Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2018

Новости за 10.09.2018

Մահվան ելքով վրաերթ Երևանում. shamshyan.com

Tert.am (hy) 

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի 30 RR 100 համարանիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վարորդը փախուստի չի դիմել և փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Շվեդիայի ընդդիմության առաջնորդն առաջարկել է իշխող կառավարությանը հրաժարական տալ

Tert.am (hy) 

Շվեդիայի աջակենտրոն ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ուլֆ Քրիստերսոնն առաջարկել է կառավարությանը կիրակի անցկացվող ընտրությունների արդյունքներով հրաժարական տալ, հաղորդում է РИА Новости-ն:

Հաղորդվում է, որ իշխող թևը հավաքում է ընտրողների ձայների 40.6%-ը, մինչդեռ «Մեդերատերնա» կուսակցության գլխավորած աջակենտրոն ընդդիմադիր դաշինքը՝ 40.2 %-ը, ինչը նշանակում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող մեծամասնություն կազմել:

Քրիստերսոնի խոսքով՝ դաշինքը շատ ավելի մեծ է, քան իշխող թևը, ուստի կառավարությունը պետք է հրաժարական տա... Читать дальше...

Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում առաջատար է գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը

Tert.am (hy) 

ՌԴ-ում անցկացված Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում, ձայների հաշվարկի նախնական արդյունքների համաձայն, առաջատար է գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ստուգելով ձայների 0.21%-ը: ԿԸՀ-ի տվյալներով՝ այս պահի դրությամբ Սոբյանինն ունի ձայների 69.41%-ը:

Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության թեկնածու Վադիմ Կումինը հավաքում է ձայների 11.75%-ը, «Արդար Ռուսաստան»-ի թեկնածու Իլյա Սվիրդովը՝ 7.27%-ը, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության թեկնածու Միխայիլ Դեգտյարևը՝ 6.84%-ը... Читать дальше...

Թրամփը քննադատել է ԱՄՆ-ի հանդեպ Չինաստանի առևտրային քաղաքականությունը

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ-ի հետ Չինաստանի վարած առևտրային քաղաքականության սկզբունքները: Այս հարցին նա անդրադարձել է կիրակի՝ սեպտեմբերի 9-ին, իր թվիթերյան էջում արված գրառման մեջ:

«Եթե ԱՄՆ-ն ավտոմեքենա է վաճառում Չինաստանին, ապա մաքսատուրքը կազմում է 25%, իսկ եթե Չինաստանն է ավտոմեքենա վաճառում ԱՄՆ-ին, ապա՝ 2%: Որևէ մեկը կարծում է, որ սա արդա՞ր է»,- հայտարարել է նախագահը՝ հավելելով, որ անցյալում են արդեն այն օրերը, երբ այլ երկրները «թալանում էին ԱՄՆ-ը»:

Հիշեցնենք,... Читать дальше...

Ազգերի Լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Մակեդոնիայի ընտրանուց (տեսանյութ)

Ilur  

Սկոպյեյի «Ֆիլիպ II» մարզադաշտում ավարտին մոտեցավ Ազգերի Լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը: Խաղի 13-րդ րոպեին տանտերերի հարձակվող Գորան Պանդևը դիպուկ իրացրեց...

Զիմբաբվեում խոլերայի համաճարակի հետևանքով 10 մարդ է մահացել

Tert.am (hy) 

Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում խոլերայի համաճարակի հետևանքով 10 մարդ է զոհվել: Համաճարակի պատճառն աղտոտված ջրի գործածությունն է, հաղորդում է korrespondent.net-ը՝ Reuters գործակալությանը հղումով:

Նշվում է, որ Հարարեի իշխանությունները վերջին տարիներին փորձում էին ջուր մատակարարել նաև շրջակա տարբեր շրջաններին, ինչի հետևանքով բնակչությունը ստիպված է օգտագործել միայն բաց ու հասարակական ջրհորների ջուրը:

Քաղաքի առողջապահության վարչության ղեկավար Կլեմենս Դյուրիի խոսքով՝ համաճարակի բռնկումը գրանցվել է սեպտեմբերի 7-ն... Читать дальше...

Ոստիկանություն բերման ենթարկված «Ժառանգության» անդամն ու համակիրը ազատ են արձակվել

Azatutyun.am 

Ոստիկանություն բերման ենթարկված «Ժառանգության» վարչության անդամն ու կուսակցության համակիրը կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, «Ազատությանը» հայտնեց կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ավելի վաղ «Ժառանգության» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանն ու կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանը: «Նրանց հանցանքն այն էր, որ փորձել... Читать дальше...

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամն ու կուսակցության համակիրը բերման են ենթարկվել

Tert.am (hy) 

Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանն ու կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանը: Այս մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում:

«Հենց նոր տեղեկացանք, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *