Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2018

Новости за 14.12.2018

ԱՄՆ Սենատը պահանջել է դադարեցնել Սաուդյան Արաբիային տրամադրվող ռազմական օգնությունը

Tert.am (hy) 

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել բանաձևին, որով նախատեսվում է դադարեցնել Եմենի քաղաքացիական պատերազմում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային տրամադրվող ռազմական օգնությունը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 56 սենատոր, դեմ՝ 41-ը: Այս հարցում դեմոկրատների կողքին են կանգնել 7 հանրապետական սենատոր: Սա առաջին դեպքն է, երբ Կոնգրեսի պալատներից որևէ մեկը կիրառում է ռազմական լիազորությունների մասին 1973-ին ընդունված բանաձևը, որը սահմանափակում... Читать дальше...

«Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան». Հայկ Մարության

Аравот 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Շուրջ 100 լուսանկարում ներկայացված էր կենդանիների կյանքն ու պայքարը՝ հանուն բարեկեցության: «Փրո Փոուզ» բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում գործում է 2011 թվականից ի վեր: Կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ղեզլաշորին հույս է հայտնել, որ կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքի դրական փոփոխությունը  կդրվի գործնական …



«Արցախի իշխանության ներսում էլի տեղաշարժեր կլինեն»

Аравот 

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային վերածնունդ խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը – Ինչո՞վ կբացատրեք ՊԲ հրամանատար Լեւոն  Մնացականյանի պաշտոնանկությունը եւ նշանակումն այլ պաշտոնի, մանավանդ, որ նրա պաշտոնանկության մասին տեղեկությունները ավելի վաղ հերքվել էին: – Լևոն Մնացականյանի պաշտոնանկության մեջ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում: Պաշտպանության բանակի հրամանատարը զինվորական պաշտոն է և պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն: …

Աստղաբաշխական գներ չեն տրվել, հենց հանրության պահանջն էր, որ ունենանք նոր տոնածառ. Հայկ Մարության

Tert.am (hy) 

Հանրության մոտ բուռն արձագանք է հենց հիացմունքի պահով, մարդկանց մեծամասնությունը շատ ուրախացել է այս տոնածառով, ես ինքս շատ ուրախացել եմ՝ որպես երևանցի:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացված են հանրության բուռն և բացասական արձագանքները, որ կան Երևանի տոնածառի ծախսերի մասով:

«Վստահեցնում եմ, որ գինն իրապես թանկ չի դրա համար, հենց հանրության պահանջն էր, որ ունենանք նոր տոնածառ: Ես սոցցանցերում արդեն նկատում եմ ուրախությունը... Читать дальше...

Մանվել Սարգսյանը մեկնաբանել է Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները

Гала ТВ 

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամ է վերսկսելու բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ: Իլհամ Ալիևն էլ, իր հերթին, հայտարարել է, որ ներկա պահին ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծվել արցախյան հարցը լուծելու համար: Կա՞ մտավախություն, որ Հայաստանի ու Արցախի համար բացասական զարգացումներ տեղի կունենան: Եվ ինչո՞վ են պայմանավորված Արցախում տեղի ունեցող […]

Մայր Աթոռում հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոսն ու վարչապետի պաշտոնակատարը

Azatutyun.am 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։  Կառավարության կայքէջի հաղորդմամբ՝ Գարեգին Բ-ն շնորհավորել է Փաշինյանին «ընտրությունների բարեհաջող կազմակերպման, անցկացման և «Իմ քայլը» դաշինքի արձանագրած տպավորիչ արդյունքների համար»: «Մեր ժողովուրդը վերստին իր վստահությունն արտահայտեց Ձեր նկատմամբ, հույսով, սպասումով ու ակնկալիքներով իր առաջընթաց, իր ապահով ու խաղաղ կյանքի: Վստահ ենք, որ մեր ժողովրդի այս բարձր գիտակցությունը պետք... Читать дальше...

Կոմիտասի պողոտայի տրանսպորտային լուսացույցները կտեղափոխվեն

168.am (168 ժամ) 

Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկի Կոմիտասի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:

Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա Բելառուսի ընդգրկումը Ռուսաստանի կազմում

Tert.am (hy) 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետական ինքնիշխանությունը սուրբ է, և ինքը թույլ չի տա դրա կորուստը:

«Ես այդ սպառնալիքը միշտ զգում եմ մեկ մի կողմից, մեկ՝ մյուս, հենց դրա համար էլ ես նախագահ եմ: Դա նախագահի աշխատանքի գլխավոր խնդիրն է՝ ապահովել երկրի ինքնիշխանությունը», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի ղեկավարը Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ այժմ աշխարհում չկան «բացարձակապես անկախ պետություններ», սակայն կան ինքնիշխաններ:

«Եթե մեզ ցանկանում են... Читать дальше...

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվեց ոստիկանության լեյտենանտի կոչում

Гала ТВ 

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային և Երևան քաղաքի վարչությունների 5 ծառայողներ ՀՀ ոստիկանության պետից ստացան առաջին սպայական ուսադիրները:  Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով ոստիկանության լեյտենանտներին սպայական կոչումներ ստանալու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նրանք կիրականացնեն բարձրորակ ծառայություն և իրենց գիտելինքներով ու փորձով էլ ավելի կամրապնդեն ոստիկանություն-հասարակություն կապը:

ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

168.am (168 ժամ) 

ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2018-ի տնտեսական աճը բավականին բարձր է՝ 5 տոկոսի շրջանակներում: Այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովին:

«Աշխարհի առաջնորդների կողմից ընտրություններին հավանություն տալը կամ չտալը կնշանակեր տվյալ պետության ներքին գործերին խառնվել». Ա. Կրիլով

Гала ТВ 

Հայաստանի հասարակությունում, ինչպես նաև փորձագիտական շրջանակներում շարունակվում է ակտիվորեն քննարկվել այն հարցը՝ ինչու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես չշնորհավորեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքի կողմից բացարձակ մեծամասնություն՝ 70,43% ստանալու կապակցությամբ: Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Կովկասագետների գիտական միության նախագահ, Ե. Մ. Պրիմակովի անվան ՌԳԱ համաշխարհային տնտեսության... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *