Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2018

Новости за 14.09.2018

ԱՄՆ-ը ՀՀ իշխանության համար սահման գծեց

168.am (168 ժամ) 

«ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը կարճ էր, բայց տարողունակ: Ըստ էության ԱՄՆ դեսպանատունը հրապարակավ ճանաչեց Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ՀՀ իշխանությունների ցանկությունը, ընդունեց, որ դա հասկանալի է՝ հաշվի առնելով այնտեղ առկա հայ համայնքի փաստը և ընդհանրապես մարդասիրական առաքելություն իրականացնելու ցանկությունը»:

Թուրքիան դիմել է Ինտերպոլին՝ Հայաստանում գերեվարված երեխային ազատ արձակելու համար

Аравот 

Թուրքիայի ոստիկանությունն Ինտերպոլի միջոցով դիմել է Հայաստանին՝ պահանջելով ազատ արձակել 16-ամյա երեխային, որը մոտ 2 ամիս առաջ հատել էր հայ-թուրքական սահմանը, հաղորդում է «Հյուրիեթը»: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ Կարսի մարզի բնակիչ Ալի Օլզմենը գերի է ընկել անասուններին արածեցնելիս: «Երեխան շատ հետաքրքրասեր է, և կարծում եմ, որ նա սահմանը հատել է ընկերների հետ գրազ գալուց …

Մեքսիկայում 7 մարդու գլուխ է հայտնաբերվել շարժական սառնարանում

Tert.am (hy) 

Մեքսիկայի հյուսիսարևմտյան Սոնորա նահանգի Բակում քաղաքում ուրբաթ 7 մարդկային գլուխ է հայտնաբերվել շարժական սառնարանում: 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, նահանգի դատախազության տվյալներով՝ հայտնաբերված գլուխները պատկանում են 25-40 տարեկան տղամարդկանց: Այնտեղ նաև մեկ ձեռք և մեկ ոտք է հայտնաբերվել:

Ինչպես նշվում է, վերջին 20 ամսում Բակում փոքր քաղաքում արդեն 150 մարդ է սպանվել: ԱՄՆ-ի հետ սահմանակից Սոնորա նահանգում 7 ամսում ավելի քան 650 մարդ է սպանվել... Читать дальше...

Խաչվերացի ժողովրդական ավանդույթները

168.am (168 ժամ) 

Տոնի ավանդական կերակուրներից են հարիսան, ուլի խորովուն, որից առաջինը բաժին են հանել նոր հանգուցյալ ունեցող ընտանիքներին, մատաղը, որի կենդանուն ընտրել են տոնից ամիսներ առաջ և առանձնահատուկ խնամել։



Հայաստանի փոխվարչապետն արդյունավետ է համարում ԵԱՏՄ միասնական արժույթին անցնելը

Аравот 

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Միր-24» հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, նա ենթադրել է, որ կարելի է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի: «Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որ կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն, եթե դրանք աշխատում են այլ միության կամ այլ երկրի …

ԼՂՀ-ի հետ բանակցել չցանկանալով՝ Ալիևն ապացուցում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ դա կնշանակի իրենց ֆիզիկական ոչնչացում. Նիկոլ Փաշինյան

Tert.am (hy) 

Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, որ նրա հնչեցրած հայտարարությունները, որ առանց Արցախի բանակցություն հնարավոր չէ Ադրբեջանի հետ, չի՞ կարծում արդյոք, որ հակամարտության կարգավորման հարցը կտանեն փակուղի, ինչի մասին նաև ասել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը և Ալիևը բարձրաձայնում են, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ինչը նրանց քաղաքական պահանջն է, սակայն մյուս կողմից՝ երբ որ իրենք ասում են, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին... Читать дальше...

Վարչապետը` ֆրանսահայերին. «Մենք ասել ենք՝ հրահանգներ չենք տալու դատավորներին»

Аравот 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Երրորդ հանրապետությունում  դատական համակարգը ամենակոռումպացվածներից է եղել: «Ես վարչապետի պաշտոնը ստանձնելով՝  ասել եմ, որ պետք է հրաժարվեմ դատավորներին Բաղրամյան 26-ից հրահանգ իջեցնել… Դատավորներն իրենք չեն համակերպվում այդ ամենին: Մենք ասում ենք՝ ոչ հրահանգներ չենք տալու, բայց թույլ էլ չենք տա հրահանգներ ստանաք այն տեղերից, որտեղից …

Սեպտեմբերը 20-ին ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի Մուշեղ Սաղաթելյանի, Վարդգես Գասպարիի և Աշոտ Գուլյանի գործերով

Аравот 

Սեպտեմբերի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք որոշումներ կկայացնի Հայաստանի գործերով: Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Գործերից մեկում հայցվորը 1950թ. ծնված Երևանի բնակիչ Մուշեղ Սաղաթելյանն է: ՄԻԵԴ-ին ուղղված հայցը վերաբերում է ոստիկանությունում խոշտանգումներին, ինչպես նաև 2008թ. ընտրություններից հետո քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալությանն ու դատավարությանը: Սաղաթելյանը բերման է ենթարկվել մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանությունը ցրեց Ազատության …

Ադրբեջանն ավելի շատ զենք է ցանկանում Իսրայելից. BBC

Tert.am (hy) 

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն Ադրբեջան է ժամանել երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպելու համար:

Ինչպես նկատում է BBC-ն, Ադրբեջանն այն քիչ մահմեդական երկրներից է, որը լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, և վաղուց իսրայելական զենք է գնում: Փորձագետները կարծում են, որ այս այցը ևս կապված է նման համագործակցության հերթական փուլի հետ:

Իսրայելցի նախարարը սեպտեմբերի 12-ին և 13-ին այցելել է նաև Վրաստան, որտեղից էլ մեկնել է Ադրբեջան:

Ադրբեջանի... Читать дальше...

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Նյուքասլի» դեմ խաղում

Tert.am (hy) 

Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Արսենալը» կհյուրընկալվի «Նյուքասլին»:

Հանդիպումը կկայանա վաղը` սեպտեմբերի 15-ին, Երևանի ժամանակով 18:00-ին:

Միջազգային լրատվամիջոցները ներկայացրել են «զինագործների» հավանական մեկնարկային կազմը:

«Goal»

«Whoscored»

Կարևորը՝ ձևակերպվի, որ ամեն հայի նպատակն ի վերջո Հայաստան վերադարձն է. Նիկոլ Փաշինյանը՝ հայրենադարձության մասին

Tert.am (hy) 

Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե երբ է ի վերջո լուծվելու հայրենադարձության խնդիրը, երբ են նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, վերադառնալու և արժանավայել կյանքով ապրելու:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատերը դա ֆանտաստիկ գաղափար են համարում, այնպես, ինչպես հեղափոխության գաղափարն է:

«Կարևորը մտածողության մեջ փոփոխությունն է: Որևէ մեկը այնքան միամիտ չէ, որ ես ասեմ՝ ժողովո՛ւրդ ջան, վերադառանում եք Հայաստան, դուք էլ ասեք՝ դե արագացրե՛ք, կապենք ճամպրուկները. Читать дальше...

Քվեարկությունը գաղտնի է

Гала ТВ 

Սեպտեմբերի 23-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց ժամանակ երևանցիները պիտի ընտրեն իրենց նախընտրած կուսակցությանը կամ դաշինքին։ Քվեարկությունը գաղտնի է։ Տեղամասում ամեն ինչ մտածված է այնպես, որ որևէ մեկը չիմանա, թե որ կուսակցությանը կամ դաշինքին քվեարկեցիք։ Այդ մասին գիտեք միայն Դուք։ Ոմանք միգուցե Ձեզ ասեն, թե ինչ-որ հնարքներով կկարողանան իմանալ՝ ինչպես քվեարկեցիք։ Մի՛ հավատացեք։ Իրականում […]

Ճապոնացի մասնագետը երեխայի տեսքով մարդանման ռոբոտ է ստեղծել, որը խոսում և քայլում է (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ճապոնացի մասնագետը երեխայի տեսքով ռոբոտ է ստեղծել, որը բավականին մարդանման է և գիտաֆանտաստիկ ֆիլմի հերոսի է հիշեցնում:

Այսպես է Russia Today-ը ներկայացնում Օսակայի համալսարանի պրոֆեսոր Հիրոշի Իշիգուրոյի նորարար ստեղծագործությունը, որն ստացել է Իբուկի անվանումը: Այն ստեղծվել է մարդկանց հետ հողորդակցվելու համար և կարող է մարդու պես խոսել, շարժվել, թարթել աչքերն ու արտահայտել զգացմունքները:

Հիշեցնենք, որ ներկայում ամենահայտնի մարդանման ռոբոտը հոնկոնգյան ընկերության ստեղծած Սոֆիա ռոբոտն է... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *