Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2018

Новости за 12.12.2018

«Ժամանակ». Անդրանիկ Քոչարյանն ու Հովհաննես Իգիթյանը նոր պաշտոն կստանան

Tert.am (hy) 

«Նոր խորհրդարանում պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովը գլխա­վորելու է պաշտպանության նախկին փոխնախարար Անդ­րանիկ Քոչարյանը, իսկ արտա­քին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կընտրվի Հովհաննես Իգիթյանը:

Վերջինս խորհրդարանի ար­տաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին՝ այդ պաշտոնին հրաժարական տա­լով 1998թ.»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Իրանը ողջունել է Հայաստանում բարեհաջող կայացած ԱԺ արտահերթ ընտրությունները

Tert.am (hy) 

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է  դեկտեմբերի 9-ին Հայաստանում բարեհաջող կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունները հետայսու ավելի կխորանան:

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Ղասեմին ողջունել է «Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների միտումը»:

Հայտարարությունում նշվում է, որ Իրանի արտաքին քաղաքականությունում հարևան պետությունների հետ հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ տեղ են ունեցել... Читать дальше...

Մարտին Էռնեկյանը ընտրվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ

Tert.am (hy) 

Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI) հայտարարել է Մարտին Էռնեկյանին «Օդանավակայանների միջազգային խորհրդի» ղեկավար մարմնի նոր նախագահ ընտրելու մասին:

«Ցանկանում եմ ողջունել Մարտին Էռնեկյանին որպես ACI-ի նոր նախագահ» ասաց ACI-ի գլխավոր տնօրեն Անգելա Գիթենսը: «Մարտինը ճանաչված և հաջողակ գործիչ է այս ոլորտում: Ավելի քան մեկ տասնամյակ լինելով ACI-ի Լատինական Ամերիկա-Կարիբյան տարածաշրջանի գրասենյակի ակտիվ անդամ, իսկ 2016-ից՝ վերջինիս նախագահ, Մարտինը մեծ փորձ է ձեռք բերել ներկայիս պաշտոնը... Читать дальше...

Ազգային կառույցների վերականգնումը Սիրիայի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է. Նորա Արիսյան 

Tert.am (hy) 

Սիրիայի քաղաքներն արդեն ազատվել են ահաբեկչական խմբավորումներից, սակայն պատերազմը դեռ ավարտված չէ: Սիրիայի խորհրդարանական պատվիրակության կազմում օրերս Հայաստանում էր այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Սիրիայում կյանքն ավելի ապահով է դարձել, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են օրակարգային մնալ:

- Տիկին Արիսյան, ասացեք, խնդրեմ այցելությունն ի՞նչ նպատակ էր հետապնդում և ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք այցից:

-Սիրիայի... Читать дальше...



Կլոպ. ՈւԵՖԱ-ում արդեն մտածում էին, որ Չեմպիոնների լիգան կարող են շարունակել առանց «Լիվերպուլի», բայց ոչ այս անգամ

Tert.am (hy) 

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` «Նապոլիի» հետ խաղը: Հանդիպումը կայացել է Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում և ավարտվել տանտերերի` 1:0 հաշվով հաղթանակով.

Читать дальше...

Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև ստորագրվել է Հիմնական համաձայնագիրը

Tert.am (hy) 

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը և Կանաչ կլիմայի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Խավիե Մանզանարեսը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի երկկողմ Հիմնական համաձայնագիրը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ... Читать дальше...

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

Гала ТВ 

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Аравот 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարդենյաց լեռնանցքում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում... Читать дальше...

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել քաղաքացիներին խուսափել Վրաստան մեկնելուց

Tert.am (hy) 

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կոչ է արել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Վրաստան մեկնելուց, քանի որ այդ երկրում նրանց համար ապահովված չեն անվտանգության համապատասխան նորմերը:

Ինչպես գրում է apsny.ge կայքը, նման հայտարարության համար հիմք է ծառայել օրերս հարյուրավոր իրանցիների արտաքսումը Վրաստանից:

Ղասեմին հայտնել է, որ Իրանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով հետաքննում է տեղի ունեցած դեպքերը: Մասնավորապես՝ վերջերս Վրաստանում Իրանի քաղաքացուհու ձերբակալման հետ կապված... Читать дальше...

«Ժողովուրդ». Ճամբարակի քաղաքապետն աշխատանքից հեռացրել է միակ գրադարանավարին՝ ճանապարհները նորոգելու պատրվակով 

Tert.am (hy) 

««Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի 48-ամյա բնակչուհի Գալյա Քեշիշյանը, ով դեռևս 1991 թվականից մինչև այս տարվա մայիսի 18-ն աշխատել է քաղաքի գրադարանում:

Ճամբարակի ՀՀԿ-ական քաղաքապետ Վազգեն Ադամյանը որոշել է տնտեսել քաղաքային բյուջեի միջոցները, և արդյունքում Գալյա Քեշիշյանը մայիսի 18-ից ազատվել է աշխատանքից: Գալյա Քեշիշյանն իրեն աշխատանքից ազատելը կապում է անցած տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ:

Նրա խոսքերով` ընտրված... Читать дальше...

Բարեգթություն դրսևորեք և ներում շնորհեք մեր ծառայակցի մորը. զինծառայողները դիմել են վարչապետին

Tert.am (hy) 

Մի խումբ զինծառայողներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ծառակից ընկերոջ մորը՝ Հասմիկ Սարգսյանին ներում շնորհելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ Հասմիկ Սարգսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ գողություն կատարելու մեղադրանքով:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Փաշինյան,

Ձեզ են գրում մի խումբ զինծառայողներ, ովքեր խիստ մտահոգված են իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ։ Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը... Читать дальше...

«Պարո՛ն Պուտին, դա պատերազմ է». Պորոշենկոն անդրադարձել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպին

Tert.am (hy) 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Կերչի նեղուցի միջադեպին, տեղի ունեցածն անվանել է «պատերազմ»:

Դիմելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պորոշենկոն հայտարարել է, որ «դա բացահայտ ագրեսիա է»:

«Պարո՛ն Պուտին, դա ագրեսիա է, պարո՛ն Պուտին, դա պատերազմ է: Դա կատակ չէ, միջադեպ չէ, ճգնաժամ չէ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:

Պորոշենկոն ագրասիա է որակել նաև ուկրաինացի նավաստիների ձերբակալությունը:

Հիշեցնենք... Читать дальше...

Մի խումբ զինվորներ բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին

Гала ТВ 

Հարգելի պարոն Փաշինյան, Ձեզ են գրում մի խումբ զինծառայողներ, ովքեր խիստ մտահոգված են իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ։ Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին։ Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։ Առանց խորանալու գործի իրավական կողմի մանրամասների մեջ՝ պարզապես մեր կարծիքն ենք արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ […]





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *