Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2018

Новости за 12.09.2018

Ավստրիան կոչ է արել Թուրքիային ազատ արձակել Անկարայում ձերբակալված ավստրիացի լրագրողին

Tert.am (hy) 

Թուրքիայում կալանավորվել է ավստրիացի լրագրող Մաքս Ցիրնգաստին։ Հայտնի է, որ նրան ձերբակալել են Անկարայում իր վարձակալած բնակարանում՝ անսպասելի իրականացված խուզարկությունից հետո, գրում է demokrathaber.org կայքը։

Նշվում է, որ լրագրողն ուսում է ստացել Վիեննայում և Անկարայում, աշխատում է Գերմանիայում և Ավստրիայում հրատարակվող Re:volt ամսագրում ու ԱՄՆ-ից ղեկավարվող Jacobin կայքում։ Նա նաև աշխատել է Թուրքիայում ընդդիմադիր ու քրդամետ մի շարք լրատվամիջոցների համար։

Ավստրիայի կառավարության... Читать дальше...

Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Նյու Յորք. Բալայան

Azatutyun.am 

Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նիստաշրջանին։ Այդ մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։ «Նախատեսվում է վարչապետի այցելություն Նյու Յորք, մասնակցություն ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի նստաշրջանին, նաև նրա ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի նստաշրջանին, բարձր մակարդակով քննարկումներին։ Նաև նախատեսված են երկկողմ հանդիպումներ, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասաց Բալայանը։ Ճշտող հարցին... Читать дальше...

Վարչապետի ելույթից ժամեր անց ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում մի շարք անձանց

Гала ТВ 

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որի համաձայն՝ Երևանի մի շարք հատվածներում գործողություններ են իրականացվում: ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում մի շարք անձանց վարչապետի ելույթից ժամեր անց: Ավելի վաղ  տեղեկացրել էինք, որ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի նախօրեին հրապարակված գաղտնալսմանը, ասաց. «Ես ուզում եմ ասել, որ սա […]

Պուտինը Կիմ Չեն Ընին հրավիրել է Ռուսաստան

Tert.am (hy) 

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է Ռուսաստան այցելել ցանկացած ժամանակ: Այդ մասին Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք նրան հրավիրում ենք, այնպես որ ցանկացած հարմար ժամանակ նա կարող է այցելել»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Փհենյանում հանդիպում է անցկացրել ԿԺԴՀ ղեկավարի հետ, որի ժամանակ նրան... Читать дальше...

Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

ՀՀ ՔԿ նախագահի կողմից նախաքննության... Читать дальше...



Գնդակոծություն չի եղել, սովորական կրակոցներ են. Արծրուն Հովհաննիսյան

Гала ТВ 

Մամուլում լուրեր են տարածվել, որ արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի Բաղանիս գյուղն ու միջպետական ճանապարհի հարակից հատվածը։ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել այս տեղեկությունը: «Չկա այդպիսի բան: Գնդակոծությունն ու կրակոցները տարբերել է պետք: Մեկ շաբաթ գնդակոծելը լրիվ ուրիշ բան է, կան սովորական կրակոցներ, այն քանակի, որ […]

Սա ծրագրված այցելություն է, ունենալու է բավականին լայն օրակարգ. Տ. Բալայանը՝ Ֆրանսիա Փաշինյանի այցի մասին

Tert.am (hy) 

Սա ծրագրված այցելություն է՝ բավականին լայն օրակարգով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է քննարկվելու Փաշինյան-Մակրոն հանդիպմանը Փարիզում: Տիգրան Բալայանը նկատեց, որ մամուլում տեղեկատվություն է եղել այն մասին, որ Փաշինյանը Մակրոնի հետ քննարկելու է «Վեոլիա ջրի» հետ կապված հարցեր:

«Պետք է հիասթափեցնեմ: Այս այցելության և հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս Բրյուսելում՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Մակրոնի հանդիպման ժամանակ... Читать дальше...

Պուտինը Ճապոնիային առաջարկել է մինչև տարեվերջ հաշտության պայմանագիր կնքել

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում «Հեռավոր Արևելք. ընդլայնելով հնարավորությունների սահմանները» խորագրով նիստի ժամանակ առաջարկել է հաշտության պայմանագիր կնքել Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև:

«Մենք արդեն 70 տարի բանակցում ենք: Սինձոն (Ճապոնիայի վարչապետը-tert.am) առաջարկեց փոխել մոտեցումները: Եվ հիմա գլխումս մի միտք է հղացել՝ եկեք հաշտության պայմանագիր կնքենք՝ ոչ հիմա, մինչև տարեվերջ՝ առանց որևէ նախապայմանի»,-ասել է Պուտինը:

Ինչպես նշում է ria.ru-ն... Читать дальше...

Զոհրաբ Մնացականյանը կայցելի Ստեփանակերտ

168.am (168 ժամ) 

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հաջորդ շաբաթ կայցելի Ստեփանակերտ: Այս մասին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Անպատկերացնելի մի երևույթ է, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել․ Արա Բաբլոյան

Tert.am (hy) 

Բավական անպատկերացնելի մի երևույթ է, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝անդրադառնալով ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու վերաբերյալ հարցին։

«Մեզ համար աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Ինչ վերաբերում է մնացածին, ես կարծում եմ, որ մենք պետք է այդ հարցին անդրադառնանք՝ համաձայն օրենսդրությամբ սահմանված կարգի և Սահմանադրության»,- շեշտեց Արա  Բաբլոյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ դատավորը... Читать дальше...

ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպում նախատեսված չէ. Տիգրան Բալայան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ադրբեջանի կողմից կոպտագույն խախտման վերաբերյալ առաջին հերթին տեղյակ են պահվում ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները, արտգործնախարարները, դեսպանները, համանախագահները, նրանց հետ մեկտեղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե ում է հայկական կողմը տեղյակ պահել վերջին օրերին Տավուշում Ադրբեջանի կողմից արձակված կրակի մասին:

«Բայց ստիպված ենք արձանագրել, որ դրանք շարունակական բնույթ են կրում... Читать дальше...

ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպում նախատեսված չէ. Տիգրան Բալայան

Tert.am (hy) 

Ադրբեջանի կողմից կոպտագույն խախտման վերաբերյալ առաջին հերթին տեղյակ են պահվում ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները, արտգործնախարարները, դեսպանները, համանախագահները, նրանց հետ մեկտեղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե ում է հայկական կողմը տեղյակ պահել վերջին օրերին Տավուշում Ադրբեջանի կողմից արձակված կրակի մասին:

«Բայց ստիպված ենք արձանագրել, որ դրանք շարունակական բնույթ են կրում... Читать дальше...

Մոդրիչը հունվարին մտադիր է հեռանալ Ռեալից և տեղափոխվել Ինտեր

Гала ТВ 

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Միլանի «Ինտեր», հայտնում է «Sport Mediaset»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, 33-ամյա խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում է փոխել իրավիճակն ու Կրիշտիանու Ռոնալդուի դեմ խաղալու հնարավորություն ստանալ, ով ամռանը «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»:   Հիշեցնենք` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտերը» ցանկանում էր ձեռք բերել Մոդրիչին, բայց կիսապաշտպանն արդյունքում […]

Քննչական կոմիտեն՝ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի մասին. ստեղծվել է քննչական խումբ

168.am (168 ժամ) 

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։

ԱԺ աշխատակազմում շարունակվում են «Շանթ-2018» զորավարժությունները

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» զորավարժության շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 11-ին, զորավարժության անցկացման շրջանակում տրված հանձնարարականները կատարվել են: Արա Սաղաթելյանը կատարողականը գնահատել է բավարար, առանձին հանձնարարությունների կատարման դեպքերում՝ գերազանց:

Աշխատակազմի... Читать дальше...

Հայաստանում Beeline-ի աշխատակիցները Հանքավանում մասնակցում են հերթական Digithon-ին

Tert.am (hy) 

Հանքավանում Հայաստանում Beeline-ի աշխատակիցների մասնակցությամբ մեկնարկեց Digithon 2018-ը։

Digithon–ի շրջանակում Beeline-ի տարբեր մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծում են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր: Այս տարի կորպորատիվ թվային մարաթոնի հայաստանյան փուլում մասնակցում է 4 թիմ։ Որպես Digithon 2018-ի թեմա ընտրված է տվյալների դրամայնացումը, որը հեռահաղորդակցության ոլորտի արդիական հարցերից է։

Աշխարհում հայտնի  hackathon–ների նման, Digithon-ը տևում է 24 ժամ։ Այդ ընթացքում... Читать дальше...

Չի կարելի լինել երկրի վարչապետ և անընդհատ ընդդիմադիր խոսել․ Գալուստ Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Tert.am (hy) 

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը խայտառակ երևույթ էր: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։ Ըստ նրա՝ վտանգավոր երևույթ է նաև այդպիսի պաշտոնյաններին գաղտնալսելը։

Վարչապետի հայտարարությանը, որ որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր, և հնարավոր է՝ սա նրանց ձեռքի գործը լինի, Գալուստ Սահակյանն անդրադառնալով ասաց, թե չի կարծում, թե որևէ մեկը կարող է գաղտնալսման... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *