Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2018

Новости за 29.09.2018

«Տրամի» թայֆունի հետևանքով Ճապոնիայում տուժել է 4 մարդ, չեղարկվել՝ շուրջ 400 չվերթ

Tert.am (hy) 

Ճապոնիային մոտեցող «Տրամի» թայֆունն արդեն բավական լուրջ խնդիրներ է առաջացրել: Ինչպես հաղուդում է NHK հեռուստաընկերությունը՝ թայֆունի հետևանքով արդեն վնասվածք է ստացել 4 մարդ: Հաղորվում է, որ տուժածները 70-80 տարեկան տարեցներ են, որոնք վնասվածքները ստացել են ուժեղ քամու հետևանքով ընկնելու հետևանքով:

Բացի այդ, եղանակային վատ պայմանների պատճառով ճապոնական ավիաընկերությունները չեղարկել են 380 չվերթ, որոնք իրականացվում էին երկրի հարավում գտնվող Օկինավա պերֆեկտուրայից դեպի այլ երկրներ:

Թայֆունն... Читать дальше...

ԱՄՆ կոնգրեսականները հարցաքննել են Google-ի գլխավոր տնօրենին

Tert.am (hy) 

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկու տասնյակ հանրապետականներ ուրբաթ՝ սեպտեմբերի 28-ին, հանդիպում են ունեցել Google ընկերության տնօրեն Սունդար Պիչայի հետ, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Fox News-ին:

Հաղորդվում է, որ հանդիպումն անցկացվել է հանրապետականների առաջնորդ Քևին ՄքՔարթիի աշխատասենյակում և հիմնական թեմաներն են եղել Google-ին ներկայացված մեղադրանքները, որոնց համաձայն՝ այն ընտրողաբար է ներկայացնում նախագահ Դոնալդ Թրամփի մասին նորությունները, ինչպես նաև ընկերության՝ Չինաստանում նոր... Читать дальше...

Մահացել է Jefferson Airplane ռոք խմբի հիմնադիր ու վոկալիստ Մարտի Բալինը

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 27-ին յոթանասունվեց տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան լեգենդար Jefferson Airplane ռոք խմբի հիմնադիր ու վոկալիստ Մարտի Բալինը: Այս մասին հաղորդում է Variety պարբերականը:

Երաժշտի մահվան պատճառները չեն նշվում, սակայն հայտնի է, որ կյանքի վերջին պահերին նա կողքին է եղել կինը՝ Սյուզան Բալինը:

Մարտի Բալինն ու կիթառահար Փոլ Քանթները հիմնել են Jefferson Airplane խումբը 1965 թվականին՝ դառնալով այդ ժամանակաշրջանի ամենահաջողակ խմբերից մեկը։ Խումբը թողարկել է ութ ալբոմ, իսկ Surrealistic... Читать дальше...

ԱՄՆ-ը փորձում է «թաղել» Իրանի հետ միջուկային համաձայնագիրը. Զախարովա

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ մի շարք պետություններ ԱՄՆ-ի գլխավորութամբ փորձում են «թաղել» Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, գրում է «Известия»-ն՝ RT-ին հղումով:

Նրա խոսքով՝ Արևմուտքն այսօր Իրանին անվանում է աշխարհի մեծագույն չարիքը, մինչդեռ մի քանի տարի առաջ Իրանի հետ համաձայնագիր է կնքվել, որն ուղղություն է ցույց տվել ոչ միայն այս հարցի վերաբերյալ հետագա քայլերի, այլև այլ տարաձայնությունների հաղթահարման... Читать дальше...



Սահակաշվիլին կոչ է արել դատել Պորոշենկոյին պետական դավաճանության համար

Tert.am (hy) 

Վրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսայի նախկին մարզպետ Միխայիլ Սահակաշվիլին NewsOne հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարող էր դառնալ պետության մեծագույն գործիչն ու Եվրոպայի նոր Չերչիլը, սակայն «փոխանակել է այդ հնարավորությունը մի քանի միլիարդ դոլարի հետ»:

Նրա խոսքով՝ Պորոշենկոյի նախագահության վերջին 5 տարին «կորած են» ուկրաինայի ժողովրդի համար: «Ուկրաինացիները կորցրել են իրենց կյանքի հինգ տարին, ինչն այս ժամանակաշրջանում մի անվերջություն է... Читать дальше...

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. տուժածները հոսպիտալացվել են. shamshyan.com

Tert.am (hy) 

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10.300 կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 10 CG 007 համարանիշի ГАЗель մակնիշի 34 ՍF 601 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 35 MP 280 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով երկու մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Այնտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տուժածները բժշկական հատուկ... Читать дальше...

Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան հարկավոր է «մաքրել»

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան «խառնաշփոթ» է, որը հարկավոր է «մաքրել»: Այս մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

Նախագահը նման հայտարարություն է արել Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերայի հետ հանդիպումից առաջ: Նա նաև նշել է, որ հանդիպման ընթացքում պատրաստվում է Պինյերայի հետ քննարկել ինչպես Վենեսուելայում տիրող իրավիճակը, այնպես էլ մի շարք այլ կարևոր ու հետաքրքիր թեմաներ:

Հարցին, թե արդյոք նա դեռ ցանկանում է հանդիպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, Թրամփը պատասխանել է. Читать дальше...

Մասկն ու Ցուկերբերգը մեկ օրում, ընդհանուր առմամբ, 3.5 միլիարդ դոլար են կորցրել

Tert.am (hy) 

Սիլիկոնային հովտի երկու միլիարդատիրոջ՝ Մարկ Ցուկերբերգի և Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում կտրուկ նվազել է, գրում է Bloomberg-ը:

Նշվում է, որ Tesla-ի հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը սեպտեմբերի 28-ին կորցրել է շուրջ 1.5 միլիարդ դոլար այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը դատի է տվել նրան՝ մեղադրելով ընկերության բոլոր բաժնետոմսերը գնելու համար բավարար գումար ունենալու մասին հայտարարությամբ մյուս բաժնետերերին մոլորեցնելու համար:

Նույն ժամանակահատվածում... Читать дальше...

ՌԴ-ն մասնակցելու է Իրանի հետ վճարումների նոր մեխանիզմի ստեղծման աշխատանքներին՝ ամերիկյան պատժամիջոցների շրջանցման համար

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ն նույնպես մտադիր է մասնակցել Իրանի հետ վճարումների նոր մեխանիզմի ստեղծման աշխատանքներին, որը կօգնի շրջանցել ամերիկյան պատժամիջոցները, հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Եվրամիությունը հայտարարել է, որ պատրաստվում է ստեղծել Իրանի հետ վճարումների իրականացման ֆինանսական հատուկ մեխանիզմ՝ ամերիկյան պատժամիջոցների շրջանցման համար: Այժմ ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարել է... Читать дальше...

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Փաշինյան-Ալիև զրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Tert.am (hy) 

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում, ըստ էության, երկրորդել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հաղորդագրությունում նշվում է, որ զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության... Читать дальше...

ԱՄՆ-ում օդուժին պատկանող F-35B ինքնաթիռ է կործանվել

Tert.am (hy) 

Ուրբաթ՝ սեպտեմբերի 28-ին, ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ամերիկյան օդուժի հինգերորդ սերնդի նորագույն F-35B կործանիչ ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին հաղորդում է Բյուֆորտ շրջանի շերիֆի մամուլի ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:45-ին: Նշվում է, որ ամերիկյան զինվորականներն արդեն հաստատել են օդուժին պատկանող ինքնաթիռի կործանման փաստը:

Սա F-35B ինքնաթիռների կործանման առաջին դեպքն է: Հայտնի է, որ ավիավթարի հետևանքով զոհեր չկան: Օդաչուին հաջողվել է... Читать дальше...

Ռուսաստանն սկսել է C-300-ների մատակարարումը Սիրիային

Tert.am (hy) 

Ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Սիրիային արդեն սկսվել է: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանալ:

«C-300-ներն արդեն սկսել են մատակարարվել Սիրիային»,- հայտնել է Լավրովը:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Սիրիային կփոխանցի С-300 ժամանակակից զենիթահրթիռային համալիրը, որն ունակ է որսալ օդային հարձակման միջոցներն ավելի քան 250 կմ հեռավորության վրա... Читать дальше...

Ռուսաստանը սկսել է C-300-ների մատակարարումը Սիրիային

Tert.am (hy) 

Ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Սիրիային արդեն սկսվել է: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանալ:

«C-300-ներն արդեն սկսել են մատակարարվել Սիրիային»,- հայտնել է Լավրովը:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Սիրիային կփոխանցի С-300 ժամանակակից զենիթահրթիռային համալիրը, որն ունակ է որսալ օդային հարձակման միջոցներն ավելի քան 250 կմ հեռավորության վրա... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *