Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2018

Новости за 23.12.2018

Պարզապես առաջարկ էր, կարող են լինել այլ առաջարկներ, դրանք պետք է նախապես համակարգել. ՀՀ նախագահը՝ Բոլթոնի՝ ամերիկյան զենք գնելու առաջարկի մասին

Tert.am (hy) 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել WION հնդկական լրատվական հեռուստաալիքի Global Leadership Series հաղորդաշարին, որը հյուրընկալում է համաշխարհային առաջնորդներին: Հարցազրույցում Արմեն Սարգսյանն անդրադարձել է ինչպես Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այնպես էլ զարգացող տնտեսական հնարավորություններին՝ Հայաստանը բնութագրելով որպես կամուրջ արևելքի և արևմուտքի միջև:

«21-րդ դարում, երբ ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, մարդիկ մեծ սպասումներ ունեն, հասարակությունը մի շարք փոփոխություններ է ակնկալում... Читать дальше...

«Խոհարարական աշխարհը աշխարհի ամենահամերաշխ համակցությունն է».Սեդրակ Մամուլյան

Аравот 

«Շարոցը շատ հնուց է մեզ փոխանցվել, ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, սակայն որոշ տեղեկությունների համաձայն, այն ոչ պակաս, քան 200-300 տարվա պատմություն ունի: Հիմնականում շարոց պատրաստում են Հայաստանի Հանրապետության այն մարզերում, որտեղ ընկույզը շատ է»,- մեզ հետ զրույցում հայտնեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Պարոն Մամուլյանը « կիսվեց» շարոցի պատրաստման …

ՀՀ ոստիկանապետը կարևորել է բնակարանային գողությունների կանխումն ու բացահայտումը

Azatutyun.am 

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը դեկտեմբերի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ, որտեղ հանձնարարել է գործնական քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելով հանցագործությունների կանխարգելման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հաղորդագրության մեջ նաև նշված է. ֊ «Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ոստիկանության կենտրոնական վարչակազմի ներկայացուցիչներ։ Վալերիյ Օսիպյանը... Читать дальше...



Ուրախ եմ, որ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել. Ն. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ

Tert.am (hy) 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Չեքիջյան,

Սիրելի մաեստրո,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեծ է Ձեր վաստակը մեր երաժշտարվեստի և մանավանդ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Դուք... Читать дальше...

Եթե նախընտրական ծրագրում չեն գրել Մշակույթի, Սփյուռքի, Սպորտի նախարարությունները վերացնելու նախագիծը, ապա դա անելը պարզ խաբեություն է

Гала ТВ 

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշակույթի նախարարության վերացումը 30 տարվա լիբերալիզմի շարունակությունն է   Մշակույթի նախարարությունը լուծարելու ծրագիրը այն է, ինչ նախորդ իշխանությունները դանդաղորեն անում էին։ Իհարկե, միանգամից նախարարությունը վերացնելու համարձակություն չունեին, զգուշանում էին հասարակական դժգոհությունից, բայց դա անում էին աննկատ՝ գրադարանների, կինոթատրոնների, թատրոնների շենքերը սեփականաշնորհելով։ Սովետի փլուզումից հետո քանի՞ գրադարանի, կինոթատրոնի ու […]

Վաշինգտոնը մտադիր է մինչև 2032 թվականն ամբողջովին անցնել էներգիայի՝ էկոլոգիապես մաքուր աղբյուրների

168.am (168 ժամ) 

Միացյալ Նահանգների մայրաքաղաքը պետք է մինչեւ 2032 թվականը լիովին անցնի Էներգիայի՝ էկոլոգիապես մաքուր աղբյուրների եւ զգալիորեն կրճատի աղտոտված նյութերի արտանետումների ծավալը:

Դատարանը երկարաձգել է Nissan-ի նախկին ղեկավար Կառլոս Գոնի կալանքի ժամկետը

Tert.am (hy) 

Տոկիոյի շրջանային դատարանը 10 օրով երկարաձգել է Renault-Nissan-Mitsubishi ֆրանս-ճապոնական մեքենաշինական միության նախկին ղեկավար Կառլոս Գոնի կալանքը:

Ինչպես հայտնում է DW.com-ը, այս մասին դեկտեմբերի 23-ին տեղեկացրել է դատարանի ներկայացուցիչը: Այժմ Գոնը կալանքից կարող է դուրս գալ 2019-ի հունվարի 1-ից ոչ շուտ: Կալանքի ժամկետը երկարաձգելու դիմում է ներկայացրել դատախազությունը, որը Կառլոս Գոնին մեղադրում է ընկերության նախագահի պաշտոնն զբաղեցնելիս ֆինանսական խարդախություններ անելու մեջ:

Ինչպես նշվում է... Читать дальше...

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի հոբելյանի առթիվ

Armedia.am (arm) 

«Հայ երգը և երաժշտությունը, որպես հոգու և հոգևորի համահավաք արտահայտություն, Ձեր խմբավարական տաղանդի շնորհիվ դարձել են միջազգային այն այցեքարտը, որով հպարտությամբ կարող ենք ներկայանալ ու ներկայացնել մեր երկիրն ու ժողովրդին:

Աննա Հակոբյանը նորից գովազդել է տեղական արտադրության հագուստը

Гала ТВ 

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ գյուղերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, քաղցկեղով և շաքարային դիաբետով հիվանդ, Արցախյան հերոսամարտին զոհված և անհայտ կորած ազատամարտիկների թոռնիկների, 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների, սիրիահայ և Խարբերդի մասնագիտացված մանկատան ավելի քան 800 երեխա դեկտեմբերի 22-ին այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Tert.am (hy) 

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *