Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2018

Новости за 06.09.2018

Instagram-ի ստեղծողները նոր հավելված են մշակում

Tert.am (hy) 

Instagram սոցիալական ցանցի ստեղծողներն աշխատում են առցանց գնումների համար նախատեսված IG Shopping հավելվածի մշակման վրա, որն ուղղակիորեն կապված կլինի սոցցանցին, հաղորդում է The Verge-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ նոր հավելվածի միջոցով օգտատերերը կկարողանան ուսումնասիրել և գնել այն վաճառողների ապրանքները, որոնց էջերին հետևում են Instagram-ում: Այնուամենայնիվ՝ ընկերության պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանել այս լուրը:

Ավելի վաղ Facebook սոցիալական... Читать дальше...

Վթար Կոտայքի մարզում. բախվել են ВАЗ 2107 և ВАЗ 2106 ավտոմեքենաները. կա վիրավոր. shamshyan.com

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Նոր Գյուղ գյուղի կենտրոնական ճանապարհահատվածում բախվել են Կոտայք գյուղի բնակիչ, 27-ամյա Էդիկ Գալստյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 GՍ 892 հաարանիշի և Գառնի գյուղի բնակիչ, 26-ամյա Արման Կարապետյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 ՍP 711 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով ВАЗ 2106-ի վարորդ Ա. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:

Մանրամասները՝... Читать дальше...

Չեխիայում մասնավոր ուղղաթիռ է կործանվել. կա 4 զոհ

Tert.am (hy) 

Չեխիայում Robinson R44 մասնավոր ուղղաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել՝ երեք տղամարդ և մեկ կին: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի երեկոյան Պլզեն քաղաքում, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի հրշեջ անվտանգության ծառայության ներկայացուցիչ Պյոտր Պոնցարի հայտարարությանը:

«Ականատեսների խոսքով՝ Պլզենի փողոցների վրա բավական ցածր թռչող Robinson R44 մասնավոր ուղղաթիռը կատարած հնարքից հետո անսպասելիորեն պտտվել է օդում և ընկել քաղաքի հարավային հատվածում գտնվող արդյունաբերական համալիրի արտադրամասերից մեկի վրա... Читать дальше...

«Քարտերի տնակ»-ի վերջին եթերաշրջանում Netflix-ը «սպանել» է գլխավոր հերոսին

Tert.am (hy) 

Ամերիկացի դերասան Քևին Սփեյսիի մասնակցությամբ սկանդալների ֆոնին Netflix ընկերությունը պաշտոնապես հաստատել է «Քարտերի տնակ» հեռուստասերիալում ԱՄՆ նախագահ Ֆրենք Անդերվուդի մահը:

Հեռուստասերիալի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակվել է վեցերորդ եթերաշրջանի թիզերը, որում Քլեր Անդերվուդը դիմում է ամուսնուն՝ ասելով. «Ահա թե ինչ կասեմ քեզ, Ֆրենսիս: Երբ ինձ թաղելիս կլինեն, դա չեն անի իմ ետնաբակում, իսկ ինձ հարգանքի տուրք մատուցելու համար նրանք ստիպված կլինեն սպասել իրենց հերթին»: Այս խոսքերից հետո Քլերը հեռանում է... Читать дальше...



ՀՔԾ պատասխանը` մեղադրյալ Քոչարյանի պաշտպաններին

Ilur  

Կարևորելով հանրության` օբյեկտիվ իրազեկում ստանալու իրավունքը` հարկ ենք համարում անդրադառնալ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան...

Թրամփը մտադիր է առևտրային համաձայնագիր կնքել Հարավային Կորեայի հետ

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Սեուլը կարող են ստորագրել փաստաթուղթ, որը կամրապնդի իրենց պայմանավորվածություններն առևտրի ոլորտում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ РИА Новости-ին հղումով:

Նախագահի խոսքով՝ Միացյալ նահանգներն ու Հարավային Կորեան համաձայնության են եկել առևտրային հարցերի շորջ:

Նա նաև հավելել է, որ վերջնական փաստաթուղթը կարող է ստորագրվել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ:

Իրաքյան Բասրայում բողոքի ցույցերը շարունակվում են. ցուցարարները հրկիզել են քաղաքային վարչության շենքը

Tert.am (hy) 

Իրաքյան Բասրա նավահանգստային քաղաքում երրորդ օրը շարունակվող անկարգությունների ու բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարները հրկիզել են քաղաքային վարչության շենքը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ ականատես աղբյուրին հղումով:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ ու հրազեն է կիրառում: «Բանակը հրազեն է կիրառում: Դրան ի պատասխան հրազեն են կիրառում նաև որոշ ցուցարարներ»,- նշել է աղբյուրը՝ հավելելով, որ կան սպանված ու վիրավոր ցուցարարներ, սակայն... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *