոր չորս աստիճաններին:

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Նորընծա վարդապետին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Читать дальше...

«Մտածել եմ՝ Գարեգին Չուգասզյանն էլ մեր «Ցռան Վերգոն» ա, ոչինչ». Պավլիկ Մանուկյան. Hraparak.am

168.am (168 ժամ) 

Կալանավայրից «Հրապարակի» խմբագրություն է զանգահարել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Պավլիկ Մանուկյանը՝ հայտնելով, որ ասելիք ունի, որը ցանկանում է հնչեցնել մամուլով։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *