Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2018

Новости за 05.09.2018

Սեռական փոքրամասնությունների հետ կապված կառույցները պետք է հայտարարվեն տեռորիստական և դուրս շպրտվեն երկրից. Հայք (Հայկազունների) քաղաքապետի թեկնածու

Tert.am (hy) 

Սեռական փոքրամասնությունների հետ կապված կառույցները, անհատները, որոնք ապազգային գործունեությամբ են զբաղվում Հայաստանում, պետք է հայտարարվեն տեռորիստական կազմակերպություններ և դուրս շպրտվեն երկրից: Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայք (Հայկազուններ) կուսակցության քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը:

Հայք (Հայկազուններ) կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերից մեկն է: Կուսակցությունը ներկայացրել է 59 հոգանոց ցուցակ, որի առաջին համարը Գևորգ Հովսեփյանն է... Читать дальше...

Իսրայելը փակում է իր դեսպանատունը Պարագվայում

Tert.am (hy) 

Իսրայելը փակում է իր դեսպանատունը Պարագվայում՝ որպես պատասխան Պարագվայի դեսպանատունն Իսրայելից Թել Ավիվ վերադարձնելու որոշմանը:

Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի մամուլի քարտուղարությունը, հաղորդում է РИА Новости–ն:

Հիշեցնենք, որ Պարագվայն Իսրայելում իր դեսպանատունը Երիուսաղեմից Թել Ավիվ վերադարձնելու մասին որոշում է կայացրել:

Հաղորդվում էր, որ Ասունսյոնը դադարեցնում է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը, որը սկսվել է մայիսին, և անմիջապես վերադարձնում է այն... Читать дальше...

Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի ներկայացվածությունը ցույց է տալիս՝ ՀՀ-ը շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան՝ ի հեճուկս ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրի․ փորձագետ

Tert.am (hy) 

ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի դերը խորհրդատվական է, վերահսկողական գործառույթներ այն չի իրականացնելու: Խոսելով  ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կազմի մասին՝ նման պարզաբանում արեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:  Նրա հետ Tert.am-ը զրուցել է վերջերս հայտնի դարձած և միջազգային փորձագետների ներգրավվածությամբ խորհրդի կազմի, այնտեղ «Եվրոատոմ»-ից ներկայացուցիչներ չներգրավվելու մասին:

«Պետք է մենք հասկանանք, որ խորհուրդը տեխնիկական... Читать дальше...



Արմեն Մարտիրոսյան. «Մտահոգություններ կան, որ ձայն գնելիս գումար տալու փոխարեն այլ մեխանիզմներ կիրառվեն». (Տեսանյութ)

Аравот 

Սիրո եւ համերաշխության մթնոլորտում նախընտրական քարոզչություն անցկացնելուն նվիրված քննարկմանը թեկնածու ոչ բոլոր ուժերն էին մասնակցում

Փաստաբանական ասելիք, բացահայտումներ, վիճակագրություն. սեպտեմբերի 5-ի ամփոփումը

Гала ТВ 

Օրվա փաստաբանական առաջին պնդումը «Մարտի 1-ի նոր հարուցված գործը իմ պաշտպանյալին չի վերաբերում, այն վաղեմության հիմքով չպետք է հարուցվեր». նման պնդում արեց ՀՀ 2-րդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը՝ Մարտի 1-ի գործով նոր բացված քրեական գործի առնչությամբ: Օրվա փաստաբանական 2-րդ պնդումը «Մենք դիմել ենք Հատուկ քննչական ծառայությանը, որ թույլ տան հրապարակել այն տվյալները, որոնք տրամաբանորեն չեն […]

Նեթանյահուն հանձնարարել է փակել Պարագվայում Իսրայելի դեսպանությունը

168.am (168 ժամ) 

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն որոշում է կայացրել փակել Պարագվայում Իսրայելի դեսպանությունը՝ ի պատասխան լատինաամերիկյան այդ երկրի որոշման, ըստ որի՝ վերջինիս դեսպանությունը Երուսաղեմից կվերադարձվի Թել Ավիվ:

Պարագվայը Թել Ավիվ է վերադարձրել իր դեսպանատունն Իսրայելում

Tert.am (hy) 

Պարագվայն Իսրայելում իր դեսպանատունը Երիուսաղեմից Թել Ավիվ վերադարձնելու մասին որոշում է կայացրել: Այս մասին հայտնել է Պարագվայի արտգործնախարար Լուիս Կաստիլիոնին, տեղեկացնում է РИА Новости-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ասունսյոնը դադարեցնում է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը, որը սկսվել է մայիսին, և անմիջապես վերադարձնում է այն Թել Ավիվ:

Այս տարվա մայիսին Պարագվայը դարձել է երրորդ երկիրը, որը Երուսաղեմ է տեղափոխել իր դեսպանատունն Իսրայելում՝ չնայած քաղաքի ոչ հստակ կարգավիճակին:

Լատինամերիկյան... Читать дальше...

Նիգերիայում ջրհեղեղների հետևանքով 10 մարդ է մահացել

Tert.am (hy) 

Նիգերիայի Քեբբի նահանգում ջրհեղեղների հետևանքով 10 մարդ է մահացել:

Այս մասին տեղեկացնում է Daily Post Nigeria-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Նշվում է, որ ջրհեղեղները տեղի են ունեցել նահանգի երկու շրջաններում:

«Նահանգում չդադարող անձրևներից առաջացած ուժեղ ջրհեղեղների հետևանքով մահացել է տասը մարդ, այդ թվում՝ մեկ զինվոր: Զինվորը մահացել է՝ փորձելով հեղեղից փրկել խեղդվող կնոջ»,- ասել է Քեբբիի նահանգապետի մամուլի քարտուղար Աբուբակար Դաքինգարին:

Աղբյուրի հաղորդմամբ՝... Читать дальше...

Հրդեհ Քուչակ թաղամասում. տուժածներ չկան

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակ թաղամասի թիվ 49 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 16:54-ին։

Այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ և ոչ բնակելի փայտե տնակ (մոտ 12 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *