Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2018

Новости за 12.12.2018

Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրական պրոցեսներում «հեղինակությունների» ներգրավման դեպքեր. ՔՈ հայտարարությունը

Tert.am (hy) 

Տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ վայելում են քաղաքացիների վստահությունը։

Այս մասին ասված է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ հայտարարության մեջ:

«Հարկ է արձանագրել, որ հեղափոխությունը չի հանգեցրել ընտրական պրոցեսներում հեղափոխական մշակութային փոփոխությունների։ Ռեյտինգային ընտրակարգի կիրառման պայմաններում ընտրության չափորոշիչ է եղել առավելապես թեկնածուների անձը, այլ ոչ նրանց ու իրենց կուսակցությունների կրած արժեքները, ինչն... Читать дальше...

2018 թվականի ամենատարածված հարցումները՝ ըստ Google-ի

168.am (168 ժամ) 

Google որոնիչը նշել է 2018 թվականի ամենատարածված հարցումները: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն ամռանը տեղի ունեցավ Ռուսաստանում, տարածվածությամբ առաջին տեղն է գրավել որոնիչի օգտատերերի թվում:

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Аравот 

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն

Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ընտրությունների արդյունքները քննարկելիս (տեսանյութ)

Tert.am (hy) 

Վրաստանի խորհրդարանում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև, երբ ընդդիմության ներկայացուցիչն իշխող կոալիցիային մեղադրել է «արյունալի ընտրություններ» անցկացնելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, «Միասնական ազգային շարժում» ամենամեծ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Նիկա Մելիան, դիմելով խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին, ինչպես նաև մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին, հայտարարել է. «Նիստերի դահլիճում ես մի քանի հանցագործների եմ տեսնում: Ձեր խղճին առնվազն մեկ մարդու մահ կա... Читать дальше...



Ինչպե՞ս տարբերել իսկական Ձմեռ պապին կեղծերից. Sputnik–ի հյուրը Ձմեռ պապն է

Armeniasputnik.am 

Ինչպիսի՞ն է իրական Ձմեռ պապը, և ի՞նչ նախատոնական խորհուրդներ ունի նա։ Ձմեռ պապն ու նրա հետ կապված սխալ կարծրատիպերը։ Ի՞նչ պետք է խնդրեն փոքրիկները Ձմեռ պապիկից։ Երևանի նոր տոնածառը և Ձմեռ պապի կարծիքն այդ մասին:

Ինչպե՞ս տարբերել իսկական Ձմեռ պապիին կեղծերից. Sputnik–ի հյուրը Ձմեռ պապն է

Armeniasputnik.am 

Ինչպիսի՞նն է իրական Ձմեռ պապն ու ի՞նչ նախատոնական խորհուրդներ ունի նա։ Ձմեռ պապին և նրա հետ կապված սխալ կարծրատիպերը։ Ի՞նչ պետք է խնդրեն փոքրիկներ Ձմեռ Պապիկից։ Երևանի նոր տոնածառը և Ձմեռ պապու կարծիքն այդ մասին:

Հաջորդ կառավարությունը պատասխանատու է լինելու ընդդիմության հանդեպ հարգանք տածելու համար․ ֆրանսահայ պատգամավորը՝ ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների մասին

Tert.am (hy) 

Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Դանիել Ղազարյանի խոսքով վերջերս Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Նիկոլ Փաշինյանը վերջապես մեծամասնություն ստացավ:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ մարդկանց ցանկությամբ նոր խորհրդարանն այժմ ինքը պետք է զբաղվի երկրում խորը բարեփոխումների իրականացմամբ՝ ընդունելով  նոր տնտեսական և սոցիալական քաղաքականություն:

«Դա նոր մեծամասնության վրա դրված դժվար, սակայն վճռական խնդիր է, և ես իսկապես հույս ունեմ, որ նոր կառավարությունը... Читать дальше...

Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած 44 շահառու ընտանիքի կիսակառույց տները ավարտին կհասցվեն

Аравот 

«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող մարզի գյուղական համայնքների թվով 44 ընտանիքի բարձր պատրաստականության կիսակառույց տների շինարարությունը կմեկնարկի 2019թ. մարտի 10-ին և կավարտվի նույն տարվա նոյեմբերի 25-ին. այսօր այս մասին ծրագրի շահառու ունեցող 13 համայնքների ղեկավարներին հայտնեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ով ի սկզբանե զբաղվում …

Լեոնարդո ԴիԿապրիոն զրկվել է նվեր ստացած «Օսկարից»

Tert.am (hy) 

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն զրկվել է նվեր ստացած «Օսկար» արձանիկից, որը ժամանակին պատկանել է Մառլոն Բրանդոյին:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ԴիԿպրիոն ստիպված է վերադարձնել արձանիկը դաշնային իշխանություններին, քանի որ այն նվեր էր ստացել մեծահարուստ Ջո Լոուից, որը ձերբակալվել է միլիարդավոր դոլարների խարդախություն անելու կասկածանքով:

«Օսկարի» արձանիկի հետ մեկտեղ դերասանը հրաժարվել է միլիարդատիրոջից ստացած այլ նվերներից: Մասնավորապես, խոսքը Պիկասոյի «Նատյուրմորտ՝ ցլի գլխով» կտավի մասին է... Читать дальше...

ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը դեռ չի որոշել՝ կլինի՞ իշխանությունում, թե՞ ոչ. Նաիրա Զոհրաբյան

Гала ТВ 

Նոր ձևավորվող ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքի կեցվածքը հայտնի է, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ հայտարարել է փոխզսպող ընդդիմություն լինելու մասին, իսկ ԲՀԿ-ն նշում է, որ ինքնանպատակ ընդդիմություն լինելու իմաստը չի տեսնում: Արդյոք սա նշանակում է, որ ակնկալում է գործընկերություն իշխանության հետ կամ իշխանության կազմում: Նաիրա Զոհրաբյանը նշում է, թե խմբակցության քաղաքական խորհուրդը դեռ որոշում չի կայացրել […]

«Այնտեղ ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանում մտահոգվեն»

168.am (168 ժամ) 

«Շատ կցանկանայի, որ բացի Մամեդյարովից, Զոհրաբ Մնացականյանն այդ հանդիպման հետ կապված իր կարծիքն ասեր՝ գիտակցելով, որ այդ հայտարարությունը լսում է նաև հայ ժողովուրդը, և նրան ևս արժե մի քիչ հպարտություն տալ, որպեսզի հպարտ զգան, թե ինչ են արել»։

Կարմիր ուղեգորգերը փռված են. Ազգային ժողովում պատրաստվում են դիմավորել նոր պատգամավորներին

Armeniasputnik.am 

Sputnik Արմենիան այցելել է Ազգային ժողով` պարզելու, թե ինչպես են այստեղ պատրաստվում դիմավորել նոր պատգամավորներին ու պարզել, թե որքան է արժեցել հարկատուներին խորհրդարանի նոր`թարմացած տեսքը:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Սարգսյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

Tert.am (hy) 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Սարգսյանը 2018 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:

Սարգսյանը նշանակվել է մինչև սահմանված կարգով առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը:

«London Chess Classic»-ի առաջին պարտիայում Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը ոչ-ոքի են խաղացել

Аравот 

Բրիտանիայի մայրաքաղաքում երեկ մեկնարկած «London Chess Classic» մրցաշարի կիսաեզրափակչի մասնակից Ֆաբիանո Կարուանա-Հիկարու Նակամուրա եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավ-Լեւոն Արոնյան զույգերի միջեւ դասական առաջին պարտիաներն ավարտվել է ոչ-ոքի: Այսօր մրցակիցները խաղում են դասական երկրորդ պարտիան: Արոնյանը ֆրանսիացու հետ խաղում է սպիտակներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *