Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2018

Новости за 01.12.2018

Օգնել ցանկացող յուրաքանչյուր կամավորի կենսագրությունը մանրադիտակով ստուգել չենք կարող. Տ. Ավինյանի շտաբի պետը՝ ՀՀԿ-ականների աջակցության մասին

Tert.am (hy) 

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական շտաբի պետ Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի այն հրապարակումներին, որ Տիգրան Ավինյանը համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ:

Վարագ Սիսեռյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ ընկերներ,

«Հրապարակ» թերթը հոդված է հրապարակել, որտեղ գրում է, թե «ՀՀԿ երբեմնի տասովշչիկներն աջակցում են Տիգրան Ավինյանին»:

Այս առումով նշեմ հետևյալը. Читать дальше...

Մեկ օրում ավելի քան 900 սիրիացի է վերադարձել հայրենիք

Tert.am (hy) 

Վերջին մեկ օրում ավելի քան 190 փախստական է Լիբանանից վերադարձել Սիրիա, ավելի քան 720 փախստական էլ Հորդանանից է վերադարձել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասվում է Փախստականների ընդունման և տեղաբաշխման ռուսական կենտրոնի տեղեկագրում:

«Վերջին մեկ օրում արտասահմանյան երկրների տարածքից 922 փախստական է վերադարձել Սիրիա, նրանց թվում՝ 401 կին և 462 երեխա», - ասվոմ է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նույն ժամանակահատվածում երկրի ներսում մշտական բնակության վայրեր են... Читать дальше...

«Շարքային քաղաքացիների մեծ մասը ծանոթ չէ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին». սոցիոլոգ

168.am (168 ժամ) 

«Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ներկայիս խորհրդարանն իդեալական չի լինելու, քանի որ դեռ գործում է ռեյտինգային համակարգը:

Օտարերկրյա ուղղակի զուտ ներդրումները հունվար-սեպտեմբերին ավելացել են

168.am (168 ժամ) 

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.8%-ով՝ կազմելով 59.8 մլրդ դրամ:

Ավազակային հարձակում՝ ծաղկի խանութի աշխատակցի նկատմամբ. «ռոմանտիկ» հանցագործը հափշտակել է նաև 3 վարդ

Гала ТВ 

Նոյեմբերի 30-ին, ժամը 06.12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ա․ Ս․-ն և հայտնել, որ ծաղկի խանութներից մեկի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում են կատարել՝ դանակով սպառնացել և գումար տարել: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները խանութի վաճառողուհուց հաղորդում […]



Մենք մեզ չենք տեսնում ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության դերում․Թեհմինե Ենոքյան (տեսանյութ). Ա1+

Аравот 

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության պատգամավորի թեկնածու Թեհմինե Ենոքյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում։ Թեհմինե Ենոքյանի խոսքով, առաջադրվելու պատճառներից մեկը Ամուլսարի խնդրի չլուծված լինելն է։ «Քաղաքական կուսակցական դաշտում չեմ տեսել մեկ այլ ուժ, որը կունենա այսպիսի օրակարգ։ Հանձն եմ առել այս պատասխանատվությունը նաեւ ինձ վրա, թե ինչ վնասներ է հասցնում հանքարդյունաբերությունը …

Հյուսիսային պողոտայում Սուրբ ծննդյան տոնավաճառն իր դռները կբացի դեկտեմբերի 6-ին

168.am (168 ժամ) 

Հյուսիսային պողոտայում Սուրբ ծննդյան տոնավաճառն այս տարի իր դռները կբացի դեկտեմբերի 6-ին: Սուրբ ծննդյան տոնավաճառը կազմակերպվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:

«Կատարվածը սադրանք է և չարամտության հետևանք». Արման Նավասարդյանը՝ Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև տեղի ունեցածի մասին

Гала ТВ 

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Հայաստանի նոր ղեկավարության և Արցախի իշխանական շրջանակների միջև առաջացած հրապարակային հակասություններին, ընդգծեց, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է նույն ժողովրդի երկու պետությունների միջև, որը նախընտրական աժիոտաժի արդյունք է: Ըստ Արման Նավասարդյանի՝ կատարվածը սադրանք է և չարամտության հետևանք: Դեսպանի խոսքերով՝ Հայաստանը Ղարաբաղի նկատմամբ, բացի հարյուր տոկոս նվիրվածությունից, որևէ […]

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ-ի 2018թ. պետական մրցանակակիր Ջեյմս Թրուշարդին

Аравот 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական մրցանակի արժանացած «Նեշընլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին: Նախագահ Սարգսյանը շնորհավորելով Ջեյմս Թրուշարդին՝ ասել է, որ Հայաստանը մեծ տեղ է հատկացնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և կարող է լինել արդյունավետ գործընկեր: «Հայաստանը հանդիսանում է աշխարհի …

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա 2019-ին. վարչապետի խորհրդական

Tert.am (hy) 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի մինչև 2019 թվականը: Այս մասին РБК գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

«ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները կհանդիպեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում: Հանդիպումը կկայանա դեկտեմբեր 6-ին Սանկտ Պետերբուրգում: Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու: Օրակարգն ուղարկվել է Սանկտ... Читать дальше...

Որոշ մարդիկ, քաղաքական սադրիչ հայտարարություններով, հույս ունեն դավադիր պատերազմ հրահրել՝ լուծելով խմբային շահերը, նրանցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն. Ն. Փաշինյան

Tert.am (hy) 

Հայաստանում երբեք չի եղել Արցախի հարցում առավել պռոհայկական դիրքորոշում ունեցող կառավարություն, քան այսօր կա. այս մասին այսօր հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը բաց է աշխատում և այս հարցում, ըստ էության մութ անկյուն չկա, ՀՀ-ում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ ասում են, որ հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ և մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում... Читать дальше...

Իրական պայքարը սկսվելու է ընտրություններից հետո. Sputnik–ի հյուրն է Արայիկ Մանուկյանը

Armeniasputnik.am 

Հասարակությունն այս ընտրությունները չի դիտարկում որպես ԱԺ ընտրություն։ Ըստ «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանի` այս ընտրությունները հանրությունը դիտարկում է որպես հեղափոխության ինստիտուցիոնալ ձևակերպում։ Սա գարնանը մեկնարկած պայքարի ավարտի փուլն է։ Իրական պայքարը սկսվելու է ընտրություններից հետո։

«Լուսավոր Հայաստանի» թեկնածուն՝ դատարանի առաջ

168.am (168 ժամ) 

«Ես հիվանդ էի և հոկտեմբերի 8-ին բյուլետենից վերադառնում եմ աշխատանքի ու պարզում, որ հեռացված եմ։ Նախարարի հրամանով ես աշխատանքից հեռացված  եմ եղել վստահությունը կորցնելու հիմքով։ Շատ կարճ ժամանակ ենք միասին աշխատել, խնդիրներ իմ առջև չի դրվել, ու միանգամից հրաման եմ ստացել, որ աշխատանքից ազատված եմ», - 168.am-ի հետ զրույցում ասաց Զուրաբյանը։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *