Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2018

Новости за 03.12.2018

Արա Բաբլոյանը ստացել է Արամ  Հարությունյանի հարցով Արթուր Դավթյանի միջնորդությունը

Azatutyun.am 

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ  Հարությունյանի հարցով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը։  «Հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն... Читать дальше...

Պլանային անջատումներ կլինեն

168.am (168 ժամ) 

Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարում՝ «կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլը»

Аравот 

2018-ին ավարտվում է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ …

Վրաստանի ՆԳՆ-ն Ուկրաինայի 6 քաղաքացու ձերբակալման հատուկ գործողության վերաբերյալ մանրամասներ է հրապարակել

Tert.am (hy) 

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություն է անցկացրել Թբիլիսիի «Գուրու» և «Ալյանս» հյուրանոցներում: Ձերբակալվել է Ուկրաինայի 6 և Վրաստանի 1 քաղաքացի, գրում է Грузия Online տեղեկատվա-վերլուծական հարթակը:

Читать дальше...



Վերաքննիչ դատարանում քննվում է Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը. ուղիղ

Tert.am (hy) 

Վերաքննիչ դատարանը հետաձգել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը,որը մեկնարկել է այսօր։

Նախորդ նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ նիստը հետաձգվել է.«Դատական նիստը հետաձգվեց, որևէ նոր բան տեղի չի ուենցել, ես ներկաայցնում էի իմ բողոքը, որը չհասցրեցի ավարտել»:

Հիշեցնենք նաև, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ... Читать дальше...

Իսրայելում հայկական կեղծ դիպլոմներ ստացած բժիշկներ են ձերբակալվել. հայ պաշտոնյաներն արձագանքում են

Аравот 

Դեկտեմբերի 2-ին Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկ, փորձնակ և դեղագործ, որոնք կասկածվում են աշխատանքի ընդունվելիս հայկական բուհերում ուսումն ավարտելու մասին կեղծ դիպլոմներ ներկայացնելու մեջ: Կասկածյալները ներկայացրել են դիպլոմներ, որոնք վկայել են իբր ուսումն ավարտելու մասին, և այդ փաստաթղթերի հիման վրա Իսրայելում մասնագիտական գործունեության իրավունք են ստացել: Իրականում այդ «բժիշկները» չեն ստացել բավարար կրթություն, ասվում …

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ-ում գրանցվել է 277 դեպք, որից 147-ը՝ արտակարգ. 911-ն ամփոփում է անցած շաբաթը

Tert.am (hy) 

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 277 դեպք, որից 147-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 109 կենցաղային կանչ, 58 հրդեհ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 94 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն... Читать дальше...

Սահմանապահ ժողովուրդը խաղաղություն է պարտադրում հակառակորդին, մարդիկ Երևանում հանգիստ ապրում են. Է. Մարուքյան

Tert.am (hy) 

Այն, ինչ պետությունը մինչ օրս արել է սահմանամերձ գոտու համար, իրապես ոչինչ է ձեր հերոսական անցյալի և ներկայի դիմաց: Տավուշի մարզի Մովսես գյուղում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:  

Նրա խոսքով՝ պետությունն ամեն ինչ պիտի անի, որ սահմանապահ ժողովուրդը որևէ խնդիր չունենա: «Դուք սարի պես այստեղ կանգնած եք, մարդիկ Երևանում հանգիստ ապրում են: Շատերը չգիտեն էլ, որ նման բնակավայրեր կան, բայց այստեղի ժողովուրդը խաղաղություն է պարտադրում հակառակորդին... Читать дальше...

Քաթարը լքում է ՕՊԵԿ-ը

Tert.am (hy) 

Քաթարը պատրաստվում է դուրս գալ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ):

Ինչպես հայտնում է Agence France Presse գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի էներգետիկայի նախարարը:

Հայտնի է, որ երկիրն ՕՊԵԿ-ին կդադարի անդամակցել 2019թ. հունվարի 1-ից:

Փոխարենը՝ Քաթարը ցանկանում է կենտրոնանալ գազի ու թերթաքարային բնական գազի արդյունահանման վրա:

Читать дальше...

Կարծրատիպերի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն դիտվում որպես հասարակության լիիրավ անդամ. ՄԻՊ

Tert.am (hy) 

Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ ՄԱԿ-ի կողմից սահմանված այս օրը ևս մեկ անգամ առիթ է բարձրաձայնելու, որ մեր երկրում առկա կարծրատիպերի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն դիտվում որպես իրավունքի կրող, հասարակության լիիրավ անդամ:

Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարածած հաղորդագրության մեջ:

«Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ կիրառվող՝ հաշմանդամության բժշկական մոդելի պատճառով հաշմանդամություն... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *